ՀՀ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու հրթիռային սպառազինությունը. փորձագետը՝ АК-12 եւ АК-15 արտադրելու մասին

Օգոստոսի 21-ին Մոսկվայում Royalsys Engineering ltd. ընկերության եւ «Կալաշնիկով» կոնցեռնի միջեւ ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր՝ АК-12 եւ АК-15 նմուշների արտադրություն հիմնելու մասին: ՀԺ-ն ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ քննարկեց, թե որքանո՞վ է այն տարբերվում ՀՀ ԶՈՒ-երում օգտագործվող АК-74-ից:

- Պարոն, Պետրոսյանց, ՀՀ-ում շուտով պետք է արտադրվեն АК-12 եւ АК-15 զինատեսակների նմուշներ, դրանք ներկայիս АК-74 տեսակի զինատեսակներից, որքանո՞վ են տարբերվում:

- Իմ կարծիքով, եթե դրանք АК-ի մոդիֆիկացիան են, առանձնապես մեծ տարբերություն դժվար թե լինի, որովհետեւ ընդհանրապես Կալաշնիկովի ցանկացած ավտոմատներից նրանք տարբերվում են իրենց յուրահատուկ կառուցվածքով, որը ամբողջ աշխարհում իրենց դարձնում է առաջինը՝ պարզության առումով: Եթե համեմատենք արեւմտյան զինատեսակների հետ, АК-ն, այնուամենայնիվ, որոշակի զիջում է, բայց ունի մի մեծ առավելություն՝ դա շատ պարզ կառուցվածք ունենալն է: Այն հնարավորություն է տալիս նույնիսկ մարտի դաշտում ցանկացած զինվորի շատ արագ քանդել զենքը, խափանումները վերացնել, ինչը արեւմտյան զենքերի դեպքում բարդ է:

Տարբերությունը, կարծում եմ, կախված կլինի գնդակի տրամաչափից, բայց կարծում եմ՝ կլինի АК-74-ի 5.45 տրամաչափը, որովհետեւ մեզ մոտ այս պահին ամենամեծ տարածում ունեցող զենքի տեսակի տարբերակը դա է եւ ձեռնտու չէ ինչ-որ նոր զենք արտադրել, որի փամփուշտները կտարբերվեն նրանցից, որոնք այսօր մենք օգտագործում ենք բանակում:

- Սա կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի Հայաստանը արդեն սկսի այլ զինատեսակներ եւս արտադրել:

- Չեմ կարծում, որովհետեւ ավտոմատը, հրաձգային զենքերը, այսօրվա պատերազմում որոշիչ դեր չեն խաղում: Որոշիչ դեր խաղացողը հրթիռային սպառազինությունն է: ՀՀ-ն, իմ կարծիքով, այսօր ունի բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու իր հրթիռային սպառազինությունը: Մենք ունենք ֆիզիկական ներուժ, մենք ունենք դեռ խորհրդային ժամանակներից մնացած գործարաններ, որտեղ հնարավոր է պատրաստել դրանք: Կարծում եմ՝ ուղղակի գումարների ներդրում է պետք, ուրիշ ոչինչ:

- АК-12 եւ АК-15 տեսակի զենքերը հավասարազո՞ր են Ադրբեջանում հիմնականում օգտագործվող АКМ տեսակի զենքի հետ:

- Այդ նույն АКМ-ը նաեւ մեզ մոտ է օգտագործվում, այնպես չի, որ մենք չենք օգտագործում: АКМ-ի տրամաչափը 7.62 է, իր խոցելու հավանականությունն ավելի մեծ է: Եթե АК-12-ը եղավ 5.45 տրամաչափի, ուրեմն, այն հավասարազոր է АК-74-ին, եթե եղավ 7.62 տրամաչափի, այն հավասարազոր կլինի АКМ-ին, առանց որեւէ տարբերության:

- Իսկ զրահատեխնիկա արտադրելու հնարավորություն ունե՞նք՝ հաշվի առնելով, որ ժամանակին Հայաստանը փորձել է «Հայկ» տեսակի զրահատեխնիկա արտադրել:

- Զրահատեխնիկայի արտադրության համար մենք պետք է ունենանք մեքենաշինական բազա, որովհետեւ զրահատեխնիկայի ամենակարեւոր հանգամանքը իր քաշին համապատասխան շարժիչն է: Մենք պետք է ունենանք շարժիչներ արտադրելու գործարան, պետք է ունենանք ինժեներական ինստիտուտներ, որոնք մեր բարձր լեռնային տեղանքի համար կկարողանան համապատասխանեցնել, դա շատ բարդ բան է: Դրա համար անհրաժեշտ է շատ մեծ ծավալի ներդրումներ, մի քանի գործարանների կառուցում, որ այդ մի քանի գործարանները առանձին-առանձին մասերը արտադրեն եւ վերջում մի տեղ հավաքվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5185 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը