Երևան
12 °C
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեմ է, որ Գալուստ Գյուլբենկյանի նախկին հիվանդանոցի շենքը տրվի Շիրակի երկրագիտական թանգարանին: Դեմ լինելն էլ հիմնավորել է հետեւյալ կերպ: Ըստ Սամվել Բալասանյանի՝ այդ եռահարկ շենքը թանգարանի համար շատ մեծ է, յուրաքանչյուր հարկը 820 քմ է, նկուղն էլ հետը՝ 3300 քմ է, չհաշված բակի լաբորատորիան:
«Քանի որ կարծիք են հարցրել, ես էլ հայտնել եմ իմ մտահոգությունն ու ասել, բերեք 2-րդ, 3-րդ հարկում տեղավորենք 2 նախարարություն, նույնիսկ առաջարկեցի, որ Ճերմակ հիվանդանոցում էլ բերենք Ֆիզկուլտ ինստիտուտը: Հաշվարկ կատարեցինք, որովհետեւ 6000 ուսանող էինք ուզում բերել քաղաք: Էն ժամանակ, որ այս հարցը քննարկվեց, Հասմիկ Պողոսյանն էր մշակույթի նախարարը, ես ասացի՝ նկուղը, առաջին հարկը եւ կաթսայատունը տանք մեր Հնագիտական թանգարանին: Եվ դա բավական կլինի, որ հարցը լուծվի: Շենքը 2 մուտք ունի: Մեկը կթողնենք, որ բարձրանա նախարարություններ, մյուսը թանգարանինը կլիներ»,- իր դեմ լինելն այսպես մեկնաբանեց Սամվել Բալասանյանը:
Միայն թե ոչ մի նախարարություն, առավելեւս Ֆիզկուլտ ինստիտուտը Գյումրի բերելու նախագիծ անգամ չկա, որ քաղաքապետը վարչական շենքեր է առաջարկում: Այս պարագայում Գյումրու քաղաքապետի վարած կիկոսաքաղաքականությունը ոչ այն է տարօրինակ, ոչ այն է՝ զավեշտալի է:
Քաղաքի կենտրոնում գտնվող շենքի տրամադրմանը դեմ Սամվել Բալասանյանը նպատակահարմար է գտնում, որ Շիրակի երկրագիտական թանգարանը տեղակայվի քաղաքի ծայրամասում գտնվող մի անմխիթար, սարսափելի եւ կիսաքանդ շինության մեջ, որտեղ գործում է վիճվարչությունը:
«Կուզենայի վերականգնենք նաեւ Կուրսկի հրապարակում գտնվող վիճվարչության շենքը, որը գտնվում է խայտառակ վիճակում, դրա համար էլ առաջարկել եմ, որ հնագիտական թանգարանը տեղափոխենք էնտեղ: Վիճվարչությանը տրամադրենք 2 սենյակ: Սա իմ կարծիքն ու առաջարկությունն է եւ պետք չէ ինձ քննադատել, թե էս ինչ վատ կարծիք է, կամ եսիմ ինչ: Նույնիսկ ասում են, թե Բալասանյանն աշես ի՞նչ է մտածել, որ էսպիսի բաներ է ասել: Որեւէ բան չեմ մտածել, որեւէ խնդիր չկա, ուղղակի ես ոնց որ առաջարկել եմ, որ մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղափոխվի Գյումրի, իմ կարծիքին եմ մնացել եւ մնալու եմ: Էսքան բան»,- ասաց Սամվել Բալասանյանը:
«Նախարարությանը տված Ձեր պատասխանի մեջ ասում եք՝ թաղամասերը զարգացրենք: Արձանները քաղաքի կենտրոնում, երկրագիտական թանգարանը հաշվիչ չգիտեմ ինչ ծառայության շենքի մեջ, ջրմուղի կողքը: Բերեք Քըրքորյանի արձանը տեղափոխենք ջրմուղի կողքը, թանգարանը տեղավորենք էդ հիվանդանոցի նախկին շենքում»,-առաջարկեց Լեւոն Բարսեղյանն ու ավելացրեց. «Գիտեք, չէ՞, որ Ձեր կարծիքը կարող են եւ հաշվի չառնել, ուղղակի հարցրել են՝ իմանալու համար, որովհետեւ հիվանդանոցի շենքը պետական է, թանգարանը պետական է, իսկ պետությունն իր որ շենքում ուզեց կտեղակայի իր թանգարանը»,- Սամվել Բալասանյանին ասաց ԺԱԱ խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:
«2013 թվականին էդ շենքը թափուր մնաց, առաջարկեցինք ավագանու կազմով ուղերձով դիմել կառավարությանը, խնդրել եւ առաջարկել պետությանը իր պետական թանգարանն էդ խայտառակ պայմաններից հանել, տանել իր պետական շենքի մեջ, նախկին հիվանդանոցի շենքի մեջ: Դուք էլ եք համաձայն եղել, չեմ հիշում, որ դեմ լինեիք, չեք քվեարկել համենայդեպս: Բայց կառավարությունը մեզ պատասխանեց, որ նպատակահարմար չի գտնում տեղափոխել, էլ ձեններս չելավ: 5 տարի էդ շենքը դատարկ բրախած էր ընդեղ, շուշեքը ջարդած, տիրություն անող չկար, ու ով ինչ ախորժակ ու հավես ուներ, սկսեց մտածել էդ շենքի վրա»:
«Գիտեք չէ՞, որ քաղաքապետը չի կարող հավակնություններ ունենալ պետական շենքի նկատմամբ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը: Բալասանյանն էլ հակադարձեց. «Ես էդ շենքի վրա աչք չունեմ, բայց Էս շենքի հետ կապված, ասեմ, որ ամբողջ հանրապետության աչքն է եղել էդ հիվանդանոցի շենքի վրա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT