Երևան
12 °C
Երկու օր առաջ՝ հուլիսի 10-ին, հրաժարականի դիմում ներկայացրած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2017 թվականի հունիսի 19-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Որպես անշարժ գույք Մարգարյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 առանձնատուն, 1 այգետնակ, 2 ավտոտնակ, 1 հասարակական նշանակության շինություն եւ 1 արտադրական նշանակության շինություն։
Որպես շարժական գույք Մարգարյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա «MERCEDES-BENZ S 450» մակնիշի։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Մարգարյանը ունեցել է 25 հազար դրամի բաժնեմաս։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո։
2017 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը զբաղեցնելու օրը Տարոն Մարգարյանի եկամուտները կազմել են 5 մլն 36 հազար 840 դրամ, ինչը գոյացել է աշխատավարձից։
2018 թվականի մարտի 15-ին Մարգարյանը ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ Մարգարյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 25 հազար դրամի բաժնեմաս, որը հարկային տարում օտարվել է 1 մլն 800 հազար դրամով։
Մարգարյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում եւ վերջում անփոփոխ են մնացել՝ 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո։
Տարոն Մարգարյանի տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 921 հազար 769 դրամ, որից 8 մլն 121 հազար 769 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 մլն 800 հազար դրամը գոյացել է օտարված գույքից։
Տարոն Մարգարյանի կինը՝ Գոհար Սարգսյանը, 2018 թվականի մարտի 15-ին իր ամուսնու տարեկան հայտարարագիրը ներկայացնելուն զուգահեռ ներկայացրել է իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Գոհար Սարգսյանը, ըստ հայտարարագրի, չունի անշարժ եւ շարժական գույք։ Տարեսկզբում Սարգսյանի դրամական միջոցները կազմել է 50 մլն դրամ, իսկ տարեվերջում այն նույնչափ էլ մնացել է։
Հիշեցնենք, FACT TV-ի ֆեյսբուքյան էջը 2017թ․-ի նոյեմբերի 1-ից մինչ 2018թ․ փետրվարի 21-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել Երեւանի այլեւս քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի, շրջապատի, ինչպես նաեւ ունեցած դղյակների վերաբերյալ: Հետաքննության մեջ ներկայացվում են Տարոն Մարգարյանի գործունեության եւ հարստացման հետ կապված մի շարք մանրամասներ: Իրականում՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքը շատ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարագրվածը: Մասնավորապես, Երեւանի նախկին քաղաքապետը չի հայտարարագրել իր թանկարժեք իրերը, բիզնեսները եւ այլն:
Ըստ FACT TV-ի հետաքննության, Տարոն Մարգարյանի՝ միայն Ավան վարչական շրջանում գտնվող դղյակը՝ 1578.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով՝ գնահատվում է մոտ 3 մլն դոլար, ինչը Մարգարյանի 210 տարվա աշխատավարձն է եւ, ըստ երեւույթին, նա պետք է ծնված լիներ 1808 թվականին, որպեսզի իր 210 տարվա աշխատավարձով կարողանար նման դղյակ կառուցել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT