Երևան
12 °C
Արա Պողոսյանը մոտ 1 ամիս է՝ չի զբաղեցնում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը: Պատճառն այն է, որ ազգային հավաքական չկա: Ընտրանին հաղթահարել էր Եվրոբասկետ 2021-ի նախընտրական առաջին փուլը, սակայն ֆեդերացիան որոշեց հրաժարվել 2-րդ փուլում հանդես գալու իրավունքից, իսկ առաջիկայում այլ մրցաշարեր չկան, ու ըստ էության չկա նաեւ ընտրանին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ աշխատանքը թողնելու միակ պատճառը այն է, որ անելիք չկա, ու պարզապես ֆեդերացիա գնալը անիմաստ է:
«Ազգային հավաքականի ծրագրով էի զբաղվում: Ազգային հավաքական չկա, անելու բան չկա փաստորեն: Ապագայում կլինի, թե՝ չէ, ֆեդերացիայի ղեկավարությունը կորոշի: Ես դուրս եմ եկել ոչ թե կոնկրետ պատճառով, այլ հավաքականը չկա, ինչո՞վ զբաղվեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Եվրոբասկետից հրաժարվելուց հետո ստացվում է, որ ընտրանին առնվազն այս եւ մյուս տարի հանդիպումներ չունի:
Բասկետբոլի սիրահարների շրջանում հավաքականի մրցելույթների հետ կապված նկատելի ոգեւորություն կար: Ընտրանին տնային խաղերի ընթացքում դահլիճում մեծ աջակցություն էր ստանում երկրպագուների կողմից: Այսուհետ մարզասերներին ուրախացնել թիմը չի կարող ֆինանսական խնդիրների պատճառով: Ֆեդերացիան դիմել է կառավարությանը, սակայն, ինչպես Պողոսյանն է նշում, բյուջեի շրջանակներում հնարավոր չէր փակել ծախսերը, իսկ այլ միջոցներ գտնելու համար ժամանակն էր քիչ. նախընտրական 2-րդ փուլը սկսվում է սեպտեմբերից:
«Ցավալի է, բայց պատճառները շատ են: Հիմնական պատճառը այն է, որ մենք չկարողացանք հաղթահարել ֆինանսական խնդիրները՝ կապված դահլիճի, մասնակցության գումարների հետ եւ այլն»,- ասաց նա:
Ֆեդերացիան, բացի պետական ֆինանսավորումից, աջակցություն է ստացել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, ARMOIL ընկերությունը հովանավոր է եղել, ֆեդերացիայի ներկայացուցիչների ընկերները նույնպես հնարավորության սահմաններում օգնել են: Այնունամենայնիվ ընդհանուր բյուջեն բավարար չի եղել տարբեր տարիքային թիմեր ունեցող կառույցի բոլոր ծախսերը հոգալու համար: Նման իրավիճակից խոսափելու համար, ըստ Պողոսյանի, պետական մոտեցում է պետք, որը հիմա չկա:
«Հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ աջակցում է կառավարությունը, ոչ թե ինչ-որ մասնավոր անձիք: Չպետք է կախված լինենք մասնավոր անձանց բարի կամքից»,- ասաց նա:
Պողոսյանը, որը նաեւ Հայաստանի առաջնության՝ A լիգայի նախագահն է, հիմա կենտրոնացած միայն այդ մրցաշարի հետ կապված գործերի վրա: 2018-19 մրցաշրջանը մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին, ավարտվելու է 2019-ի մայիսին:
«Ա լիգան մեծ հետաքրքրություն է վայելելու մյուս տարի: Թիմերը ուժեղացել են, արտասահմանից խաղացողներ են բերում: Շատ հետաքրքիր առաջնություն է լինելու»,- ասաց նա:
Չեմպիոնի կոչման համար պայքարելու է 8 թիմ: Նախորդ տարվա մասնակիցներից «Ինժեները» այս տարի հանդես չի գալու: 2 նոր թիմ է մասնակցելու՝ «Էրեբունին» ու «Արագածը»: Նրանք ներկայացնելու են Երեւանը: Ինչպես Պողոսյանը նշեց, ստեղծվել են լիբանանահայերի կողմից, շատ ուժեղ են: Մյուս թիմերն են «Ուրարտու Վիվարոն» (Երեւան), ՖԻՄԱ-ն (Երեւան), «Շիրակը» (Գյումրի), «Արթիկը» (Արթիկ), «Արցախը» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտը» (Երեւան):
Այս տարի լինելու է նաեւ B լիգա: Նույնպես ունենալու է 8 թիմ: Հանդիպումները մեկնարկելու են նոյեմբերից: Մանրամասների մասին, ինչպես ասաց Պողոսյանը, ֆեդերացիան կհայտնի մինչեւ սեպտեմբեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT