Երևան
12 °C
Մարտի մեկի գործով որպես մեղադրյալ ներգրավված, միջպետական հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը 2000-ական թվականներին պաշտպանության նախարար է եղել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը:
Բանն այն է, որ այսօր ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տարածած գրության համաձայն՝ ՌԴ իրավապահ մարմինները Միքայել Հարությունյանին արտահանձնելու՝ Հայաստանի իրավապահների դիմումը մերժել են՝ հիմնավորելով, որ Հարությունյանը 2002 թվականից ՌԴ քաղաքացի է:
Եթե Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր, նշանակում է՝ չէր կարող լինել ՀՀ պաշտպանության նախարար, քանի որ, ըստ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության հոդված 85-ի՝ ՀՀ վարչապետն ու նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Այնինչ, Միքայել Հարությունյանը 1994-2007 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1995-ի մայիսին, 2000-ի մայիսին, 2007-ից 2008-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար:
Բացի այս՝ Հարությունյանը չէր կարող ունենալ նաեւ երկքաղաքացիություն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի ապրիլին՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոփոխություններ ընդունվեցին նաեւ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:
Փաստաբան Նորայր Նորիկյանը հաստատում է այն միտքը, որ խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ավելին՝ փաստաբանը նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ՀՀ քաղաքացի լինելուց բացի այլ քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում նա անհապաղ պետք է ազատվեր աշխատանքից. «Հետեւաբար իրավասու մարմիններն այս պահին պետք է հասկանան, թե ինչու չեն կատարվել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության պահանջները: Ինչպե՞ս է Միքայել Հարությունյանը, հանդիսանալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ձեռք բերել օտար երկրի քաղաքացիություն»,- հավելում է Նորիկյանը: Վերջինս նշում է, որ պետք է առանձին ուսումնասիրություն կատարվի, թե Հարությունյանը երբվանից է հանդիսացել ՀՀ քաղաքացի, այնուհետեւ հասկանալ, թե Հարությունյանը երբ է նախաձեռնել գործընթաց՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու եւ այդ գործընթացն ինչ խողովակների միջոցով իրականացվել.
«Պետք է պարզել՝ այդ ժամանակվա վարչապետը, նախագահը չե՞ն իմացել Հարությունյանի՝ ՌԴ անձնագիր ձեռք բերելու մասին, եթե իմացել են, ապա ինչու չեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Եւ դա ավելի մեծ խայտառակություն կլինի: Ստացվում է՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը»,- մեր զրույցում ասաց փաստաբանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ այս տվյալները նոր քրեական գործի հիմք հանդիսանան, Նորայր Նորիկյանն ասաց.
«Ես, իհարկե, չեմ բացառում: Բայց հավելյալ տեղեկատվություն ու ուսումնասիրություն է հարկավոր: Պետք է հասկանալ՝ ինչ արարք է կատարվել եւ ովքեր են միջնորդել: Ես չեմ բացառում նաեւ, որ հետին թվով է Հարությունյանին շնորհվել ՌԴ քաղաքացիություն: Հստակ գնահատական տալու համար էլի մանրամասներ են պետք: Բայց անկախ ամեն ինչից, այստեղ միանշանակ կա օրենքի խախտում. Միքայել Հարությունյանը չէր կարող զբաղեցնել ԶՈՒ ԳՇ պետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնները՝ միաժամանակ լինելով այլ երկրի քաղաքացի»,- մեր զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT