Երևան
12 °C
Հուլիսի 16-ին Հելսինկիում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Թրամփն ու Պուտինն արդեն երկու անգամ հանդիպել են միջազգային գագաթնաժողովների շրջանակներում, սակայն առանձին հանդիպում չեն ունեցել: 2014 թ. Ղրիմի հանրաքվեից հետո սա երկու երկրների նախագահների առաջին առանձին հանդիպումն է:
Շատ է խոսվում Թրամփ-Պուտին գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվելիք հարցերի մասին: Քանի դեռ պաշտոնապես հայտարարված օրակարգ չկա, հնարավոր քննարկվելիք հարցերի շրջանակը շատ լայն է: Խոսվում է անգամ Արցախի հարցին նախագահների հնարավոր անդրադարձի մասին:
Իլհամ Ալիեւը, ԱՄՆ անկախության առթիվ Թրամփին ուղղված նամակում հույս էր հայտնել, որ ԱՄՆ նախագահը անհատապես ջանքեր կգործադրի «ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու համար»: Այդուհանդերձ, արցախյան հիմնախնդիրը, թերեւս, շրջանցվի նախագահների կողմից, քանի որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ունեն անմիջական շփման շատ կետեր, որոնք տեղ չեն թողնում աշխարհում առկա այլ խնդիրներին անդրադառնալու համար: Բացի այդ, Թրամփը, ի տարբերություն իր նախորդների, երբեք յուրահատուկ ուշադրության չի արժանացրել հակամարտությունը, իսկ նրա վարչակազմը այս հարցով չունի հստակ ձեւավորված տեսակետ:
Թրամփի խոսքով, ինքը ուզում է Պուտինի հետ քննարկել «ամեն ինչ»: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ քննարկվելու ենթակա հարցերից է 2016 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտությունը: Ռուսաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն Սիրիայի եւ Ուկրաինայի հարցերը, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը: Միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եվրոպական հանդիպումների ֆոնին չի կարող շրջանցվել նաեւ Իրանի հարցը:
Այդուհանդերձ, Սիրիայի հարցն ավելի շատ ընթացակարգային է, մինչդեռ Ուկրաինայի ճգնաժամը որոշիչ դեր կարող է խաղալ միջազգային քաղաքականության փոփոխության տեսանկյունից: Երկու նախագահներն էլ հանդիպմանը ներկայանալու են կարեւոր իրադարձություններից անմիջապես հետո: Սակայն, եթե Պուտինի համար դա ավելի շատ խորհրդանշական բնույթ կրող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, ապա Թրամփը հանդիպմանը գալու է շատ ավելի գործնական իրադարձությունից՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:
Հենց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, ըստ արեւմտյան փորձագետների, որոշելու Թրամփի վերջնական կեցվածքը Պուտինի հետ հանդիպմանը: Բանն այն է, որ Թրամփը չէր բացառել, որ ԱՄՆ-ն կարող է Ղրիմի թերակղզին ռուսական ճանաչել եւ վերացնել Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները: Դեպքերի նման զարգացումը կարող է խառնել ՆԱՏՕ-ի խաղաքարտերը ողջ Արեւելյան Եվրոպայում՝ ներառյալ մեր հարեւան Վրաստանը:
«Atlantic council» վերլուծական կենտրոնը, որն, ըստ էության, ՆԱՏՕ-ի վերլուծական հարթակն է, մտավախություն էր հայտնել, որ Ղրիմը ՌԴ մաս ճանաչելու պարագայում լուրջ հարված կհասցվի ՆԱՏՕ-ի եւ առհասարակ Արեւմտյան աշխարհի միասնականությանը: Կենտրոնի վերլուծաբաններից Անդերս Ասլունդն այս առիթով նշել էր, որ Թրամփն անկանխատեսելի է, եւ նրանից կարելի է սպասել ամեն ինչ:
«Թրամփն ակնհայտորեն հակաարեւմտյան գործիչ է: Նա կարող է կրճատել Ուկրաինայի ռազմաքաղաքական աջակցությունը եւ Ղրիմը կրկին անվանել ռուսական: Նա կարող է հարվածի տակ դնել ՆԱՏՕ-ի միասնությանը», - ասել է Ասլունդը:
Նույն կենտրոնի մեկ այլ փորձագետ Արիել Կոէնը նշում է, որ ԱՄՆ նախագահի կողմից Ղրիմի՝ դե յուրե Ռուսաստանի մաս ճանաչումը տեխնիկապես անհնար է: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն կարող է ընդունել իրողությունը եւ թերակղզին դե ֆակտո ռուսական համարել:
Ինչեւէ, ԱՄՆ պաշտոնական մոտեցումը փոքր-ինչ տարբերվում է փորձագետների սպասումներից եւ գնահատականներից: Այդ մոտեցումը հնչեցրել է Ջոն Բոլթոնը Fox News-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Թրամփի նպատակը հանդիպման ընթացքում Պուտինի դիրքորոշումը հասկանալն է՝ միեւնույն ժամանակ ամերիկյան դիրքորոշումը ներկայացնելով: Բոլթոնի կարծիքով հանդիպման ընթացքում գրանցված որեւէ առաջընթացը հիասքանչ կլինի, սակայն հանդիպման անցկացման փաստն արդեն իսկ առանցքային առաջընթաց է համարում:
Խոսելով օրակարգային հարցերի մասին, Բոլթոնն անդրադարձել է «Սիրիայից իրանական զորքերի տեղահանման» մասին: Նրա խոսքով, «ռազմավարական առումով Ասադը խնդիր չէ՝ Իրանն է խնդիր»: Նա նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կարող է այդ հարցում գործընկեր դառնալ:
«Ռուսաստանը միշտ ասել է, որ ցանկանում է համագործակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում», - նշել է Բոլթոնը՝ հավելելով, որ Իրանը միջազգային ահաբեկչության ամենախոշոր հովանավորն է:
Այդուհանդերձ, Բոլթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում զիջումների գնալ հանդիպմանն ընդառաջ:
Ինչեւէ, Թրամփ-Պուտին հանդիպման գլխավոր ինտրիգը շարունակում է կախված մնալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներից: Արդյո՞ք Թրամփը գագաթնաժողովի ընթացքում կշարունակի պնդել անդամ երկրների ՀՆԱ-ի 2%-ը դաշինքին տրամադրելու պահանջը, թե Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ չի գնա Հյուսիսատլանտյան դաշինքում հավելյալ լարում առաջացնելուն: Հարցի պատասխանը որոշ չափով կախված է եվրոպացի գործընկերների, մասնավորապես Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ իրանական միջուկային ծրագրի նկատմամբ ունեցած դիրքորոշումից: Միջազգային քաղաքականությունում ստեղծված խառը եւ խճճված իրավիճակում չի բացառվում, որ պաշտոնական Մոսկվայի եւ Վաշինգտոնի մտքերի փոխանակումից հետո երկու երկրների հետաքրքրությունների բախման կետերում նկատվեն աշխարհաքաղաքական որոշակի վերադասավորումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԽնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան
Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով
Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով
Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով
Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ
Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան
Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները
Ենթարկել է բռնության, թողել միայնակ. դատախազը դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ վարույթը
Լավրովն ու Միրզոյանը ստորագրել են 2 արտաքին քաղաքական գերատեսչությունների 2025-2026 խորհրդատվությունների պլանը
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի դեսպանին
Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը. Միրզոյանը՝ Լավրովին
Ալվանքի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդներով. դրանք անվավեր ճանաչելու հայց է ներկայացվել
ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով
ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց ամրագրելու կայքէջն ապաակտիվացել է, նորը կգործարկվի առաջիկայում. մանրամասներ
Մահապարտը Պակիստանում դպրոցական ավտոբուս է պայթեցրել. 4 երեխա զոհվել է, 38-ը՝ վիրավորվել
ԲԸՏՄ ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել իր նոր տեղակալին
Յունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիան
Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք. Հակոբյանը հակադարձել է իրեն ուղղված պնդմանը
Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել. լուսանկարներ
Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան
Իրանում մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդը
1 օրում ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել վնասվածքներ
24 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Ռուսաստանը ցանկանում է նոր պահանջներ մտցնել միգրանտների համար
ԼՂ տարածքում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Արարատ Միրզոյանը ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
7 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մինչև 6 ժամով կհոսանքազրկվեն
Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել
Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT