Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտպանել է «Արսենալի» իր թիմակից Մեսութ Օզիլին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը, որը թուրքական արմատներ ունի, խիստ քննադատության էր արժանացել Գերմանիայում ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարվելու համար: Մրցաշարում անհաջող ելույթներն էլ ավելի էին զայրացրել գերմանացիներին, եւ օրերս Օզիլը հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին: Մխիթարյանը պատասխանել է նրա որոշմանը վերաբերող հարցին:
«Շատ տխուր էր այդ մասին լսել, բայց դա նրա որոշումն է: Մենք պետք է աջակցենք նրան ու հարգենք նրա որոշումը: Նա մեծ խաղացող է ու գիտի՝ ինչ է անում: Չեմ ցանկանում քննադատել որեւէ մեկին, եւ ես չեմ հասկանում նրանց, ովքեր քննադատում են նրան: Ֆուտբոլը մեկ հոգով չեն խաղում, նույնիսկ 11 հոգով չեն խաղում: Խաղում են ողջ անձնակազմով՝ սկսած մարզիչներից, բժիշկներից: Կարծում եմ՝ ոչ ոք իրավունք չունի քննադատելու նրան»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում goal.com-ը:
Մունդիալից առաջ Թուրքիայի նախագահի հետ լուսանկարվել էր նաեւ հավաքականում Օզիլի թիմակից Իլկայ Գյունդոգանը: Նա նույնպես քննադատության էր ենթարկվել գերմանացիների կողմից, սակայն նրա դեպքում իրավիճակն այսքան չսրվեց: Օզիլը հավաքականում կարիերան ավարտելու մասին ծավալուն նամակ էր գրել: Նա բացատրել էր, որ Էրդողանի հետ լուսանկարվել է միայն այն պատճառով, որ նա Թուրքիայի նախագահն է: Ինքը հաշվի է առել ոչ թե նրա անձը, այլ պաշտոնը: Այսինքն՝ Օզիլի համար կարեւոր է եղել նախագահի ինստիտուտը: Ֆուտբոլիստը նաեւ քննադատել է իրեն քննադատող լրատվամիջոցներին, կարծիք է հայտնել, որ գերմանացիների նման վերաբերմունքը ռասիզմի ու այլ մարդկանց արմատները չհարգելու դրսեւորում է: Ավելացրել է, որ միշտ ոգեւորություն ու հպարտություն է զգացել ազգային ընտրանու մարզաշապիկը կրելիս, սակայն այլեւս այդպես չէ:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Օզիլի վերաբերյալ այս խոսակցությունները բավական ակտիվ էին: Ռուսաստանում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մունդիալը լուսաբանող գերմանացի լրագրողներից մեկը նշեց, որ թուրքերի նկատմամբ իրենց երկրում բացասական վերաբերմունք չկա: Խնդիրը Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձն է: Նա Գերմանիայում ընկալվում է որպես հակադեմոկրատական արժեքների մարմնացում, եւ հենց այդ պատճառով է նրա հետ լուսանկարը քննադատության արժանացել:
Այս օրերին Օզիլը մարզվում է իր թիմի՝ «Արսենալի» կազմում: Լոնդոնցիները նախապատրաստվում են 2018-2019 թթ. մրցաշրջանին: Այսօր՝ հուլիսի 26-ին, նրանք «International Champions Cup» ընկերական մրցաշարի շրջանակներում խաղալու են «Ատլետիկոյի» դեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT