Երևան
12 °C
Հուլիսի 7-ին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հեռավոր Կարծախ գյուղում՝ այնտեղ, որտեղ 172 տարի առաջ ծնվել է հայ աշուղական արվեստի կարկառուն ներկայացուցիչ, մեծ բանաստեղծ եւ փիլիսոփա, երգահան, եռանդուն հասարակական գործիչ Ջիվանին՝ տոնեցին «Ջիվանական օր»-ը:
Արդեն երեք տասնամյակից ավելի է՝ ինչ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում՝ մեծանուն աշուղի ծննդավայր-հայրենիքում, ի պատիվ նրա կազմակերպվում է երգի տոն, որը հասարակության շրջանում արմատացել է որպես «Ջիվանական օր»:
30 տարի առաջ, երբ ջավախահայ մտավորականությունը, հաղթահարելով խորհրդային հասարակարգի բազմաթիվ պատնեշներ, կամքի ու նվիրումի շնորհիվ հիմք դրեց Ջիվանու անունը կրող համաժողովրդական երգի տոնին: Ջիվանու հայրենի Ջավախքում դժվար է գտնել մեկին, որն իր հույզերով ու զգացումներով շաղկապված չէ Ջիվանու փիլիսոփայության հետ:
Այս տարի աշուղի հիշատակին նվիրված միջոցառմանը, համեմատած նախորդ տարիների հետ, կար պատկառելի ներկայություն՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխառաձեն, Երևանի քաղաքապետարանի ԵԼՔ խմբակցության անդամներ, սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, պատգամավորներ ՀՀ եւ Վրաստանի խորհրդարանից:
Աժ պատգամավոր, Ջավախք Հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ՀԺ-ի հետ զրույցում՝ հույս հայտնեց, որ նորօրյա սերնդի անսասան հավատն ու կամքը կնպաստեն Ջավախքի հայանպաստ զարգացմանն ու, Ջիվանու լեզվով ասած, «ձախորդ օրերն» ի զորու չեն լինի այդ լեռնաշխարհում լռեցնելու Ջիվանու երգը, իսկ աշուղին նվիրված համաժողովրդական երգի տոնակատարությունները՝ գնալով կդառնան առավել բովանդակալից ու ներկայացուցչական:
«Նման միջոցառումները նպաստում են Ջավախքում հայկական մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ հայ-վրացական հարաբերությունների խորացմանը»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Ջիվանական օրին Կարծախում սպասում են կլոր տարին եւ ներկա գտնվում մեծից փոքր:
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT