Երևան
12 °C
Հուլիսի 5-ին Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քարտուղար Թեհմինա Վարդանյանը, քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան, անդամներ՝ Անահիտ Բախշյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Անի Խաչատրյանը, Հարություն Բաբայանը եւ Նելլի Ղարդյանը պաշտոնական այցով մեկնել են Վրաստան։
Ինչպես հայտնում են Երեւանի ավագանու Ելք խմբակցության մամուլի ծառայությունից, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թբիլիսիի քաղաքապետարանը հնարավորություն ընձեռեց ավագանու անդամներին այցելել ավտոբուսային նոր պարկ եւ քաղաքային աղբավայր։
Առաջին հանդիպում-այցը կայացավ Թբիլիսիի՝ 2017 թվականի հուլիսին բացված ավտոբուսային պարկում։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տնօրեն Պաատա Բեժանիշվիլին ներկայացրեց ինովացված տրանսպորտային համակարգի նորամուծությունները, ծառայության առանձնահատկությունները, գնային համակարգը, վարորդների աշխատանքային պայմանները։ Ավագանու անդամներին ներկայացվեց նոր ձեռք բերված 148 միավոր գերմանական արտադրության եւ 12 մետրանոց «MAN» ավտոբուսների ֆունկցիոնալ հնարավորությունները, դրանց պահպանման եւ շահագործման պայմանները։ Ավտոբուսային պարկում ավագանու անդամները ուսումնասիրեցին նաեւ ավտոբուսների լվացման, լիցքավորման եւ տեխնիկական սպասարկման կետերի աշխատանքը։
Ավագանու անդամները տեղեկացան, որ Թբիլիսին պլանավորում է մեծացնել նաեւ առկա 22 մետրոպոլիտենային կայարանների թիվը։
Երկրորդ հանդիպում-այցը տեղի ունեցավ Թբիլիսիի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքային նոր աղբավայրում։ Կենցաղային թափոնների կառավարման վարչության ղեկավար Զուրաբ Գվենցաձեն ներկայացրեց 84 հա տարածքի վրա տարածվող նոր աղբավայրի ստեղծման եւ կառավարման առանձնահատկությունները, կազմակերպման պայմանները, հեռանկարները եւ ֆինանսավորման հնարավորությունները։ Փորձագիտական պրեզենտացիայից հետո ավագանու անդամներին տրամադրվեց աղբավայրում շրջելու համար նախատեսված հատուկ պարագաներ, որից հետո աղբավայրի աշխատակազմի անդամները նրանց ուղեկցեցին աղբավայրի ամենաբարձր կետը, որտեղ ընթանում էին ակտիվ աշխատանքներ։ Այստեղ ավագանու անդամները տեղում ծանոթացան, թե ինչպես է Թբիլիսիից ամեն օր աղբավայր տեղափոխվող 1200 տոննա աղբը կոնսերվացվում, հատուկ մեմբրանով եւ գրունտային շերտով պատվում, այնուհետեւ ստացվում մաքուր ջուր, բիոգազ, որից առաջիկայում արտադրվելու է էլեկտրաէներգիա։ Աղբավայրում պահպանվող խիստ սանիտարահիգիենիկ պայմանները եւ աշխատանքային գործընթացը եւս դարձավ ուսումնասիրության առարկա։ Վարչության ղեկավարը նշեց, որ պլանավորում են առաջիկայում ունենալ նաեւ թափոնների վերամշակման գործարան։
Ճանաչողական երկու այցերը Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներին հնարավորություն ընձեռեցին ուսումնասիրել եւ հասկանալ քաղաքային երկու խնդրահարույց ոլորտների՝ տրանսպորտային համակարգի եւ աղբի, կենցաղային թափոնների կառավարման համակարգերի ժամանակակից լուծումները, որոնք կարող են կիրառվել Երեւան քաղաքի համար։
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը կհանդիպի նաեւ Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ սակրեբուլոյի անդամների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT