Կարեւոր են ՀՀ-ի ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը․ Զինուրով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 9-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Ռաֆայիլ Զինուրովի անձնական ներդրումը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման հարցում:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Նա վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու՝ հայկական կողմի դիրքորոշումը, ինչը միանշանակ չի ընդունվում Ադրբեջանի կողմից: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն:

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում Թուրքիան եւ Ադրբեջանն իրական սպառնալիք են»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Ռաֆայիլ Զինուրովն իր հերթին կարեւորել է հայկական կողմի ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային ասպարեզում հաստատակամ աշխատանքը պետք է լինի:

Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ Դաշնության խորհրդում եւ Պետական դումայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը: Ռաֆայիլ Զինուրովը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին Ռաֆայիլ Զինուրովն Էդուարդ Շարմազանովին նվիրել է իր հեղինակած գիրքը՝ «Հայաստանի նոր եւ նորագույն պատմության ակնարկներ» խորագրով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3182 դիտում

Որպես ՌԴ քաղաքացի և ռուս գործարար, կալանավորված Սամվել Կարապետյանին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի. Զախարովա

ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր

Թբիլիսին ակնկալում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպման ձևաչափի շարունակականություն

Կարևորվել է առողջապահական ոլորտում փորձի փոխանակումը. Արսեն Թորոսյանը հանդիպել է Զազա Լոմինաձեի հետ

Մեր զարգացման տեսլականով Հայաստանի ու Վրաստանի շահերը համընկնում են. Արայիկ Հարությունյան

Իմ կարգավիճակը փոխվում է՝ ես կողմից դառնում եմ անկողմնակալ. Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

Թուրքիայում տեղի է ունեցել Ալիևի և Էրդողանի հանդիպումը

Հայաստանով և Ադրբեջանով ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Իրանից. Զախարովա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա

Հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագիրը ժողովուրդների փոխվստահության կարևոր երաշխիք է. Ծառուկյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը. դատախազություն

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում. Fip

ՀՀ քննչական կոմիտեի վարչություններից մեկը նոր պետ ունի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Ռուբեն Վարդանյան օպերացիան իրագործածները պարտադրում են ՀՀ-ին «թույլ տալ» Սամվել Կարապետյան օպերացիան. Սաֆարյան

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի հայտնաբերվել

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին

Իրանի արտգործնախարարը ուղևորվում է Ժնև՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին, փոխանցել ծանրոցներ

ՀՀ-ն տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին երբեք այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր. Փաշինյան

Վթարի մասնակից ավտոբուսի վարորդն ազատվել էաշխատանքից. ստուգումն անցնելիս նա եղել է սթափ, խմել՝ սկզբնակետում

Ինչու են էլեկտրամոբիլներն այդքան տարածված

Հայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն

«Մոմի գործի նայող»-ը Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը՝ եղբայրը ․ ՀՀ վարչապետ

Կոտրել են Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին և հայելիները. լուսանկարներ

Եթե Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, ծագում է ժառանգական իրավունք․ վարչապետ

Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ապագայի հստակ գծագրված նախագիծ է. վարչապետ

ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չարաշահում է իր մոնոպոլ դիրքը. այն հասարակ բիզնես չէ, պետք է շատ լավ աշխատի. Եղոյան

Արձանագրում եմ՝ այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ․ վարչապետ

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

Հրահանգ տվող լինեինք, ձեր Սերժին էլ, Քոչարյանին էլ, մանր-մունր դաշնակներին էլ վաղուց կալանավորել էինք. Չախոյան

Կտրիճ Ներսիսյանի և մյուս հոգևորականների պրոբլեմն իրական Հայաստանի հետ է, այն չի թաքցվում սքեմի տակ. Կոնջորյան

2018-ին ինձ լիարժեք չեմ ընկալել որպես ՀՀ վարչապետ, այլ որպես ֆորպոստի ղեկավար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք

Միայն անդադար ասեք, թե «հինգ րոպե է պակաս պատերազմից». պատերազմ չի լինելու. Մանավազյան

Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Իմ ելույթի ժամանակ ձա՛յնդ կտրիր, սկսվի՛ր, ստահա՛կ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին. տեսանյութ