Երևան
12 °C
«Ռոստեխ» պետական ռազմական կորպորացիայի միջազգային կապերի եւ տարածաշրջանային քաղաքականության բաժնի տնօրեն Վիկտոր Կլադովը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության С-400 հրթիռային կայանները կսկսեն մատակարարվել Թուրքիա արդեն հաջորդ տարվա ընթացքում: Այդ մասին Կլադովը հայտնել է օգոստոսի 27-ին թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում: Ավելի վաղ «Ռոստեխ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտնել էր, որ մատակարարումները սկսվելու են 2020 թ. մարտին:
Կլադովը նշել է նաեւ, որ «Ռոստեխ»-ը պատրաստակամ է Թուրքիային օգնել նաեւ քաղաքացիական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նա մասնավորապես առանձնացրել է համատեղ տիեզերական գործակալություն հիմնելու ուղղությամբ հնարավոր աշխատանքների մասին՝ նշելով, որ «Ռոստեխի» դուստր ձեռնարկություն հանդիսացող «Ռոսոբորոնէքսպորտ»-ը մասնակցել է թուրքական Turksat 4A արբանյակի արձակմանը։ «Ռոստեխի» ներկայացուցիչը խոսել է նաեւ լեռնային հանքարդյունաբերության եւ բժշկական ոլորտներում անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաների մասով համագործակցության հնարավորության մասին:
Թուրքիային մատակարարվելիք ռուսական С-400-ների մասին խոսվում էր դեռեւս անցած տարվանից: 2017 թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հակաօդային հրթիռային համակարգերի ձեռքբերման մասին պայմանագիրն արդեն ստորագրվել է, իսկ կանխավճարը փոխանցվել: Հատկանշական է, որ Թուրքիան, չնայած մեծ ցանկությանը՝ բավարար միջոցներ չուներ համակարգերի ձեռքբերման համար: «Ռոստեխ» ընկերությունը այդպես էլ զիջումների չգնաց գնի հարցով, արդյունքում թուրքական կողմը ստիպված վարկ վերցրեց Ռուսաստանից՝ ռուսական զենքը գնելու նպատակով: Այս առումով հատկանշական է, որ «Ռոստեխը», որը սկզբունքայնորեն զիջումների չէր գնում С-400-ների գնի հարցում, ընդառաջեց թուրքական կողմին ժամկետի հարցում:
Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին կողմերն ավարտին հասցրեցին C-400 համակարգերի ձեռքբերման գործարքի ձեւակերպումը: Ըստ համաձայնագրի՝ Թուրքիան 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկ վերցրեց Ռուսաստանից՝ հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը ձեռքբերելու նպատակով:
Փաստորեն, 2019 թ. ընթացքում Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին պետությունը, որը կունենա ռուսական С-400 համակարգեր: Շատ փորձագետներ շտապեցին մեկնաբանել այդ փաստը որպես Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից հեռանալու քայլ: Նման պնդումներին ի պատասխան Անկարայից հնչում էր արդարացում, թե Թուրքիան ստիպված էր գնալ այդ քայլին: Մասնավորապես անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան նախ փորձել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ձեռքբերել հակաօդային համակարգ, սակայն աջակցություն չի ստացել եւ որոշել է դիմել Ռուսաստանին:
«C-400-ը մեր քմահաճույքը չէ՝ դա անհրաժեշտություն է: Մենք ցանկանում էինք հակաօդային համակարգեր ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, սակայն չստացանք անհրաժեշտ աջակցությունը ԱՄՆ-ի կողմից: Համագործակցությունը Ռուսաստանի հետ մեզ պետք է, քանի որ մենք չունենք հակաօդային ժամանակակից համակարգ», - ասել էր Յըլդըրըմը՝ հավելելով, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ՆԱՏՕ-ից:
Վերադառնալով Կլադովի հարցազրույցին, հարկ է նշել, որ ռուս-թուրքական ռազմական համագործակցության խորացման պայմաններում ռուսական ընկերության «գովազդը» թուրքական պարբերականի էջերից միանգամայն տրամաբանական է: Պաշտոնական Մոսկվան փորձում է հնարավորինս սերտացնել հարաբերությունները Անկարայի հետ՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների խորացող ճգնաժամի պայմաններում:
Ընդ որում, այդ ճգնաժամը, ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշողլուի՝ հնարավոր չէ հաղթահարել ԱՄՆ ներկայիս դիրքորոշման պարագայում: Այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
«Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կարելի Է հեշտությամբ հաղթահարել, բայց ոչ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման պայմաններում», - ասել է Չավուշողլուն:
Պաշտոնական Անկարան պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ նրանք զինում են քրդերին, ինչն ուղղակիորեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա բացասական ազդեցություն է թողնում նաեւ Իսրայելի նկատմամբ տրամագծորեն հակառակ վերաբերմունքը: Այդ թեմայով թուրք-ամերիկյան «հակամարտությունը» հասավ իր գագաթնակետին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Տնտեսական հարաբերություններում խնդիրները էլ ավելի շատ են:
С-400-ների գործարքը եւս խնդիրներ է առաջացրել հարաբերություններում: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպա եւ Եվրասիայի գործերով խորհրդական Ուես Միթչելը հունիսի 26-ին հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը կհանգեցնի ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Ստացվում է, որ Թուրքիան՝ փորձելով անկախ քաղաքականություն վարել, ստացավ հակառակ արդյունքը: Մի կողմից ռուսական երկուսուկես միլիարդ դոլարի վարկը, մյուս կողմից ամերիկյան պատժամիջոցների վտանգը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT