Երևան
12 °C
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ: Երեկ՝ հուլիսի 11-ին, չեմպիոնի կոչումը Ֆրանսիայի հետ վիճարկելու իրավունքը նվաճեց՝ կամային հաղթանակ տանելով Անգլիայի նկատմամբ: Հանդիպման ընթացքում խորվաթները պարտվում էին 0:1, իսկ անգլիացիներն իրենց արդեն եզրափակչում էին պատկերացնում, սակայն Խորվաթիան վերադարձավ ու լրացուցիչ ժամանակում էլ խփեց հաղթական գնդակը:
Խորվաթիան այն 3 հավաքականներից է, որոնք 100 տոկոսանոց արդյունք ցույց տվեցին հունիսի 14-ին Ռուսաստանում մեկնարկած մրցաշարի խմբային փուլում: Ինչպես Ուրուգվայն ու Բելգիան, 9 միավորով գլխավորեց իր խումբը (D):
Առաջին խաղում Նիգերիային հաղթեց 2:0 նաեւ մրցակցի ինքնագոլի շնորհիվ: 2-րդ տուրում տպավորեց առաջնության ֆավորիտներից մեկի՝ ԱԱ 2014-ի փոխչեմպիոն Արգենտինայի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակով (3:0), որից հետո արգենտինացիները քիչ էր մնում՝ հենց խմբային փուլից դուրս մնային պայքարից: 3-րդ տուրում էլ դժվարությամբ կոտրեց Իսլանդիայի դիմադրությունը. հաղթական կորզեց 90-րդ րոպեին (2:1):

Արգենտինայի դեմ հաղթանակը
Փլեյ-օֆում փուլից փուլ անցնելու համար խորվաթները բնավորություն ցույց տվեցին: 2 փուլ անընդմեջ նրանք հաղթահարեցին մրցակիցներին պարտության մատնելով 11-մետրանոց հարվածաշարում: 1/8 եզրափակչում այդպես շրջանցեցին Դանիային, քառորդ եզրափակչում՝ մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանին: Դանիայի դեմ 11-մետրանոց հարվածաշարում իսկական հերոս դարձավ խորվաթների դարպասապահ Դանիել Սուբաշիչը, որն իր թիմին փրկեց 3 11-մետրանոցից: Ռուսաստանի դեմ խաղում էլ խորվաթները պատմության մեջ 2-րդ անգամ ԱԱ կիսաեզրափակիչ դուրս եկան: Առաջին անգամ նման արդյունքի հասել էին 1998 թ. Ֆրանսիայում, եւ հենց ապագա չեմպիոն ֆրանսիացիներին էին զիջել այդ փուլում (1:2):

Դանիայի դեմ հաղթանակը

Ռուսաստանի դեմ հաղթանակը
ԱԱ 2018-ի փլեյ-օֆում 3 խաղ անընդմեջ Խորվաթիան շրջանցեց մրցակցին՝ կամային հաղթանակներ տանելով: 1/8 եզրափակչում Դանիային 1:0 պարտվելիս հաշիվը հավասարեցրեց. դարձրեց 1:1: Հանդիպումն այս հաշվով տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, հետո հաղթեց 11-մետրանոցներում: Ռուսաստանի դեմ 1/4 եզրափակչում էլ հայտնվեց պարտվողի դերում: Առաջինը գոլ բաց թողեց, ապա խփեց պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակում առաջ անցավ 2:1, սակայն չկարողացավ պահել հաշիվը, ու հաղթողը կրկին որոշվեց 11-մետրանոցներում:

Անգլիայի դեմ հաղթանակը
Երեկ էլ Անգլիային շրջանցեց, երբ ֆուտբոլի հայրենիքի շատ երկրպագուներ արդեն վստահ էին, որ այդ երեկոն իրենց համար է տոնական լինելու: Այդ հանդիպումից հետո Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն ասել է, որ հենց նման կամային հատկանիշներ ունեցող թիմը կարող է չեմպիոն դառնալ:
«Պնդել եմ, որ մրցաշարում կհաղթի այն թիմը, որը բնավորություն ցույց կտա: 3 խաղ անընդմեջ մենք պարտվելիս ենք եղել 0:1 հաշվով եւ կարողացել են վերադառնալ ու հաղթել: Կարծում եմ՝ մենք բնավորություն ցույց տվող ազգ ենք»,- ասել է նա:
Արդյո՞ք ընդամենը 4 մլն բնակչություն ունեցող Խորվաթիան կկարողանա միանալ էլիտարների ցուցակին՝ աշխարհի առաջնությունը հաղթած հավաքականներին, թե՞ ոչ, պարզ կդառնա հուլիսի 15-ին Ֆրանսիայի դեմ եզրափակչում: Այդ հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT