Հաղարծին եւ Թեղուտ համայնքի բնակիչները բողոքում են, որպեսզի թույլ տան ծառահատում անել

Մի քանի օր է՝ Տավուշի մարզի Թեղուտ եւ Հաղարծին գյուղի բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում՝ փակելով ճանապարհները: Նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ եւ հատումներ իրականացնեն:

Մի քանի օր առաջ գյուղացիները նաեւ հարձակվել էին բնապահպան կամավորների խմբի վրա, հայհոյել էին նրանց, որոնք հսկում էին անտառը, որպեսզի այնտեղ ծառահատումներ տեղի չունենան: Գյուղացիները պահանջել են, որ բնապահպան ակտիվիստները հեռանան տարածքից:

Ճանապարհ փակած հաղարծինցիներն ասել են, որ Դիլիջան ազգային պարկի աշխատակիցները եւ ոստիկանությունը զբաղվում են ապօրինի ծառահատումների դեմ պայքարով, եւ բնապահպան ակտիվիստները գերազանցում են իրենց լիազորությունները, ինչի հետեւանքով բնակիչների հետ խնդիրներ են առաջանում:

ՀԺ-ն զրուցեց «Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ եւ «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանի հետ, քանի որ բնապահպան ակտիվիստները եղել են հենց այս նախաձեռնության անդամներ:

- Գոռ, ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշի մարզում:

- Այս պահին այստեղ է փոխոստիկանապետ պարոն Կիրակոսյանը, գյուղացիները էլի պահանջում են, որպեսզի թույլ տան ծառ կտրել: Եթե առաջ իրենց համար հիմնական խնդիրը իբր մենք էինք, հետո հասկացան, որ եթե մենք չլինենք, մեկ ուրիշն է գալու մեր փոխարեն: Հիմա հիմնական պայքարը նրանց այն է, որ ծառ կտրեն: Այս պահին, երբ իրենք ցույց են անում, մի մասն էլ անտառներում ծառ է գողանում:

- Ասում են, որ մի քանի օր առաջ ձեր ակտիվիստների եւ գյուղացիների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, կմանրամասնե՞ք:

- Մեր կամավորներից 3 հոգի՝ 16 տարեկան անչափահաս երեխաներ, գնացել են մի ճանապարհով, որով իրենց ճանապարհը 20 կմ-ով կկրճատվեր, գյուղացիներին դա դուր չի եկել, մունաթ են եկել երեխաների վրա, նրանք էլ նույն ձեւով պատասխանել են եւ գյուղը հավաքվել է, 16 տարեկան 3 երեխայի գցել են գետնին եւ սկսել են ծեծել:

- Ի՞նչ պահանջ է դա` թողեք ծառ հատենք, մինչեւ հիմա եղե՞լ է նման բան:

- Դա գյուղացիներից պիտի ճշտեք: Մի անգամ հին կառավարության օրոք եղել է, կառավարությունը վերեւից հրաման է տվել, որ թողեք, նրանք էլ թողել են, ինչի արդյունքում գյուղացիները հանգստացել են:

Մի անգամ էլ խախտել են՝ պահնորդական կազմակերպության տնակը վառելով:

- Ինչքա՞ն մարդ է բողոքում:

- Երկու գյուղ են՝ Հաղարծին եւ Թեղուտ, այդ գյուղերի հիմնական մասը ապրում է հենց փայտի գործ անելով:

- Փաստորեն բիզնե՞ս են անում փայտ վաճառելով:

- Դա վաղուց բոլորին հայտնի է:

- Ոստիկանությունն ու բնապահպանության նախարարությունը ի՞նչ քայլեր են կատարել:

- Այս պահին ոստիկանությունը այստեղ է, կարծում եմ՝ նրանք արդեն անուններ ու ապացույցներ ունեն: Բնապահպանության նախարարությունը այս պահին շատ ադեկվատ արձագանքել է, ասել են, որ ամեն ինչ արվելու է օրենքի սահմաններում: Նրանք որոշակի քննություններ են տանում, որից հետո գործողություններ կլինեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3941 դիտում

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի