Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կիրակի երեկոյան պատասխանեց օգտատերերի հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում էր գիտությանը:
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկրում գիտությունը չզարգանալու կամ ոչ բավարար տեմպերով զարգանալու հիմնական պատճառը կտրվածությունն է տնտեսությունից: «Հիմա մենք պետք է այդ մոտեցումը փոխենք, որովհետեւ գիտությունն ինքը պետք է շատ գործնական նշանակություն ունենա առնվազն մի որոշակի մասով: Ֆունդամենտալ գիտության խնդիրը մի փոքր այլ է, բայց ֆունդամենտալ գիտության պարագայում էլ մենք կառուցվածքային փոփոխության կարիք ունենք: Իմ ներկայացրած տնտեսության զարգացման կառուցվածքի տրամաբանության մեջ կարեւորագույն տեղ էր տրված բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին եւ ընդհանրապես արտադրությանը: Ես կարծում եմ, որ մենք գիտության զարգացումը պետք է դիտարկենք հենց այս համատեքստում, որովհետեւ բարձր տեխնոլոգիական արտադրությունը, արդյունաբերությունը ինքնին ենթադրում է գիտության զարգացում, որովհետեւ առանց գիտական սպասարկման այդպիսի արդյունաբերություն պարզապես լինել չի կարող... ըստ էության մենք մեր գիտական եւ բուհական համակարգները կյանքից դուրս ենք թողել եւ ուզում ենք, որ դրանք զարգանան: Այդպես չի լինում ուղղակի: Մեր խնդիրն է գիտությունը, բուհական համակարգը վերադարձնել կյանք եւ նրանց տալ պրակտիկ նշանակություն»,- մասնավորապես, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մեր կառավարության գործունեության կարեւորագույն խնդիրներից մեկը հենց այս բարեփոխումը իրականացնելն է, որը հեշտ չի լինելու, որովհետեւ այդտեղ հսկայական կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում, որոնք բնականաբար ոչ բոլորի շահերի հետ են համընկնում: Բայց մենք պետք է քայլ առ քայլ գնանք այդ ճանապարհով, որպեսզի գիտությանը եւ մեր բուհական համակարգին տանք կոնկրետ գործառնական նշանակություն, ինչը կապահովի դրանց բնականոն զարգացումը»,- եզրափակեց վարչապետը:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հիմնականում համամիտ է եւ ընդունում է Նիկոլ Փաշինյանի դիտարկումները: Միաժամանակ նկատում է, որ գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր քննարկումների ընթացքում իրենք էլ արձանագրում են գիտության ու տնտեսության միջեւ կապի կարեւորությունն ու այդ կապի խզումը: «Ընդհանուր առմամբ, իհարկե, համամիտ եմ: Առանց այդ էլ մեր վերջին տարեկան ժողովում, մեր ներքին քննարկումներում մենք ասում ենք, որ մեր գիտության արդյունքները պետք է նպաստեն մեր տնտեսության զարգացմանը, բայց այստեղ խնդիրներ շատ կան: Գիտությունը տնտեսության մեջ չի կարող միանգամից ներդրվել: Դրա համար տնտեսվարող սուբյեկտները, որոնք մեր տնտեսության տարբեր ճյուղերն են զարգացնում, պետք է գիտության առաջ խնդիրներ դնեն, թե որոնք են այն խնդիրները, որոնց լուծումը կբերեր մեր տնտեսության ինչ-որ մի քայլով առաջընթացի: Այսինքն՝ պետական պատվեր տալ»,- նկատեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Ամեն դեպքում, ըստ նրա, մերօրյա գիտությունն ունի որոշակի գիտական արդյունքներ: «Մի շարք ինստիտուտներում մենք ունենք գիտական արդյունքներ, որոնք արդեն օգտագործվում են եւ նույնիսկ դրանց մի մասը իրացնում ենք՝ վաճառում ենք, ու մեր քաղաքում էլ կարող եք հանդիպել: Դրանք դեղորայքներ են, սնունդ են, կենսատեխնոլոգիական արտադրանք են եւ այլն»,- շարունակեց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած կառուցվածքային փոփոխություններին նույնպես Ռադիկ Մարտիրոսյանը դեմ չէ: Այդուհանդերձ, այդ ուղղությամբ քննարկումներ դեռեւս չկան: Համենայնդեպս, ակադեմիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Համաձայն եմ միանգամայն, որ կարելի է այնպիսի կառույցների մասին մտածել, որ ե՛ւ հիմնարար գիտությունը զարգանա, ե՛ւ կիրառական բնույթի հետազոտությունները: Միայն թե՝ դա պետք է լավ կազմակերպվի այն իմաստով, որ պետք է հստակ իմանանք ՝ ինչ է անհրաժեշտ, որոնք են առաջադրվող խնդիրները եւ մենք էլ ունենանք հնարավորությունները դրանք անելու: Չէ՞ որ այսօր մեր գիտությանը հատկացվող միջոցները չնչին են: Աշխարհում չկա մի երկիր, որ գիտությանը ավելի քիչ գումար տա, քան թե Հայաստանը: Եթե այս տարի եղել է ՀՆԱ-ի 0.27 տոկոսը, ապա մյուս տարի լինելու է ավելի պակաս՝ 0.2 տոկոս: Այսինքն՝ եթե մենք հարցը դնում ենք, որ տնտեսության մեջ գիտությունը ինչ-որ նպաստ բերի, պետք է նաեւ գիտությանը օգնենք, նպաստենք, ներդրումներ անենք: Սա է իմ կարծիքը»,- համեմատություններ անցկացրեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ֆեյսբուքյան ուղիղ եթերում վկայակոչեց նաեւ իր ձեռքի տակ եղած «Գլոբալ ինովացիոն ինդեքս-2018»-ը, որտեղ Հայաստանը էական հետընթաց է ապրել. «Այստեղ ունենք մի շատ կարեւոր արձանագրում. մենք կրթության, ինչպես նաեւ հետազոտություն եւ զարգացում տողերով համապատասխանաբար զբաղեցնում ենք 117-րդ եւ 99-րդ տեղը՝ 126 երկրների շարքում»: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էլ ի պատասխան վկայակոչեց այլ ցուցանիշներ՝ առավել լավատեսական: «Ես չգիտեմ՝ այդ թվերը որտեղից են վերցվել, չեմ կարող մեկնաբանել: Ես գիտեմ մի բան, որ գիտության ասպարեզում մենք 200 պետությունների շարքում գտնվում ենք 72-րդ տեղում, իսկ որոշ ուղղություններով ավելի բարձր մակարդակում: Որ մեր տարածաշրջանի տասը երկրների շարքում մենք երրորդ տեղում ենք, դա ես գիտեմ: Եվ ավելի շատ թվեր կարող եմ բերել, որը ոչ թե մեր, այլ միջազգային հանրության գնահատականն է»,- վարչապետի տրամադրության տակ եղած տվյալները փորձեց հակակշռել Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նաեւ նկատեց, որ մեր հարեւան երկրները տասը անգամ ավելի հետազոտող ունեն ու միջոցներ են ներդնում, բայց եւ արդյունքները հինգ անգամ պակաս են Հայաստանի համեմատությամբ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մեկ այլ ցուցանիշի վրա էր ուշադրություն հրավիրում՝ դարձյալ ըստ Գլոբալ ինովացիոն ինդեքսի. «Մեր ժողովրդի ինովացիոն եւ ստեղծարար ունակությունները շատ բարձր են գնահատվել եւ մեր այսօրվա ունեցած մարդկային ռեսուրսի ընդունակությունների իմաստով 50-րդ տեղն ենք գրավում: Սա նշանակում է, որ մենք ինովացիայի, գիտության եւ հետազոտությունների զարգացման հսկայական պոտենցիալ ունենք, որը ճիշտ չի օգտագործվում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT