Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը մեղադրում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին: Պատճառն այն է, որ այսօր՝ օգոստոսի 22-ին, նա չի ընդունել ֆեդերացիայի մարզիկներին ու մարզիչներին, որոնք ակցիա էին իրականացնում նախարարության ու ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի շենքի դիմաց: Նրանք պահանջում էին, որ մարզական այդ կառույցները չխառնվեն ֆեդերացիայի գործերին: Գեւորգյանը ֆեյսբուքում գրառում է կատարել եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախարարը ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ ընդունել են այն մարզիկներին ու մարզիչներին, որոնք պնդել են, որ ինքը խախտումներով է վերընտրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, սակայն մյուս կողմին չեն ցանկացել լսել:
«Անընդունելի եմ համարում նման անտարբերությունը կամ կողմնակալ վերաբերմունքը մարզիչների նկատմամբ։ Սկզբում, երբ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող երկու մարզիչ բողոքում էին, որոնցից մեկը հեռացվել է ֆեդերացիայից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար (նա հարվածել է աղջիկ բռնցքամարտիկին), մյուսին ազատել է ֆեդերացիան խառնակչություններ հրահրելու եւ մյուս մարզիչների համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու համար, նրանց ընդունում են սպորտի նախարարի, ՀԱՕԿ նախագահի եւ քարտուղարի գլխավորությամբ եւ մեծ շոու են սարքում այդ ամենից։ Իսկ երբ բռնցքամարտի աշխարհի 40-ից ավելի ներկայացուցիչներ ուղղակի ցանկություն է հայտնում նախարարի հետ հանդիպելու եւ արտահայտելու իրենց տեսակետը եւ ներկայացնել իրենց դժգոհությունը տեղի ունեցող շոուի վերաբերյալ, նրանց չէին ընդունում։
Այս ամենը փաստում է, որ տեղի ունեցող արհեստածին գործողություններն անձնավորված են օլիմպիական կոմիտեի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Հիմա ես գտնվում եմ Բուդապեշտում, որտեղ անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Միեւնույն ժամանակ այսօր Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստն է։ Ի պատասխան Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ԱԻԲԱ գրած բողոքի՝ վստահեցնում եմ ձեզ, որ ոչ ԱԻԲԱ-ի, ոչ Եվրոպական կոնֆեդերացիայի կողմից չկա ոչ մի առարկություն, դիտողություն ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված, ինչի մասին գրավոր կփաստի միջազգային կառույցը»,- գրել է նա:
Վահրադյանը այսօր ակցիա իրականացնող մարզիկներին ու մարզիչներին փոխանցել է, որ զբաղված է եւ չի կարող քննարկում ունենալ նրանց հետ: Ավելի ուշ փոխնախարար Գաբրիել Ղազարյանը լրագրողներին ասաց, որ ինքը պատրաստ է եղել զրուցել նրանց հետ, սակայն դա էլ նրանք չեն ցանկացել:
Նախարարությունը ու ՀԱՕԿ-ը նշում են, որ 2 խախտում են նկատել օգոստոսի 2-ին կայացած ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Մեկն այն է, որ համաժողովի պատվիրակներին ուղարկվել են անվանական հրավերներ, մյուսը, որ քվեարկությունը անցկացվել է բաց: Իր հերթին Գեւորգյանը ընդգծում է, որ ԱԻԲԱ-ն ոչ մի թերացում չի գտել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT