Երևան
12 °C
Ներկայումս կազմակերպության տարբեր հարթակներում քննարկումներ են ընթանում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի փոփոխության հետ կապված, որը ձեռնարկել է Հայաստանը:
Այս մասին օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությունը, իսկ վերջնական որոշումը կայացվելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում կոնսենսուսի հիման վրա: «Ներկայումս կազմակերպության տարբեր հարթակներում քննարկումներ են ընթանում»,- ասաց նա:
ՀԱՊԿ-ում 2015 թ.-ից գործում է գլխավոր քարտուղարի նշանակման ռոտացիոն համակարգը՝ 3 տարի ժամկետով։ Միեւնույն ժամանակ թեկնածուն նշանակվում է այդ պաշտոնին անդամ պետությունների ղեկավարների կոնսենսուսային համաձայնության եղանակով։
Այս եղանակով ՀԱՊԿ առաջին գլխավոր քարտուղար է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, որի նկատմամբ, սակայն ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Երեւանում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել:
Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Այս կապակցությամբ Երեւանը նախաձեռնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացը: Այժմ դեռեւս անհասկանալի է՝ կմնա արդյո՞ք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին՝ մինչ երեք տարվա ժամկետի ավարտը:
Մինչ այդ, ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանը ձգտում է, որպեսզի Խաչատուրովին փոխարինի իր ներկայացուցիչը։ Այս հարցի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումներ է ունեցել ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարների հետ։
Վերջերս ՌԴ ու Ղազախստանի նախագահները Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը «խնդրահարույց» էին անվանել։ Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպման քննարկումներից մեկն է եղել:
«Պուտինի առաջարկով մենք քննարկեցինք ՀԱՊԿ-ի եւ Հայաստանում Խաչատուրովի ձերբակալման հարցը: Մեր դիրքորոշումը պարզ է եւ հասկանալի: Ժամանակին մենք առաջարկում էինք այլ թեկնածուներ, բայց մեզ չլսեցին»,- ասել է նա։
Նա նշել էր, որ Սոչիում հանդիպման ժամանակ ՌԴ եւ Բելառուսի նախագահները «ավելի խորն են նայել այս խնդրին` Հայաստանի նոր ղեկավարության եւ այն քաղաքականության տեսանկյունից, որը վարում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը»:
Նշենք նաեւ, որ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակում Բելառուսը պայքարում է, որպեսզի գլխավոր քարտուղարի պաշտոնը տրվի իրեն:
Վերջին շրջանում հայաստանյան մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն են հայտնել առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։
Համաձայն նույն լուրերի, ՀՀ իշխանությունները Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը դիտարկելով՝ փորձում են սիրաշահել ռուսական կողմին՝ հաշվի առնելով Հարությունյանի փորձառությունը, անցած պրոֆեսիոնալ ճանապարհը եւ ռուսական կողմի՝ նրա նկատմամբ դրական վերաբերմունքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT