Ապացուցելու եմ, թե ում գարաժից է «Իգլան» և ում է պատկանում. ցուցմունք տվեց Սամվել Բաբայանը

«Ես որեւիցե դեպքում չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել, եթե մի գործում հանցանք չկա»:

Այսօր այսպես սկսեց իր ցուցմունքը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Եվ չնայած վատառողջ լինելուն, Բաբայանն այսօր պատրաստակամություն հայտնեց ցուցմունք տալու: Բաբայանն իր ցուցմունքը բաժանեց երկու դրվագի: Նախ խոսեց «Իգլա» զենիթահրթիռային համակարգի մասին:

Նշենք, որ այդ դրվագով Բաբային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը):

Սամվել Բաբայանը պատմեց, որ սույն թվականի մարտի 18-ին իր մոտ է գնացել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ցույց տվել պլանշետում առկա «Իգլայի» խողովակի լուսանկարը եւ հարցրել՝ ինչ վիճակում է այն: Նայելով լուսանկարը Սամվել Բաբայանն իր մարտական ընկերոջը հայտնել է, որ այն ամբողջական չէ, կարեւոր մասնիկը բացակայում է: Դա այն մասնիկն է, որն աշխատացնում է ամբողջ համակարգը հնարավոր է, որ  պետք գա բանակին։ Սամվել Բաբայանը նշել է, որ դա ամբողջական չէ, ընդամենը «տրուբա» է, կարեւոր մասնիկը բացակայում է։

«Ինքը լուսանկարը ցույց է տվել ինձ, որովհետեւ գիտի, որ ես հասկանում եմ։ Իրեն ասել եմ, որ լիարժեք չէ, ընդամենը մեկ հատն է երեք հատից, բացակայում է կարեւոր մասնիկը։ Հարցրեց՝ հնարավո՞ր է՝ բանակին պետք գա, ես էլ ասել եմ՝ կարող ա։ Բայց զգուշացրել եմ, որ, եթե դա իր մոտ տեսնեն, հնարավոր է՝ քրեական գործ հարուցեն, թող ինչ-որ «թեւավոր»-ի  այսինքն՝ սպայի տա, նա էլ փոխանցի բանակին։ Բացի դա, էդ մի խողովակը չէր կարող լինել 40 հազար, եթե ամբողջ համալիրը կարելի է ձեռքբերել 15 հազարով։ Ես դրդել եմ, որ այդ գործարքը չինի, ոչ թե՝ դրդել եմ ձեռքբերելուն»,-ասաց նա։ Շարունակելով իր ցուցմունքը Բաբայանն ասաց, որ հանդիպումից մի քանի օր անց տեղեկացել է, որ Սանասար Գաբրիելյանին ձերբակալել են: Ձերբակալությունից հետո Սամբել Բաբայանի մոտ է գնացել նրա վարորդ-ընկերը, որին Բաբայանն ասել է, որ գա եւ պլանշետից ջնջի զենքի լուսանկարները:

«Ես ուզում եմ հասկանալ ուրիշ ի՞նչ փաստարակ կա, որ ես մեղավոր եմ»,- դիմելով դատավորին՝ ասաց Բաբայանը: Նա կոչ արեց դատարանում խոսել ոչ թե ենթադրություններով, այլ՝ փաստերով: Ենթադրություններ ասելով, Բաբայանն ըստ էության ակնարկում էր մեղադրող դատախազ Արամ Արամյանին, քանի որ պարբերաբար վերջինիս խորհուրդ է տալիս ոչ թե ենթադրություններ անել, այլ՝ խոսել կոնկրետ փաստերով: Այս դրվագով ցուցմունքն ավարտելուց հետո Սամվել Բաբայանը պատրաստակամություն հայտնեց պատասխանել կողմերի հարցերին: Մեղադրող դատախազ Արամ Արամյանը նախ հետաքրքրվեց, թե Սանասար Գաբրիելյանի հետ պարտքուպահանջ ունեցե՞լ են, թե՞ ՝ ոչ: Բաբայանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ Սանասար Գաբրիելյանը պետք է Վրաստանից տախտակներ բերեր իր համար, դա է միայն եղել: Մեղարդողի հարցին՝ արդյո՞ք իմացել է, որ «Իգլան» Հայաստան է բերվել Թբիլիսիից, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես չեմ գտնում, որ էդ հրթիռը Թբիլիսիից են բերել, ես ձեզ ապացուցելու եմ, թե ում գարաժից է դա եւ ում է պատկանում»։ Մյուս հարցին, թե ինչո՞ւ է Սանասար Գաբրիելյանը հենց իրեն ցույց տվել «Իգլայի» լուսանկարը, Բաբայանն ասաց. «Նա իմ մտերիմն է, որին գիտեմ 1992թ-ից, նա ծառայել է ինձ մոտ: Էլ ո՞ւմ ցույց տար, եթե ոչ ինձ: Եթե ձեր մոտ բերեր, կիմանայի՞ք ինչ է: Ես, լավ հասկանալով, որ դա ռազմամթերք է, որի պատճառով նրա դեմ կարող էր գործ հարուցվեր, նման խորհուրդ եմ տվել»:

Մեղադրողի դիտարկմանը, որ ամբաստանյալը պարբերաբար դատաքննության ընթացքում հայտարարել էր, որ «Իգլայի» խողովակն անպիտան է, այնինչ հիմա նշեց, որ ըստ էության պիտանի է, սա ինչպե՞ս կպարզաբանի, Բաբայանն ասաց. «Եթե գլխավոր մասնիկը լինի պիտանի կլինի, այդ մասը չկա, եթե սա զինամթերք են համարում, մի մասիկը գոյություն չունի, չկա այն մասնիկը, որը ամբողջ համակարգը աշխատացնում է»,-ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը

Սամվել Բաբայանին հարց ուղղեց նաեւ դատավոր Արշակ Վարդանյանը, մասնավորապես, թե Սամվել Բաբայանը որտեղից գիտեր, որ «Իգլան» կոմպելքս է եւ բաղկացած է երեք մասից: Այս հարցը ծիծաղ առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների մոտ: Վարդանյանը հարցը կրկնեց, ինչին ի պատասխան Բաբայանը հիշեցրեց, որ 9 տարի ԼՂՀ ՊԲ հրամանատար է եղել, բացի դա ունի «Իգլա» գործածելու փորձ:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6463 դիտում

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ