Հայաստանը զարգացնում է կործանիչ օդուժը. Պաշտպանության նախարարը հաստատում է

Հայաստանը զարգացնում է բազմաֆունկցիոնալ օդուժը, որպեսզի հնարավորություն ունենա կիրառել այն որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաեւ խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում: Այս մասին EADaily-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում են լուրերին առ այն, որ Հայաստանը պատրաստվում է ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել: Ի դեպ, դրանցից մեկի մեջ Էրեբունի ավիաբազայում լուսանկարվել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառելով «աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»: Նույն սոցիալական ցանցում կիսվելով վարչապետի գրառմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Լավ կլինի, որ մնան Հայաստանում»:

Նախարարի խոսքով, օդային գերակայությունը միշտ էլ համարվել է ռազմական գործողություններում հաջողության հասնելու կարեւոր գրավական: «Եվ եթե մինչ այժմ, հաշվի առնելով թե առկա ռեսուրսները, թե զինված ուժերի կիրառման ձեւերն ու եղանակները, մենք օդային գերակայության համար պայքարում առաջնահերթ ապավինել են հակաօդային պաշտպանության վերգետնյա միջոցներին, ապա ներկայում նախատեսում ենք զարգացնել նաեւ օդային հարթակների բաղադրիչը»,- ընդգծում է Տոնոյանը:

Նրա խոսքով, ձեռքբերման համար հայկական կողմը դիտարկում է ինքնաթիռների մի քանի մոդելներ, տարբեր մոդիֆիկացիաներով եւ տեխնիկական ու սպառազինության առումով հագեցվածության տարբեր կոնֆիգուռացիաներով: «Կարեւորը սակայն այն է, որ նպատակ ենք հետապնդում զարգացնել ոչ թե հատուկ կործանիչ ավիացիա, այլ ավելի շուտ բազմաֆունկցիոնալ օդուժ, ունենալով հարթակներ, որոնք հավասարաչափ կարող են կիրառվել որսիչ, անմիջական օդային աջակցության, ինչպես նաեւ խորքային ավիացիոն հարվածների ռեժիմներում»,- նշում է նախարարը:

Տոնոյանը հարցազրույցում նաեւ անդրադառնում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության զարգացման հարցին՝ ընդգծելով, որ այն կրում է հետեւողական բնույթ, անկախ իշխող քաղաքական ուժից եւ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձնավորություններից, խստորեն առաջնորդվելով հանրապետության ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության եւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի ուղենիշներով:

Այս առումով, նշում է նա, շեշտը դնում ենք «որմնախորշային» արտադրատեսակների ու բաղադրիչների ստեղծման վրա, որոնք նախ թույլ են տալիս բավարարել հայկական զինուժի մարտունակության ինքնատիպ կարիքները, ինչպես նաեւ ունեն միջազգային շուկայում մեր արտադրանքի իրացման փոքր, բայց հաստատուն սեգմենտ ապահովելու ներուժ:

«Այդպիսի նեղ-մասնագիտացված արտադրանքի եւ լուծումների ոլորտի են պատկանում օպտօէլեկտրոնային եւ ռադիոէլեկտրոնային հայտնաբերման եւ նշանառության սարքերը, ավտոմատացված խոցման միջոցները, հեռակառավարվող օդային եւ վերգետնյա սարքերը: Եվ իհարկե, առկա գիտատեխնիկական կարողությունների ներուժը ամբողջ ծավալով իրացնելու համար իրականացնում ենք ռազմարդյունաբերական համալիրում հարկային եւ վարչարարական ընթացակարգերի բարելավման, ներդրումները եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը խթանելու քաղաքականություն»,- եզրափակում է Դավիթ Տոնոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12739 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի