Երևան
12 °C
Օրեր առաջ մեր կայքում տեղ գտած ««Աշտարակ կաթ». մի «ռեյդերային զավթման» պատմություն. ի՞նչ կապ ունի Պարգեւ սրբազանը» վերնագրով հոդվածն ու այս թեմայով այլ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.
«Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից ակտիվ քննարկման առարկա են դարձել «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրության գործոնը՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այդ հայտարարությունների երաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ տեղեկատվությունների համաձայն, կառավարությունը որոշել է բիզնես խլել՝ մեջբերելով «Աշտարակ կաթի» շուրջ տեղի ունեցող պատմությունը:
Խոսքը ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի եւ «Աշտարակ կաթի» սեփականատեր «Պարգև» ՍՊԸ-ի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին է, որի ժամանակ էլ, ըստ նույն ԶԼՄ-ների, Աճեմյանն իբր սպառնալիքներ է հնչեցրել՝ գործարանը նախկին սեփականատիրոջը վերադարձնելու նապատակով: Շրջանառվեց անգամ նրանց կրոնական պատկանելության հարցը՝ իբր «Կայնքի խոսք» եկեղեցու հետեւորդ Աճեմյանն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հրահանգով փորձում է բիզնես խլել հօգուտ Աշոտ Ափոյանի, որը «Աշտարակ կաթի» նախկին սեփականատերն է:
Հատկանշական է, որ այդ տեղեկատվության տարածումից հետո «Աշտարակ կաթի» Facebook-յան էջի միջոցով «Պարգև» ՍՊԸ-ն հաստատեց Աճեմյանի հետ հանդիպման փաստը՝ հերքելով սպառնալիքների մասին լուրերը:
Մեկ օր անց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգը հերքել էր մեր հրապարակման տեղեկատվությունը՝ նշելով.
«Հայկական ժամանակ» օրաթերթի կայքեջում ս.թ. հուլիսի 13-ին տեղ գտած ««Աշտարակ կաթ». մի «ռեյդերային զավթման» պատմություն. ի՞նչ կապ ունի Պարգեւ սրբազանը» հրապարակման մեջ շոշափվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի անունը:
Մասնավորապես՝ համաձայն նշված հրապարակման, ոմն Աշոտ Ափոյանի խոսքերով, «Պարգեւ» ՍՊԸ-ի՝ «ըստ շրջանառվող լուրերի, ստվերային սեփականատերերից է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Պաշտոնապես հայտնում ենք, որ սա հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը»,-ասված էր հերքման տեքստում:
Նշենք, որ Ափոյանը ավելի վախ խոստացել էր դիմել իրավապահներին, ինչպես ինքն էր ասել՝ «արդարությունը վերականգնելու ակնկալիքով»: Պատասխանելով նաեւ «Պարգեւ» ՍՊԸ-ի՝ առաջացած խնդրի «լուծումը տալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ դատարանի միջոցով» հայտարարությանը, Ափոյանը նկատել էր, որ «իր խախտված իրավունքները վերականգնելու նապատակով» գործելու է իրավական ճանապարհով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT