Երևան
12 °C
Սեպտեմբերի 1-ին Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը: ՌԴ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ալիեւի պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքեր փոխանակել համաշխարհային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Ելնելով ստորագրված փաստաթղթերի եւ եզրափակիչ մամուլի ասուլիսի բովանդակությունից՝ կարելի է ենթադրել, որ այցի մեծ մասը նվիրված է եղել տնտեսական հարաբերություններին: Ինչպես եւ սպասվում էր՝ մեծ տեղ է հատկացվել էներգետիկ համագործակցությանը: Հանդիպման վերջում նախագահների ներկայությամբ ստորագրվել են տասից ավելի միջպետական եւ միջգերատեսչական պայմանագրեր: Դրանց թվում են Ապշերոնյան թերակղզու ծանծաղուտի հյուսիսային մասի եւ Գոշադաշ բլոկի նավթային եւ գազային ներուժի համատեղ ուսումնասիրության, «Роснефть» եւ SOCAR պետական ընկերությունների համագործակցության, Ադրբեջանում ГАЗ ավտոմեքենաների արտադրության մասին պայմանագրերը, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսական գերատեսչությունների միջեւ կնքված՝ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը: Կողմերը նաեւ հստակեցրել են մինչեւ 2024 թ. համագործակցության ծրագիրը:
Հայաստանի համար առավել հետաքրքրական են հանդիպման հետ կապված մի քանի այլ դրվագներ: Նախ եւ առաջ դա, իհարկե, Արցախի թեման է: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները, խոսելով միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների մասին, անդրադարձել են նաեւ արցախյան հակամարտությանը:
«Մասնավորապես մենք անդրադարձել ենք նաեւ ղարաբաղյան խնդրին: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանը կշարունակի աջակցել այս հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Պուտինը:
Հակամարտության մասին խոսելիս, Ալիեւը նախ նշել է, որ Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը կարեւոր է, ապա հույս հայտնել, որ հակամարտության կարգավորմանը ուղղված ՌԴ ջանքերը կշարունակվեն:
«Ռուսաստանը մեր հարեւանն է, մեր պատմական գործընկերն ու բարեկամը, եւ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ կշարունակվեն»,- մասնավորապես, նշել է Ալիեւը:
Հատկանշական է, որ Պուտինը, որպես համանախագահ երկրի առաջնորդ, պատրաստակամություն է հայտնել նպաստել հենց խաղաղ կարգավորմանը, մինչդեռ Ալիեւի համար, կարծես, տարբերություն չկա, թե ինչ միջոցներով կկարգավորվի հակամարտությունը:
Հանդիպման հրապարակային մասում ՀԱՊԿ-ի վերաբերյալ ոչ մի բառ չհնչեց, ի հեճուկս վերջին շրջանում տարածվող՝ այդ կազմակերպությանը Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին լուրերի: Ադրբեջանցի փորձագետները դա բացատրեցին նրանով, որ պաշտոնապես այդ միտքը Ադրբեջանը չի արտահայտել: Եղել է ընդամենը պատգամավորի կողմից արված հայտարարություն, ինչից հետո թեման սկսել է ակտիվորեն շրջանառվել մամուլում:
Ինչ վերաբերվում է Սոչիի հանդիպման մասին մամուլի անդրադարձին, ապա այն յուրահատուկ ուշադրության է արժանի: Նախ, «գեղեցկացվել» է Ալիեւի խոսքը՝ Ռուսաստանից զենք ձեռք բերելու վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը նշել էր, որ «Ադրբեջանի՝ Ռուսաստանից ձեռք բերված ռազմական նշանակության արտադրանքի արժեքը գերազանցել է 5 միլիարդ դոլարը»՝ նկատի ունենալով նախորդ տարիներին ձեռքբերված արտադրանքը: Մամուլում այդ հայտարարությունը հանդիպում էր վերափոխված տարբերակով եւ վերնագրվում՝ «Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից», ինչը տպավորություն էր ստեղծում, թե խոսքը կոնկրետ այս հանդիպման արդյունքների մասին է: Ընդ որում, խոսքը ոչ այդքան ադրբեջանական մամուլի մասին է, որքան ռուսական: Ադրբեջանական մամուլն արդեն չի զարմացնում Ալիեւի յուրաքանչյուր քայլը գովաբանող նյութերով՝ փորձելով անգամ նախագահին վերագրել արտահայտություններ, որոնք վերջինս չի արել:
Բացի դրանից, զարմանալի էր ռուսական մամուլի ջերմ անդրադարձը Ալիեւի այցի հանդեպ: Ռուսաստանի առնվազն հեռուստաալիքները հազվադեպ են նման ջերմությամբ լուսաբանում այլ երկրների առաջնորդների այցերը Ռուսաստան: Տվյալ դեպքում ռուսական պետական հեռուստաալիքների ընդհանուր «մեսիջները» հետեւյալն էին՝ Պուտինն ու Ալիեւը սերտ հարաբերություններ ունեն, Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, իսկ ընդհանուր իրավիճակը շատ հարմար է՝ հարաբերությունները խորացնելու համար:
Չի կարելի պնդել, թե լուրերի թողարկումները թելադրվում են Կրեմլից, սակայն դրանց բովանդակությունը համահունչ է պետական ընդհանուր գծի հետ, այն է՝ ցուցադրել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի համար ամեն ինչ չէ, որ սկսվում եւ ավարտվում է Հայաստանով: Այս տրամաբանությունը եւ դրա պատճառը հանդիսացող վախը, թե Հայաստանն այլեւս դաշնակից չէ, կարող է կոտրել միայն շարունակական աշխատանքը՝ բարեկամական մթնոլորտում, ընդ որում թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT