Երևան
12 °C
Օգոստոսի 27-ին, աշխատանքային 100 օրն ամփոփելիս, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձավ Մնջախաղի պետական թատրոնի մինչ օրս տարածք չունենալու խնդրին:
Նախարարը նշեց, որ զրույց է ունեցել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ, Մնջախաղի թատրոնին նոր տարածք հատկացնելու առաջարկ արել, սական վերջինս չի համաձայնվել այլընտրանքային ոչ մի տարբերակի հետ: Մակունցի նմանօրինակ հայտարարությունը Ժիրայր Դադասյանը բացահայտ սուտ էր որակել եւ ասել, որ իրականությանը շատ քիչ է համապատասպխանում:
Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Ժիրայր Դադասյանն անդրադարձավ ասուլիսի ընթացքում նախարար Մակունցի հնչեցրած հայտարարությանը՝ կապված թատրոնի շենքի հետ: «Ամոթ է, որ դա առաջարկ համարենք, քանի որ մեզ առաջարկում են Երրորդ մաս, «Մետրո» թատրոն, որն էլի իրենցը չէ եւ էլի վարձավճարով պիտի լինի։ Ի՞նչ տարբերություն, մենք հիմա էլ ենք Պատանի հանդիատեսի թատրոնում վարձավճարով աշխատում։ Ավելի վատ վիճակ են ուզում ստեղծել մեզ համար»:
Ժիրայր Դադասյանը փոխանցեց, որ օգոստոսի սկզբին հանդիպում է ունեցել նախարար Մակունցի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ փոխնախարար Տիգրան Գալստյանը: «Փոխնախարար Գալստյանը շատ անտրամաբանական բաներ էր ասում, որը շատ էր խանգարում մեր խոսակցությանը նախարարի հետ: Նախարարն էլ ստիպված էր լինում խոսքն ընդհատել ու հանդարտեցնել իրավիճակը»,-ասաց նա:
Դադասյանը վիրավորական է համարում փոխնախարար Գալստյանի մոտեցումն ու հարցադրումները, որոնք վերջինս հնչեցրել է հանդիպման ժամանակ: «Ինչքա՞ն հանդիսատես ունեք, ինչքան տոմս եք վաճառում, ինչ եք անում: Ես իրեն ասում եմ՝ 30-ից մինչեւ 100 հանդիսատես կարող է լինել, մեր նորմատիվը 100-ն է, ու նա ինձ ասում է՝ չհասկացա, 30 հանդիսատեսի համար թատրո՞ն ենք կառուցելու: Համաձայն եմ, որ կարող էր լինել եւ 150, որովհետեւ պատանի հանդիսատեսի դահլիճը մեծ է, բայց դե հիմա այդքան է»,- վրդովված պատմեց Դադասյանը:
Վերջինիս խոսքով՝ Մակունցին էլ է ասել, որ շատ մտահոգիչ մոտեցում է երիտասարդ մշակույթի գործիչների կողմից: Նախարարի եւ փոխնախարարի մակարդակով հնչեցված կարծիքներն եւ հարցադրումները Դադասյանին մտածելու տեղիք են տվել: «Մենք ընդամենը մի շաբաթ առաջ էինք Մակեդոնիայից «Գրան Պրի»-ով վերադարձել եւ դա շատ լուրջ փառատոն էր: Իսկ երիտասարդն (փոխնախարար Տիգրան Գալստյանի մասին է) ինձ հարցնում է՝ դուք այդքան բարձր կարծիքի՞ եք ձեր թատրոնի մասին»,-ասաց նա:
Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեցինք, թե վիճաբանության վերածված քննարկման ընթացքում ինչ առաջարկով է հանդես եկել անձամբ Լիլիթ Մակունցը. «Ոչ մի կոնկրետ առաջարկ, միայն ասաց՝ Երրորդ մասի «Մետրո» թատրոնը կարող ենք հատկացնել: Ուրիշ բան չի հնչեցվել, ինչը վիրավորական էր»:
Մնջխաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարը վիրավորված է վերաբերմունքից, եւ ասում է, որ փոխանակ իրենք շահագրգրված լինեին, որ տարածք տրամադրեն. «20 տարի է՝ իմ կյանքը նվիրել եմ Մնջախաղի թատրոնին, նույնիսկ բազմցս ասել եմ, որ երբ տարածք հատկացվի, ես կբերեմ նոր երիտասարդի, կզիջեմ իմ տեղը, որպեսզի նոր շունչ մտնի: Ես սա անում եմ, որպեսզի եկող սերունդը աշխատելու տեղ ունենա, բոլոր մյուս թատրոնները ունեն, մենք չունենք»,-ասաց նա:
Նախարարությունում Ժիրայր Դադասյանի ունեցած քննարկման եւ առաջացած լարվածության մասին ՀԺ-ն զրուցեց Լիլիթ Մակունցի հետ:
Նախարարն ասաց, որ հարգում է Դադասյանի որոշումը եւ նշեց, որ փնտրտուքները շարունակվում են. «Այսօր համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը՝ տիկին Ղարիբյանը, հանձնարարական է ստացել՝ այժմ առկա որեւէ տարբերակ, որը գոյություն ունի, մոտ ապագայում կներկայացվի պարոն Դադասյանին եւ քննարկվի: Փնտրտուքները շարունակվում են եւ հարցն ուշադրության կենտրոնում ենք պահում»:
Մեր դիտարկմանը, թե Դադասյանը վիրավորված է հանդիպման ընթացքում փոխնախարարի հնչեցրած հարցադրումներից, Մակունցն ասաց. «Քանի որ պարոն Դադասյանի կողմից առաջարկվում է թատրոնի նոր շենք կառուցելու հարցը, բնականաբար անհրաժեշտություն է առաջանում հասկանալ, թե ինչ ծավալի աշխատանքների հետ ենք գործ ունենում եւ պետության կողմից տրամադրվող գումարը որքանով է արդարացվում աշխատանքների դիմաց, որը կատարվում է: Ցավում եմ, որ դա պարոն Դադասյանին մտահոգել է, իրականում, երբ մենք գործ ունենք թատրոնի նոր շենքի կառուցման հետ, պետք է համակողմանի ուսումնասիրել եւ բոլոր կողմերը հաշվի առնել, իսկ պարոն Գալստյանի նման հարցադրումները միտված են եղել տեղեկատվություն ստանալուն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT