Երևան
12 °C
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով կրճատվել են նախկին նախարար Արմեն Ամիրյանի 2017 թվականի մայիսի 2-ի հրամանով սահմանված ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող որոշ դահլիճների վարձակալության գումարների չափերը:
2018 թվականի հունիսի 25-ի N 334-Ա հրամանի համաձայն՝ կատարվել է դահլիճների վարձակալության գումարների չափի ակնհայտ փոփոխություն: Մշակույթի նախարարության մամուլի պատասխանատու Անի Սմբատյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կատարված փոփոխությունները միայն որոշ թատրոնների գների նվազմանն են վերաբերում:
Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրեններին ինչպես մշակութային, այնպես էլ կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս եւ ոչ ավել գումարով:
Դահլիճները հավելվածում սահմանված գներից ցածր եւ բարձր գումարով կարող են տրամադրվել միայն ՀՀ մշակույթի նախարարի համաձայնությամբ: Ստորեւ ներկայացնում ենք մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թատրոնների սահմանված վարձակալության գումարների չփոփոխված գները.
1. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 1միլիոն 500 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 1 միլիոն 200 հազար դրամ:
2. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 700 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 500 հազար դրամ:
3. Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ:
4. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 400 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ:
5. Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ մեծ դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 300 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 200 հազար դրամ:
- Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 110 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 70 հազար դրամ:
6. Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 100 հազար դրամ:
8. Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն մեծ դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ:
9. Երեւանի խամաճիկների պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 80 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 50 հազար դրամ:
Այժմ ներկայացնում ենք այն թատրոնների ցանկը, որոնց դահլիճների վարձակալման գների հետ կապով փոփոխություններ են եղել: Նշենք, որ ակնհայտ փոփոխություն է կատարվել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճների գների հետ կապված: Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 400 հազարից կտրուկ նվազել է, դարձել՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող նախկին 250 հազար դրամ մեկ օրվա վարձավճարը դարձել 150 հազար դրամ:
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 100 հազար դրամ այժմ՝ 80 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 80 հազար դրամ այժմ՝ 60 հազար դրամ:
Երաժշտական կամերային պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 200 հազարից դարձել է 120 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը 120-ից դարձել 80 հազար դրամ:
Երեւանի կամերային պետական թատրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 200 հազարից դարձել է 100 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 120 հազարից դարձել է 80 հազար դրամ:
Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 200 հազար, այժմ՝ 150 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 120 հազար այժմ դարձել 100 հազար դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT