Սամվել Հարությունյանն ու Դանիել Իոաննիսյանը մեկը մյուսին դատի են տվել

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի: Հարությունյանը պահանջում է փոխհատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը:

Գիտության պետական կոմիտեի լրատվական ծառայությունից այս առնչությամբ պարզաբանեցին, որ հայցադիմում ներկայացնելու հիմք են հանդիսացել Իոաննիսյանի կողմից Հարությունյանի հասցեին արված մի շարք արտահայտություններ, որոնք վերաբերում են մասնավորապես կոռուպցիոն բնույթի երեւույթներում ներգրավվածությանը եւ արատավորում են ոչ միայն Սամվել Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը, այլեւ ստվերում են ամբողջ կոմիտեի հեղինակությունը: Սամվել Հարությունյանը Դանիել Իոաննիսյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտությունը, իսկ որպես փոխհատուցում ակնկալում է երկու միլիոն դրամ: Բռնագանձված գումարը նա մտադիր է տրամադրել Հայաստանի մանկատներից մեկին: Այլ մանրամասներ կոմիտեից չտրամադրեցին:

«Նախ ասեմ, որ ես որեւիցե մեկին չեմ զրպարտել ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի չէի զրպարտել երեսուն դպրոցների տնօրեններին, որոնք ինձ զրպարտության համար դատի էին տվել եւ հետո հայցերից սկսեցին հրաժարվել: Իսկ կոնկրետ Սամվել Հարությունյանի դեպքում պետք է ասեմ, որ մենք («Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը-խմբ.) ինտենսիվորեն ուսումնասիրում ենք նրա ղեկավարած կառույցի գործունեությունը վերջին տարիներին, եւ հայտնաբերվել են բավականին խնդրահարույց բաներ: Ու մենք առաջինը չենք, որ այդ կառույցում հայտնաբերել ենք կոռուպցիոն ռիսկեր: Այդտեղ խնդիրներ հայտնաբերել էր նաեւ նախագահի վերահսկողական ծառայությունը դեռ տարիներ առաջ»,- անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի հայցադիմումին՝ ասաց Դանիել Իոաննիսյանը: Իրազեկ քաղաքացիների միավորումն իր հերթին դիմել է դատարան՝ ընդդեմ կոմիտեի: Նաեւ՝ վերջնիս վերադաս Կրթության եւ գիտության նախարարություն: Գիտության պետական կոմիտեն, ըստ Իոաննիսյանի, չի պատասխանում իրենց որոշ հարցումների, ինչի իրավաչափությունն էլ վիճարկում են:

Դանիել Իոաննիսյանը թվարկեց, թե կոմիտեում խնդիրներն օրինակ, ինչի հետ են կապված՝ գիտական գործուղումների բյուջետային ծախսեր, լավագույն գիտնականների ընտրություն: «Եվ մենք ունենք տեղեկատվություն, որ այնտեղ ուղիղ կոռուպցիոն դրսեւորումներ են եղել, այսինքն՝ որ թեմատիկ ֆինանսավորման ներգրավվել են անձինք, որոնք իրականում չեն զբաղվել գիտությամբ եւ որոնց աշխատավարձը գնացել է որոշ չինովնիկների: Մենք ունենք տեղեկատվություն, որ այնտեղ որոշակի գործարքներից ուղղակի կոռուպցիոն ատկատներ են եղել: Այդ տեղեկությունների ապացույցների հավաքագրումը եւս իրականացվում է: Դրանք մասամբ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություններ են՝ մասամբ արդեն հիմնավորված»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Կոռուպցիայի մասին վկայող կոնկրետ օրինակներ նա չբերեց: «Մենք այս պահին հետաքննության իրականացման փուլում ենք, չեմ ուզում քարտերը բացել, որպեսզի չխոչընդոտվի հետաքննության ընթացքը: Ամեն դեպքում անպայման հրապարակելու ենք, անպայման հանրությանը ներկայացնելու ենք, իրավապահներին ներկայացնելու ենք: Այնտեղ կան այնպիսի դրսեւորումներ, որոնցով պետք է զբաղվեն իրավապահները, կան այնպիսի դրսեւորումներ, որոնցով պետք է զբաղվի օրինակ վարչապետի վերահսկողության ծառայությունը, եւ փաստերը հավաքագրելուց հետո մենք բացի հանրությանը ներկայացնելուց, նաեւ համագործակցելու եք այդ մարմինների հետ»,- պատասխանեց ՀԿ ներկայացուցիչը:

Ավելի վաղ, երբ Սամվել Հարությունյանի կոռումպացվածության մասին հերթական պնդումները եղան, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկեց փաստեր ներկայացնել: Դրան համապատասխան արձագանք չի եղել: «Արայիկը Հարությունյան ո՛չ Հատուկ քննչական ծառայություն է, ո՛չ ԱԱԾ է եւ ո՛չ էլ վարչապետի վերահսկողական ծառայություն է: Արայիկը Հարությունյանը ավելի լավ է բացատրի, թե ինչու է այդ պաշտոնում վերանշանակելու համար ներկայացրել մեկին, որի, այսպես ասած, տանիքը, նախկինում եղել է Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը: Ամեն դեպքում նախորդ իշխանությունների ժամանակ գիտության ոլորտի վերահսկողը Լեւոն Սարգսյանն էր: Որո՞նք են Սամվել Հարությունյանի արժանիքները: Արայիկ Հարությունյանը ավելի լավ է թող այդ հարցին պատասխանի»,- նկատեց Իոաննիսյանը:

Ի դեպ, վերջերս, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մի առիթով խոսեց այն մասին, որ Դանիել Իոաննիսյանի մայրն առաջարկել է իրեն նշանակել գիտության գծով նախարարի խորհրդական, ինչը մերժվել է՝ այդպիսով ակնարկելով, որ Գիտպետկոմի նախագահի թիրախավորման արմատները կարող են այստեղ լինել: «Ճիշտն ասած՝ իմ մայրը տասը տարուց ավելի տարբեր ուսումնասիրություններ է արել Հայաստանի գիտության մենեջմենթի հետ կապված, եւ ինքը Սամվել Հարությունյանի մասին իր անփոփոխ կարծիքն ունեցել է մի՛շտ: Այո, Արայիկ Հարությունյանին մայրս առաջարկել է, որ արտահաստիքային խորհրդական նշանակվի գիտության գծով, որ ինքը կարող է գիտության ծգով խորհուրդներ տալ նախարարին եւ դա նորություն չէ: Մայրս դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք գիտության գծով խոհրդատվություն տվել է այն ժամանակ նախագահի աշխատակազմին: Այսինքն՝ մայրս այդ հարցով կոմպետենտ է, բայց դա կապ չունի: Սամվել Հարությունյանի կոռումպացված լինել կամ չլինելը կապ չունի Արայիկ Հարությունյանի հետ մեր հարաբերությունների հետ: Արայիկ Հարությունյանն ուղղակի շատ անազնիվ պատասխան է տվել բարձրացված հարցին: Բովանդակային պատասխանից խուսափելով փորձել է հարցադրողի հավատաքննությամբ զբաղվել»,- ԿԳ նախարարին արձագանքելով՝ ասաց Դանիել Իոաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5215 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան