Երևան
12 °C
2011 թ.-ին սպանության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Օ.-ը քրեակատարողական հիմնարկում ձեռք բերած պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով 2016 թ. նոյեմբերի 26-ին դատարանի որոշմամբ ազատվել է պատժի հետագա կրումից, բայց 1 տարի անց՝ 2017թ. նոյեմբերի 9-ին, վերադաս դատարաններ բողոքարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կրկին նրան արգելանքի տակ վերցնելու որոշում է կայացրել, իսկ վերադաս դատարաններն այն թողել են անփոփոխ, հայտնում է ՀՔԱՎ լրատվությունը:
Դրանից հետո Ա. Օ.-ը հետախուզման մեջ է եղել եւ 2018 թ. հուլիսի 12-ին հայտնաբերվել ու կալանավորվել է: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Բացի նրանից, որ Ա. Օ.-ի առողջական վիճակն անհամատեղելի է պատժի հետ եւ քրեակատարողական հիմնարկում նա կարող է ենթարկվել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, ուր տեղափոխել են դատապարտյալին, առանձնանում է դատապարտյալների համար նվաստացուցիչ պահման պայմաններով, հիմնարկը գերբնակեցված է, եւ այնտեղ չկա համապատասխան բուժանձնակազմ, որը կարող է բուժօգնություն տրամադրել Ա. Օ.-ի հիվանդության դեպքում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պահման վատ պայմանների մասին բազմիցս ահազանգել է նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը: Ա. Օ.-ի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դեռեւս մինչեւ նրան հայտնաբերելն ու «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելն էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու հարցով:
ՄԻԵԴ-ին ուղղված 2018թ. փետրվարի 5-ի դիմումում նա նշել էր, որ դատարանները, քաջատեղյակ լինելով դատապարտյալի մոտ առկա հիվանդություններին եւ այն հանգամանքից, որ ախտորոշումը համապատասխանում է ՀՀ Կառավարության սահմանած պատժի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդությունների ցանկին, պատժի կրումից ազատելու մասին որոշումներ չեն ընդունում:
Եվրադատարանը դիմումը վաղաժամ էր համարել, քանի որ ներպետական ատյաններն այդ պահին դեռեւս ամբողջությամբ սպառված չէին: Դատարանի որոշմամբ 2018 թ. հուլիսի 12-ին Ա. Օ.-ին հայտնաբերելուց եւ կալանավորելուց հետո նրա պաշտպան Ա. Զալյանն այսօր՝ 2018թ. հուլիսի 13-ին, կրկին դիմել է ՄԻԵԴ, ուշադրություն հրավիրել նրան, որ ՀՀ քրեակատարողական համակարգը, առավել եւս «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, չունի բավարար ռեսուրսներ՝ Ա. Օ.-ին ու նման առողջական վիճակով այլ անձանց բավարար բժշկական օգնություն տրամադրելու: Նա նշել է, որ Ա. Օ.-ի ազատազրկումը կարող է հանգեցնել անգամ մահվան՝ զուգորդված վատ վերաբերմունքով ու խոշտանգումներով, եւ խնդրել է քննության առնել 2018թ. փետրվարի 5-ի միջնորդությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT