«Փյունիկը» մեղադրում է «Տոբոլին». հայկական թիմի խաղացողներն արդեն մրցավայրում են

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ «Տոբոլի» թերացման արդյունքում է, որ իրենց խաղացողներից 5-ը ժամանակին Ղազախստան չեն մեկնել: Այսօր՝ հուլիսի 26-ին, Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվում է «Տոբոլին»: Թիմի մեծ մասը մրցավայր է մեկնել երեկ: Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, Բակար Բալդեն, Դիդյե Կադիոն եւ Անդրիա Դրագոեւիչը չեն մեկնել Կոստանայ քաղաք, որովհետեւ մուտքի արտոնագիր չեն ունեցել: «Փյունիկն» այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ «Տոբոլը» ժամանակին չի զբաղվել փաստաթղթերով:

«Հուլիսի 25-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ամբողջ կազմով, ինչպես նաեւ 25 երկրպագուներով չարթերային չվերթով պետք է մեկներ Ղազախստանի Կոստանայ քաղաք։

Երբ «Փյունիկը» իմացավ, որ իր մրցակիցը ղազախական «Տոբոլն» է, միանգամից սկսեց վիզայի հետ կապված թղթաբանական հարցերի կարգավորումը։ Ինչպես գիտեք, հայ եւ ռուս ֆուտբոլիստների համար մուտքի արտոնագրման ոչ մի խնդիր չկար, սակայն 4 աֆրիկացու, ինչպես նաեւ 1 մոնտենեգրացու համար պետք էր դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար։

Նրանցից միայն պահանջվում էր ստանալ համապատասխան կոդ-թույլտվություններ, որից հետո միայն հնարավոր կլիներ վիզաների ստացումը։ «Տոբոլը» այդ հարցով սկսեց զբաղվել միայն երեքշաբթի՝ հուլիսի 24-ին, իսկ մեր չվերթը հուլիսի 25-ի վաղ առավոտյան էր։ Արդյունքում մեր 5 ֆուտբոլիստ հուլիսի 25-ին չկարողացան մեկնել Կոստանայ։

Վիզաներն, այնուամենայնիվ, եղան, սակայն դրանք հաստատվեցին հուլիսի 25-ին, ժամը 20։00, երբ վերջին ինքնաթիռը, որը կարող էր նրանց հասցնել Կոստանայ արդեն թռել էր։ Քանի որ այդ 5 ֆուտբոլիստը թիմի առանցքային խաղացողներն են, ակումբի ղեկավարությունը որոշեց պատվիրել մասնավոր բիզնես-ինքնաթիռ եւ գիշերը ֆուտբոլիստները մեկնեցին, իսկ առավոտյան նրանք հասան Կոստանայ։

Ստեղծված խոչընդոտները չէին կարող խանգարել մեր թիմին։ Տղաները ունեն մարտական տրամադրվածություն եւ պատրաստ են հաղթանակի»,- գրված է հայտարարությունում:

«Տոբոլ»-«Փյունիկ» պատասխան հանդիպումը Երեւանում տեղի կունենա հուլիսի 31-ին: Այսօր հայկական եւ մեկ թիմ խաղ կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում: Մրցակցի հարկի տակ՝ Մոնտենեգրոյում կմրցի «Սուտյեսկայի» դեմ: Նրանց պատասխան խաղը կկայանա օգոստոսի 2-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2741 դիտում

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև

Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ

Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ