Երևան
12 °C
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 28-ի համարում:
Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք ամիս անց երկիրը ցնցեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու որոշումը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Սա ավելին էր, քան իրավապահ կառույցի հերթական հաղորդագրությունը. խոսքը տասը տարի առաջվա արյունալի իրադարձությունների մասին է, երբ Ռոբերտ Քոչարյանը 10 մարդու սպանության գնով իշխանությունը փոխանցեց իր նախընտրած թեկնածու Սերժ Սարգսյանին:
Հատուկ քննչական ծառայության տարածած կարճ հաղորդագրությունը իրարանցում առաջացրեց քաղաքական դաշտում: Քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, կուսակցությունների առանցքային դեմքերը իրենց վերաբերմունքն արտահայտեցին կատարվածի մասին: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն ուժերի գնահատականները, որոնք ուղղակիորեն կապված են եղել քոչարյանական ռեժիմի հետ:
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու թեման երեկ Ազգային ժողովում ներկա պատգամավորներից շատերի համար քննարկման ցանկալի թեմա չէր: Հատկապես կարծիք հայտնելուց խուսափում էին Բարգավաճ Հայաստան եւ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները: Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, տեղի ունեցողը վենդետա եւ քաղաքական հետապնդում է համարում իր նկատմամբ, իրեն չեզոքացնելու փորձ:
Դաշնակցությունը, որը Քոչարյանի իշխանության օրոք իրեն բավականին հարմարավետ էր զգում, իսկ այսօր էլ իրեն հատուկ ոճով կարողացել է պահպանել նախարարական աթոռները, Քոչարյանին համարում է քաղհալածյալ: Կուսակցության երեկ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։
«Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ եւ որեւէ հարցի հետապնդման ձեւ չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։ Այս համատեքստում ենք դիտարկում նաեւ 2008 թ. մարտի 1-ի եւ նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։
Այս առումով Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»,- մասնավորապես, ասված է ՀՅԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Չի բացառվում, որ առաջիկայում Դաշնակցությունը հայտարարի, թե նա քաղաքական բանտարկյալ է: Դաշնակցության սերն առ Ռոբերտ Քոչարյան բոլորին է հայտնի: ՀՅԴ-ն հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ակտիվացավ, հենց նրա օրոք քաղաքական իրավիճակի փոփոխության հիմնավորումով ՀՅԴ գործիչները բանտերից ազատ արձակվեցին: Նաեւ Քոչարյանի օրոք էր, որ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի օգտին լուրջ արդյունքներ գրանցվեցին: Ասել է, թե ՀՅԴ-ն պարտք ունի Քոչարյանին, որը փորձում է հատուցել:
Նախկինում Քոչարյանին սատարած ՀՀԿ-ն էլ կարծում է, որ Քոչարյանը գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդման է ենթարկվում:
«Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ հարված` լիարժեք իրավական պետության կառուցման գործընթացներին։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը եւ առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը»,- ասված է ՀՀԿ ԳՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Արդեն մեզ հետ զրույցում արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը նշում է, որ մեղադրանք առաջադրելու համար իրավական հատված չի տեսնում։ «Ի՞նչ է առկա մեղադրանքում, չեմ կարող պատասխանել, դրա համար ձեռնպահ կմնամ իրավական գնահատականից»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարցին, թե արդյոք իր համար մտահոգի՞չ է այն փաստը, որ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել, Հարությունյանն արձագանքեց՝ ծայրաստիճան մտահոգիչ է, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան։ «Օրենքի սխալ մեկնաբանություններ եմ տեսնում, մի պարզ օրինակ՝ խոսում են, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, գոնե ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ նյութի հեղինակները ենթադրում են, թե անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքներին է վերաբերվում։ Իրականում դա այդպես չէ՝ բավական է խորանալ իրավունքի մեջ, եւ պարզ կդառնա, որ անվտանգությունը ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին կոմպոնենտ, եւ այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է»,-ասում է նախկին նախարարը։
Ի դեպ, Հարությունյանի այս մտահոգության հետ կապված նշենք, որ Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամները բազմիցս հայտարարել են, որ Փաստահավաք խումբը բազմաթիվ կադրեր ունի, որ բանակն ավելի վաղ է ներգրավվել գործընթացներում՝ արտակարգ դրություն մտցնելու որոշում ընդունելուց առաջ:
Հարցին՝ նախկին նախագահին մեղադրանք առաջադրելով խախտվո՞ւմ է արդյոք Սահմանադրությունը, եւ ո՞ր դեպքում կարող է պաշտոնաթող նախագահը պատասխանատվության ենթարկվել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․
«Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե հանրապետության նախագահը ինչպիսի լիազորություններ ունի, նաեւ, թե ինչ գործիքակազմ ունի, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կատարի, արտակարգ դրություն հայտարարելը դա գործիքակազմ է, իսկ ինչի՞ համար է այդ գործիքակազմը տրված նախագահին, որովհետեւ նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել երկրի անվտանգությունը, եւ հենց այդ լիազորություններից բխող ցանկացած գործողություն, այո, չի կարող հետագայում ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար։ Եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե, կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահը, բայց դարձյալ իր պարտականությունները դադարեցնելուց հետո, իսկ այն, ինչ բխում է նախագահի լիազորություններից, չի կարող պատասխանատվության ենթարկվել»։
Քոչարյանի իրավունքներն ԱԺ-ում պաշտպանող Հարությունյանն արդեն լղոզված պատասխաններ էր տալիս քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերին: Մասնավորապես, արդյո՞ք Սերժ Սարգսյանի իշխանությունը խոչընդոտել է Մարտի 1-ի բացահայտմանը, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց. «Չի կարելի նման հարց տալ իրավաբանին: Ես ոչինչ չեմ կարող պատասխանել»:
2008-ի արյունալի եւ խայտառակ իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանի «իրավահաջորդի» գիրկն ընկավ նաեւ ԲՀԿ-ն՝ կրկին հանուն բարեկեցության ու պաշտոնների: Քոչարյանի կողմից ստեղծված ԲՀԿ-ն, սակայն, այս «նեղ օրով» Քոչարյանին ուրացավ: ԲՀԿ-ականները ՀԺ-ի հետ զրույցում հայտարարում էին, որ օրենքի առջեւ բոլորն են հավասար եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«ԲՀԿ-ն շահագրգռված է բոլոր այն գործընթացներով, որ եղել են օրենքի տառին հակառակ, բա ինչո՞ւ եմ ես ասում, որ մեր հանրապետությունում բոլորը օրենքի առջև պետք է հավասար լիենեն»,- մասնավորապես, ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ու հայտարարեց. «Տեղի է ունենում իրավական գործընթաց, հարցը չարժե քաղաքականացնել»:
ՀԱԿ-ից Քոչարյանին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու գործընթացները պատմական են համարում: Մասնավորապես, Արամ Մանուկյանը նշում է. «Պատմական է այն առումով, որ Հայաստանի ժողովուրդը հասնում է արդարության իրականացմանը: Ինձ համար Մարտի 1-ի գործի հետ կապված միշտ չափանիշ է Մարտի 1-ի զոհերի ծնողների վերաբերմունքը: Բարի լուրից հետո զանգել եմ եւ շնորհավորել ենք իրար, աչքալուսանք ենք տվել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT