ԵՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ԼՂ-ի հակամարտության մասին որեւէ հիշատակում չկա. Աշոտյան

ԵՄ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որեւէ հիշատակում չկա:

Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան գործընկերության գերակայությունների փաստաթղթում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձեւակերպումների մասին ադրբեջանական լրատվամիջոցների գնահատականներին:

«ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձեւակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝ 1.ԵՄ-ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որեւէ հիշատակում չկա:

2.Թեման արծարծում են բացառապես ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության վրա։ Այն հիշատակում է փաստաթղթի առաջին հոդվածը՝ շեշտելով բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, սակայն կարծում եմ, որ փաստաթղթում առկա են առավել հավասարակշռված ձեւակերպումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք հատուկ են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը:

3.Փաստաթղթի ամբողջական տեքստը հասանելի չէ այս պահին ԵՄ ինստիտուտների կայքէջերում: Ամփոփելով վերոհիշյալը՝ կառաջարկեի չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները, չշտապել գնահատականներ տալ եւ հարցին անդրադառնալ ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»,- գրել է Աշոտյանը:

Տպել
8530 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն

Մյունխեն-Երևան չվերթով հետախուզվող է Հայաստան վերադարձել

Ադիգեայի ՆԳՆ կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին

Հրդեհ Սարատովկայում

Արագածոտնում նվազել են ավազակային հաձակումներն, աճել՝ բնակարանային գողության դեպքերը. դատախազն ամփոփել է 2019 թվականը

Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հետեւանքները

«Անարդար է, ես ոչ մի վատ բան չեմ արել». Դոնալդ Թրամփը հնարավոր իմփիչմենտի մասին

Ստեփանավանում 2500 հակ անասնակեր է այրվել

Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան