ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, անդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում: «ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է», - ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին նվիրված միջազգային գիտաժողով: Դեսպանն իր հերթին կարեւորել է գիտաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ անպայմանորեն կմասնակցի միջոցառմանը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի՝ աշնանը Մինսկում կայանալիք նիստի օրակարգային հարցեր՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ֆաշիզմի ու նացիզմի հերոսացման փորձերին առնչվող հարցերի քննարկումը:

Ընդգծելով, որ հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի՝ զրուցակիցները կարեւորել են ընդհանուր քրիստոնեական ու ավանդական արժեքների պահպանությանն ուղղված համատեղ քայլերն ու նախաձեռնությունները: 

 

Տպել
1756 դիտում

557 նոր դեպք և 709 առողջացած. 1 օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել, եւս 7 մահ է գրանցվել այլ հիվանդությունից

Մահացել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

ՌԴ-ից ՄԻՊ-ի աջակցությամբ Հայաստան են վերադարձել արտակարգ դրության պատճառով ծնողներից բաժանված երեխաները

Հրազդան գետից դուրս է բերվել ինքնասպանություն գործած 60-ամյա քաղաքացու դին

Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Էրեբունիում

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել շարունակել Արցախի ականազերծման ծրագրին հատկացվող ֆինանսավորումը

Դենիս Ջորկաեֆը եւ Հակոբ Սիմիդյանը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Այրվել է մետ 12 հա խոտածածկույթ

ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 25․1 հա տարածք

Ինքնասպանություն՝ Երևանում. տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից

Ներկայացված պահանջը դուրս էր ՄԻԵԴ-ի իրավասությունից, երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է մոտենում․ Եղիշե Կիրակոսյան

Եվրոպայում կորոնավիրուսն անխնա հարվածել է ծերանոցներին. կառավարությունները մեղադրանքի թիրախում են

Ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են. «ՅՈՒՔՈՄ»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը

Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ

Մարտունիում կհիմնանորոգվեն 4 մանկապարտեզների շենքեր

Թրամփից հիասթափվելու, կորոնավիրուսով վարակվելու և նախագահի թեկնածու դառնալու մասին. Քանյե Ուեսթի հարցազրույցը՝ Forbes-ին

Տավուշի մարզպետը 2019-ին վաճառել է իր ավտոմեքենան․ որքան եկամուտ է նա ստացել նույն տարում

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված սուբվենցիոն 24 ծրագիր