Կալաշնիկով արտադրելու համար հայկական ընկերությունը կհայտնվի՞ ԱՄՆ պատժամիջոցների տակ

Լուսանկարում՝ Royalsys Engineering ltd. ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը եւ «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրենը՝ Անդրեյ Բարիշնիկովը ստորագրում են պայմանագիրը:

Օգոստոսի 21-ին Մոսկվայում Royalsys Engineering ltd. ընկերության եւ «Կալաշնիկով» կոնցեռնի միջեւ ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր՝ АК-12 եւ АК-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին։ Հայկական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում ռուսական զենք արտադրելու հեռանկարն ինքնին դրական երեւույթ է, մանավանդ հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության փոփոխման փուլում: Այդուհանդերձ, այն նաեւ մտավախություն է առաջացնում, որ Հայաստանը եւս կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների թիրախում, քանի որ «Կալաշնիկով» կոնցեռնը արդեն իսկ «սեւ ցուցակում» է:

Միացյալ Նահանգների կողմից տարբեր իրադարձությունների պատճառով սահմանված պատժամիջոցները մի շարք երկրների նկատմամբ բավական բարդ եւ խճճված համակարգ են ներկայացնում: Պատժամիջոցները սահմանում է ԱՄՆ գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (Office of Foreign Assets Control - OFAC)՝ Կոնգրեսի եւ նախագահի հավանությամբ: Պատժամիջոցներ կարող են սահմանվել, ըստ էության, ցանկացած պատճառով, իսկ դրանց տակ հայտնված ցուցակներում ներառվում են ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ նրանց հետ փոխկապակցված ինքնաթիռներ եւ նավեր: Պատժամիջոց ասվածը ենթադրում է, որ ԱՄՆ քաղաքացիները իրավունք չունեն ցանկացած տեսակի գործարքների մեջ մտնել «սեւ ցուցակում» հայտնված անձանց հետ:

Հայաստանում գործող կազմակերպություններից մի քանիսը եւս գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ: Դեռեւս 2014 թ. մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված համար 13661 եւ 13662 հանձնարարականները, որոնցով «սեւ ցուցակում» հայտնվեցին ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը, «Գազպրոմ» ընկերության խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ալյումինի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ» միացյալ ընկերության նախագահ Օլեգ Դերիպասկան:

Որպես հետեւանք ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվեցին նաեւ ՎՏԲ-ի հայաստանյան մասնաճյուղը, Առէքսիմբանկը, որը Գազպրոմբանկ խմբի մաս է հանդիսանում եւ «Ռուսալ» միացյալ ընկերության մաս կազմող «Արմենալը», որի արտադրանքի զգալի մասը արտահանվում էր ԱՄՆ եւ ԵՄ: Հայաստանի վրա անդրադարձել են նաեւ Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ իրանական Մելլաթ բանկի հայաստանյան մասնաճյուղի միջոցով:

Սակայն Royalsys Engineering ltd. ընկերության գործունեության վրա կարող է տարածվել մեկ այլ, համեմատաբար նոր՝ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը: CAATSA-ի 231-րդ մասը ենթադրում է, որ  պատժամիջոցներ կարող են կիրառվել ՌԴ հետախուզության կամ պաշտպանական ոլորտի հետ համագործակցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ: Միեւնույն ժամանակ OFAC-ի կայքում հարցուպատասխանի ձեւաչափով որոշակի հստակեցումներ են արված, թե որ դեպքերում կարող են պատժամիջոցներ կիրառվել: Այդպես, օրինակ, պատժամիջոցներ կարող են կիրառվել ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ «նշանակալի գործարքների» մեջ մտած ընկերությունների նկատմամբ: Իսկ թե ինչ է նշանակում «նշանակալի գործարք» օրենքում նշված չէ: Պարզաբանման համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը գործարքի յուրաքանչյուր դեպքը դիտարկելու է առանձին՝ ելնելով ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներից եւ արտաքին քաղաքականության շահերից, ինչպես նաեւ նրանից, թե որքանով է կոնկրետ դեպքը կարեւոր Ռուսաստանի հետախուզության եւ պաշտպանական ոլորտի համար:

Բացի դրանից, դաշնակից եւ գործընկեր երկրների դեպքում պատժամիջոցները լինելու են որպես ծայրահեղ միջոց, այսինքն՝ դրանց նախորդելու են կոնսուլտացիոն եւ այլ բնույթի գործողություններ՝ կանխելու դաշնակիցների եւ գործընկերների համագործակցությունը ՌԴ պաշտպանական համակարգի հետ: Եթե, այդուհանդերձ, «նշանակալի գործարքը» տեղի ունենա, ապա այն կատարած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կարգելվի ԱՄՆ-ում անշարժ գույքի առքն ու վաճառքը, կարգելափակվեն նրա՝ ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի վարկերն ու երաշխիքային պարտավորությունները, ինչպես նաեւ ժամանակավորապես կսահմանափակվեն ամերիկյան բանկերից եւ ֆինանսական ընկերություններից վարկեր ստանալու նրա հնարավորությունները:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունն այս գործարքի հետեւանքով չի կարող հայտնվել պատժամիջոցների տակ, քանի որ գործարքը կատարել է մասնավոր ընկերություն: Royalsys Engineering ltd. ընկերության համար եւս, հավանաբար, նման վտանգ չկա: Բարդ է պատկերացնել, որ Հայաստանում Կալաշնիկովի ինքնաձիգերի արտադրութունը հասնի այն ծավալին, որ սպառնա ԱՄՆ ազգային անվտանգությանը: Այդուհանդերձ, եթե ինչ-ինչ պատճառներով հայկական ընկերությունը հայտնվի ամերիկյան պատժամիջոցների թիրախում, ապա շատ բան չի կորցնում. քիչ հավանական է, որ Royalsys Engineering-ը պատրաստվում էր ռուսական ինքնաձիգերը արտահանել ԱՄՆ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6600 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը