Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլար արժողության ռազմական տեխնիկա է ձեռք բերել. Ալիեւ

Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել ընդհանուր առմամբ 5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպման ավարտին արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մենք քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, որն արդեն ունի հին ավանդույթներ: Ձեռք բերված նոր ռազմական տեխնիկան ավելի քան 5 միլարդ դոլար  արժեք ունի, այս գումարն աճելու միտում ունի»,-հայտարարել է Ալիեւը:

Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը միջազգային շուկայում ռազմական տեխնիկա արտադրող կարեւոր երկիր է, իսկ Ադրբեջանն օգտվում է նրա ծառայություններից ու պարբերաբար արդիականացնում իր ռազմական տեխնիկան:

Ռուսաստանն այն առաջատար երկրներից է, որից Ադրբեջանը ձեռք է բերում ռազմական տեխնիկա: Ռուսաստանից բացի, Ադրբեջանն օգտվում է նաեւ Բելառուսի, Իսրայելի, Պաղեստինի, Թուրքիայի, Չեխիայի ռազմական արտադրանքներից:

Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված զինտեխնիկայի մի մասը ցուցադրվել է հունիսին Ադրբեջանում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ:

Տպել
3174 դիտում

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են

Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել