Երևան
12 °C
Արմավիրի մարզում բնակարանային գողությունների, հափշտակության, գողության փորձի աղմկահարույց գործով մեղադրյալ, ոստիկանության ծառայող Վոլոդյա Աբրահամյանի հայրը արդար դատավարություն է պահանջում. նա պնդում է, որ որդու «գլխին սարքել են» հենց ոստիկանները, ովքեր շարունակում են աշխատել համակարգում:
Գեւորգ Աբրահամյանի խոսքով՝ պատճառը եղել է այն, որ ցույց տան, թե իբր Արմավիրում գողության դեպքերը բացահայտվել են եւ որ դրանք մինչ այդ չէին բացահայտվում այն պատճառով, որ պարագլուխը ոստիկան էր:
Մեր զրույցում արդեն նախկին ոստիկանի հայրը նշեց, որ որդու դեմ ցուցմունք տված անձինք խոշտանգման են ենթարկվել՝ նրանցից ցուցմունքներ են կորզվել:
Նշենք, որ այս գործով ամբաստանյալները 8-ն են, ըստ մեղադրանքի, կազմակերպիչը ոստիկանության աշխատակից Վոլոդյա Աբրահամյանն է: Գործով անցնողներից 3-ը Սեւանի բնակիչ է, մյուսները՝ Արմավիրի մարզի: Գործն արդեն 8 ամիս է՝ քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի էջմիածնի նստավայրում՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանության աշխատակից Վոլոդյա Աբրահամյանը եւ նրա ընկերը՝ Լեւոն Սմբատյանը, կատարել են ավազակության կազմակերպչական գործողություններ. նախապես ընտրել են հարմար կատարողի՝ նախկինում գողության համար դատապարտված Վռամ Շահինյանին, ստացել նրա վերաբերյալ համաձայնությունը, ընտրել են ավազակային հարձակման համար հարմար բնակարան՝ Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի տներից մեկը, որտեղ միայնակ բնակվել է տարեց Ռիմա Մխիթարյանը։
Ըստ մեղադրանքի, Աբրահամյանը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Ռիմա Մխիթարյանն ունի գումար եւ ոսկյա զարդեր։ Նրանք Լեւոն Սմբատյանի մեքենայով կատարող Վռամ Շահինյանին 2017թ. հունիսի 29-ին տեղափոխել են դեպքի վայրին կից տարածք, իսկ իրենք դեպքի վայրին անմիջականորեն հարող տարածքում սպասել, են եւ հսկել Վռամ Շահինյանի շարժը։ Քիչ անց Վռամ Շահինյանն ավազակային հարձակում կատարելու նպատակով եւ դիտավորությամբ, լինգի օգտագործմամբ բացել է Ռիմա Մխիթարյանի տան դուռը եւ նրա նկատմամբ «WALTER» տեսակի օդաճնշիչ ատրճանակ գործադրելով՝ հարձակվել եւ հարվածներ է հասցրել կնոջը: Այդ ընթացքում Վռամ Շահինյանը տուժողից պահանջել է գումար եւ ոսկյա զարդեր, սակայն մերժում ստանալով, փնտրել եւ հյուրասենյակի սպասքապահարանի դարակից գտել է 100 հազար դրամ եւ ավազակությամբ հափշտակել այն: Բացի դրանից, Վոլոդյա Աբրահամյանը եւ Լեւոն Սմբատյանը Վռամ Շահինյանի եւ Վոլոդյա Կիրակոսյանի օգնությամբ Նալբանդյան գյուղի մեկ այլ բնակարանից 2017թ. հուլիսի 5-ին գաղտնի հափշտակել են 2000 ԱՄՆ դոլար եւ 20 հազար ռուբլի:
Այնուհետեւ, Վոլոդյա Աբրահամյանը եւ Լեւոն Սմբատյանը կազմակերպել ու ղեկավարել են Հայկ Ավանեսյանի, Արտավազդ Ղազարյանի եւ Խաժակն Ոսկանյանի կողմից նախնական համաձայնությամբ, խմբով բնակարան ապօրինի մուտք գործելով, ուրիշի զգալի չափի գույքի գաղտնի հափշտակության՝ գողության փորձի կատարումը: Առաջադրված մեղադրանքում Վոլոդյա Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
«Առանց մարդկանց դեմ ու դեմ անելու գործը մտցրել են դատարան, ամեն ինչ արել են անօրինական, հարյուր միջնորդություն է ներկայացվել, որ էս ինչը սխալ է, այնինչը սխալ է, ոչ մի բան դատախազությունը չի ընդունել ու հաշվի չի առել: Օրինակ՝ իմ տղային բռնել են ռեստորանում, թղթերի մեջ գրել են, թե իմ տղային բռնել են հանցանքի վայրում՝ մեքենայի մեջ դարանակալված, ի սկզբանե ամեն ինչ ստի վրա է դրվել, խնդիրը դրանում է:
Մարդկանց խոշտանգելով, ծեծի ենթարկելով՝ ցուցմունք են կորզել, ստիպել են, որ իմ որդու դեմ ցուցմունք տան, որպեսզի նա կալանավորվի: Բայց իմ տղային անգամ չեն էլ ճանաչում»,- մեր զրույցում պատմեց նախկին ոստիկանի հայրը՝ Գեւորգ Աբրահամյանը:
Նշենք, որ խոսքը մեղադրյալներ Վռամ Շահինյանի, Հայկ Ավանեսյանի, Լեւոն Սմբատյանի մասին է, որոնց նկատմամբ ըստ նյութերի՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություններ են կիրառվել, ինչի մասին վերջիններս համապատասխան դիմումներ են ներկայացրել: Ըստ պաշտպանական կողմի՝ Շահինյանը, Ավանեսյանը եւ Սմբատյանը բռնության եւ խոշտանգման արդյունքում ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, այդ թվում՝ Վոլոդյա Աբրահամյանի դեմ եւ նույն օրը ձերբակալվել ու հարցաքննվել որպես կասկածյալ: Բռնության եւ խոշտանգման դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, սակայն մի քանի ամիս անց կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Վոլոդյա Աբրահամյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն էլ մեր զրույցում ասաց, որ մեղադրանքը հիմնված է երկու անձանց ցուցմունքի վրա՝ Վոլոդյա Կիրակոսյանի, որը ազատության մեջ է եւ իր կնոջ՝ Ալվինա Լեւոնյանի: Վերջինս Վոլոդյա Աբրահամյանի մորաքրոջ դուստրն է եւ հանդիսանում է սույն գործով առանցքային վկա: «Շատ հետաքրքիր ցուցմունք է տալիս, պարզվում է, որ այդ վկան ամեն ինչից տեղյակ է եղել: Այնպիսի բաներ է խոսում, որ կմտածեք՝ եթե այստեղ կազմակերպված խումբ կա, ապա Ալվինա Լեւոնյանը մինիմում այդ խմբի կազմակերպիչն է: Վոլոդյա Աբրահամյանի մեղքն ապացուցող որեւէ ապացույց առկա չէ, բացի իմ պաշտպանյալի դեմ տված ցուցմունքներից: Վնասվածքներով մարդիկ եկել, նստել են քննիչի մոտ, մինիմում քննիչը նրանցից ցուցմունք չպետք է վերցներ եւ պետք է արձանագրեր վնասվածքները»,- ասաց պաշտպանը:
Աբրահամյանի հայրը մեր զրույցում ասաց, որ երբ Արմավիրի ոստիկանությունը սարքել է որդու գլխին, ի պաշտպանություն որդու 18 աշխատող հրաժարվել է իրենց ոստիկանական վկայականներից: «Սարքեցին, որ ասեին՝ ոստիկանն ա էդ գործի մեջ, որ Արմավիրի գողությունը չի բացահայտվում, սաղ էդ ոստիկանն ա գլխին կանգնել, բայց արի ու տես, որ որդուս բռնելուց հետո գողություն ա որ եղավ Հոկտեմբերյանում. դա էր իրենց բռնած բանդան»,- ասաց նա՝ հավելելով, որ 8 ամիս է՝ գործը դատարանում է, ընդամենը 2-3 դատական նիստ է եղել, «դատ չեն անում կամ ամիս ու կես ա՝ դատախազն է գնում արձակուրդ կամ դատավորը, իսկ երբ նիստ են անում, ապա կես ժամով, մի խոսքով շատ աբսուրդ վիճակ է: Աբրահամյանը նշեց, որ որդին 3 բարձրագույն կրթություն ունի, նվիրված աշխատող է եղել, այժմ հույս ունի, որ դատարանում արդարության կհասնեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը միջանցքի հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր
Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին
Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»
Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար
Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան
Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը
Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան
Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին
ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, բարձրությունից ընկել «07»-ի վրա. կա զոհ
Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը
«Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման համար Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Լավրով
Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը
Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ
Գողանալով մանկապարտեզները՝ թույլ չեն տվել ամեն տարի շուրջ 7000 երեխայի հաճախել մանկապարտեզ. Հարությունյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT