Հետախուզման մեջ գտնվող բռնցքամարտիկը ձերբակալվել է, հետո համաձայնել ծառայել բանակում

Բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը, որը հետախուզման մեջ էր, ցանկություն է հայտնել ծառայելու հայոց բանակում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հարությունովը, որի հորը մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր, ՀՀ քաղաքացիություն ունի: Ստացել է տարիներ առաջ ՀՀ բռնցքամարտի հավաքականում ընդգրկվելու համար: 2012 թ. դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Հետագայում տարկետում չի ստացել պարտադիր զինվորական ծառայությունից, տեղափոխվել է Ռուսաստան ու հայտնվել հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Ինչպես Քննչական կոմիտեից ՀԺ-ին տեղեկացրին, այս տարվա օգոստոսի կեսերին նա վերադարձել է Հայաստան: Բերման է ենթարկվել: 1 օր անց ազատ է արձակվել. բանակում ծառայելու ցանկություն է հայտնել ու հաջորդ զորակոչին պատրաստվում է մեկնել ծառայության: Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զիվորական ծառայությունից խուսափել): Գործը քննվում է Երեւանի կայազորային քննչական բաժնում: Նախաքննության փուլում է:

Նիկոլ Հարությունովի ծառայելու հարցը վերջերս նրա ընտանիքի ու Ծառուկյանի շուրջ ծագած աղմուկի հիմնական մեխերից է: Հուլիսի 2-ին «Օլիմպավանում» հայկական բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչների ու Գագիկ Ծառուկյանի միջեւ հանդիպում էր տեղի ունեցել, որին ներկա էին եղել նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ Նիկոլի հայրը՝ Վյաչեսլավ Հարությունովը, ու բարձրացրել էր որդու հետ կապված հարցը: Ժողովից հետո՝ երեկոյան, Վյաչեսլավ Հարությունովին «Օլիմպավանից» մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Նա հաղորդում էր տվել, որ իրեն հարվածներ է հասցրել նախ Ծառուկյանը, ապա Էդուարդ Բաբայանը եւ եւս մեկ անձ:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, 2012 թ. հաջողությունից հետո Ծառուկյանը խոստացել է օգնել Նիկոլին ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից, սակայն չի արել դա: Հուլիսին կայացած «Օլիմպավանի» ժողովից հետո Վյաչեսլավ Հարությունովը մոտեցել է Ծառուկյանին ու հիշեցրել է խոստման մասին: Խոսակցությունը շարունակվել է հանդիպումների դահլիճում, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը:

Հետագայում թե՛ Վյաչեսլավ Հարությունովը, եւ թե՛ նրա կինը հերքել են նախնական հաղորդումը: Մասնավորապես՝ կինը հարցազրույցներից մեկում նշել է, որ նեղված է եղել Ծառուկյանից, քանի որ իր տղայի բանակի հարցը չի լուծել, այդ պատճառով էլ նման բաներ է ասել, սակայն Ծառուկյանը իրականում կապ չունի ամուսնու վնասվածքների հետ, ամուսինը, պարզապես ընկել է «Օլիմպավանում» ու վնասվածքներ ստացել: Վյաչեսլավ Հարությունովն էլ վստահեցրել է, որ լավ հարաբերությունների մեջ է Ծառուկյանի հետ:

Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել եւ դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: Նա կալանավորվելուց հետո 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9867 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս