Վանաձորում հացը 30 դրամով թանկացել է. որն է պատճառը

Վանաձորում հացի գինը նախօրեին թանկացել է 30 դրամով: Եթե նախկինում հացը խանութներում վաճառվում էր 170 դրամով, արդեն երեկ գնորդները 1 հաց գնելու համար վճարում էին 200-210 դրամ: Խանութների վաճառողուհիները «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեցին, որ հացի գնի բարձրացումը բնավ կապված չէ ալյուրի թանկացման հետ, դա պարզապես հաց արտադրող ընկերությունների որոշումն է. «Ո՛չ ռուսական ալյուրն է թանկացել, ո՛չ էլ հայկականը, գնացեք փռերից պարզեք, թե ինչու են միանգամից թանկացրել»,- մեր զրույցում հայտնեց Վանաձորի ծայրամասային Տարոն 2 թաղամասում գործող խանութի վաճառողուհին՝ փոխանցելով գնորդների դժգոհությունը:

Հացի փռերի որոշ տերեր կտրականապես հրաժարվեցին խոսել, մի քանիսն էլ համաձայնեցին թանկացման վերաբերյալ իրենց տեսակետը հայտնել, բայց՝ անանուն:

Սեփականատերերից մեկը հայտնեց, թե թանկացումը կապված է միայն ու միայն հարկային օրենսդրության ու վերջին խստացումների հետ: «Հարկայինը ստիպում է բոլորին գրանցել, մենք էլ չենք կարողանում նույն գնով շահույթ ստանալ»,- հայտնեց վաճառողուհին՝ հավելելով, որ կամ պետք է հացի գինը թանկացնեին, կամ փուռը փակեին. «Հարկային օրենսգրքում փոփոխություն է պետք անել…»:

Նույն թաղամասի մեկ այլ փռի աշխատակից էլ հայտնեց, որ նախկինում հացը ամենաէժանը վաճառվել է Վանաձորում: Ինչ-որ փռատերեր ժամանակին գնի կտրուկ իջեցում են արել, անգամ ակցիաներ դրել՝ 1 հաց գնելու դեպքում մյուսը նվեր տալով, այսօր արդեն, ըստ աշխատակցի, իրենք բոլոր սեփականատերերով մեկ հայտարարի են եկել ու հացի միասնական գին որոշել. «Մարզում ամենաէժանը Վանաձորում էր, այսօր էլ այդպես չէ, սովորական նորմալ գին է դրվել»,- ասաց աշխատակիցն ու հերքեց գործընկերոջ նշածը, թե թանկությունը հարկայինի հետ կապ ունի. «Մենք հարկային դաշտում նորմալ աշխատել ու աշխատում ենք, նման բան չկա»:

«Մատինյանի նշխար» հացաբուլկեղենի աշխատակցի խոսքով՝ հացի գնի բարձրացումը կապված է որոշակի ապրանքների թանկացման հետ, բացի այդ, ըստ աշխատակցի՝ իրենք այլեւս չէին կարող հացը նախկին էժան գնով վաճառել. «Նախկին գնով այլեւս ձեռնտու չէր վաճառելը, պարզապես հնարավոր չէր»:

Արտակ Պ.-ն, որը քաջ ծանոթ է ոչ միայն ոլորտին, այլ նաեւ փաստաթղթային իրավիճակին, զարմացավ, թե ինչպես կարելի է հացի գնի թանկացումը կապել հարկայինի հետ. «Պրովոկացիա է, ու դա ասում են այն մարդիկ, ովքեր իրենց ողջ գործունեության ընթացքում հարկեր չեն վճարել: Փոխաբերական իմաստով «գողի» պես փորձել են խուսափել պետական հարկերից»,- ասաց նա:

Զրուցակցիս խոսքով՝ թանկացումները հնարավոր է կապված լինեն նաև վերջին խստացումների հետ. «Հիմա հաց առաքելու համար հատուկ մեքենա պետք է ունենաս, բայց դա առիթ չի թանկացման, առաջ քիմիկատ էին խառնում, հացը շատ էր ստացվում, էժան էին ծախում, հիմա էլ չեն կարողանում քիմիկատ խառնել ու շատ քիչա դուրս գալիս, դրա համար թանկ են ծախում»,- ասաց նա՝ չբացառելով նաև, որ «Այս ամենը հնարավոր է նաև քաղաքական ենթատեքստ պարունակի իր մեջ՝ պրովոկացիա կառավարության կամ էլ հարկայինի դեմ»:

ՊԵԿ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հացի գնի թանկացումը կապել իրենց կառույցի հետ, մեղմ ասած, սխալ է. «ՊԵԿ-ը պարզապես ասում է, որ երկրում օրենքի գերակայություն կա, չգրանցված աշխատողներ չպետք է լինեն, բոլոր տնտեսվարողները պետք է աշխատեն սպիտակ դաշտում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12395 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին