Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին եւ ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արտյոմ Մխոյանի եւ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Գայանե Վարդանյանի ուղեկցությամբ շրջել են տարածքում, եղել հանձնուքների ընդունման կետում, ճաշարանում, համակարգչային սենյակում, մարզասրահում, վարսահարդարման սենյակում, բժշկական տեղամասում եւ դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին։

Նախարար Զեյնալյանին ու դեսպան Միլսին ներկայացվել է նաեւ «Կարմիր խաչ» միջազգային ընկերության օժանդակությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում պիլոտային եղանակով փորձարկվող տեսազանգի համակարգը, որից օգտվում են մերձավոր ազգականների հետ կարճատեւ տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դատապարտյալները ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ 20 րոպե տեւողությամբ։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարեւորել է դատապարտյալների պահման պայմանների բարելավմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումն ու այդ համատեքստում բարձր գնահատել միջազգային գործընկերների եւ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների կողմից նշված խնդիրների լուծման համար իրականացվող ծրագրերը։ Նախարարն ընդգծել է, որ փոխվել է օրենքի հետ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պետական քաղաքականությունը՝ պատժիչ համակարգից անցում է կատարվելու վերականգնողական արդարադատության համակարգի։ «Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պայմանները հեռու են մեր պատկերացումներից, սակայն Կառավարությունը վճռական է դրանք բարելավելու եւ ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու հարցերում»,- նշել է նախարար Զեյնալյանը։

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ դատապարտյալների հոգեկան եւ ֆիզիկական առողջության պահպանումը խիստ կարեւոր է նրանց հետագա վերաինտեգրումը հասարակությանը դյուրացնելու համար, եւ «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական ծրագրերը գերազանց օրինակներ են, որ կարող են կիրառվել նաեւ Հայաստանի այլ ՔԿՀ-ներում: «Ուրախ եմ տեսնել մեր երկու երկրների համագործակցության հաջողված արդյունքները քրեակատարողական բարեփոխումների ասպարեզում. Հայաստանի քրեակատարողական ծառայության աշխատակիցների վերջերս ԱՄՆ կատարած ուսումնաճանաչողական այցից հետո արդեն իսկ ներդրվել են նոր մոտեցումներ»,- ասել է դեսպանը։  

«Աբովյան» ՔԿՀ կատարած այցի ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպան Միլսը եղել են նաեւ ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի կարի արտադրամասում, ինչպես նաեւ էներգախնայողության ծրագրերի շրջանակում կառուցված արեւային ջրատաքացուցիչների տեղամասում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2570 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ