Երևան
12 °C
Մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի անդրանիկ մրցաշրջանը: Այսօրվանից՝ սեպտեմբերի 6-ից, եվրոպական ազգային հավաքականները ուժերը չափելու են նոր ձեւաչափում: Նոր ստուգատեսն անցկացվելու է 2 տարին մեկ անգամ: Դրա նպատակներից մեկը ընկերական ազգային հավաքակաների հանդիպումների մի մասը փոխարինել է, եւ եթե հզոր հավաքականների համար դա հիմնականում հենց այդ նշանակությունը կունենա, ֆուտբոլային փոքր երկրների, ինչպես օրինակ Հայաստանի համար, սա խոշոր մրցաշարի, տվյալ դեպքում Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարելու իրական հնարավորություն է:
Նոր ձեւափաչում, որում Հայաստանը ուղեգրի համար պայքարելու է իրեն հավասար ընտրանիների դեմ, նորություն է եւ շատ հարցեր է առաջացնում երկրպագուների շրջանում: Մասնավորապես՝ հետաքրքրում է, թե ինչ ճանապարհով են թիմերը Եվրոպայի 2020 թ. առաջնության ուղեգրեր նվաճելու:
Այստեղ հնարավոր է լինելու նվաճել Եվրո 2020-ի 24 ուղեգրից 4-ը: Մնացածները խաղարկվելու են ֆուտբոլասերներին հայտնի ձեւաչափում՝ Եվրո 2020-ի ընտրական փուլում:
Ազգերի լիգան բաղկացած է լինելու խմբային փուլից ու փլեյ-օֆից: Մինչեւ խմբային փուլի վիճակահանությունը 55 հավաքական, ըստ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, բաժանվել էր 4 լիգայի՝ ուժեղից թույլ A, B, C, D:
A լիգա
Խումբ 1- Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա
2- Բելգիա, Շվեյցարիա, Իսլանդիա
3- Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան
4- Իսպանիա, Անգլիա, Խորվաթիա
B լիգա
1- Սլովակիա, Ուկրաինա, Չեխիա
2- Ռուսաստան, Շվեդիա, Թուրքիա
3- Ավստրիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Հյուսիսային Իռլանդիա
4- Ուելս, Իռլանդիա, Դանիա
C լիգա
1- Շոտլանդիա, Ալբանիա, Իսրայել
2- Հունգարիա, Հունաստան, Ֆինլանդիա, Էստոնիա
3- Սլովենիա, Նորվեգիա, Բուլղարիա, Կիպրոս
4- Ռումինիա, Սերբիա, Մոնտենեգրո, Լիտվա
D լիգա
1- Վրաստան, Լատվիա, Ղազախստան, Անդորրա
2- Բելառուս, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Սան Մարինո
3- Ադրբեջան, Ֆարերյան Կղզիներ, Մալթա, Կոսովո
4- Մակեդոնիա, Հայաստան, Լիխտենշտեյն, Ջիբրալթար

Այս տարվա հունվարի 24-ին Շվեյցարիայում կայացավ խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում ձեւավորվեցին լիգաների խմբերը՝ 4-ական խումբ: Լիգաներից կամ դիվիզիոններից (վերեւի լուսանկարում): Յուրաքանչյուրն անցկացնելու է իր առանձին մրցաշարը՝ բաղկացած խմբային փուլից ու փլեյ-օֆից: Խմբային փուլում թիմերը մրցակիցներին հանդիպելու 2-ական անգամ՝ տանը եւ դրսում:

Փլեյ-օֆին մասնակցելու են խմբերի հաղթողները:
Բայց մինչեւ Ազգերի լիգայի փլեյ-օֆ փուլին հասնելը Եվրո 2020-ի ընտրական փուլում 20 երկրներ արդեն ուղեգրեր նվաճած լինելու են:

Եթե տվյալ խմբի հաղթողն արդեն ուղեգիր ձեռք է բերել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, ապա նրա տեղը զբաղեցնելու է իր լիգայի ամենաբարձր ցուցանիշն ունեցող թիմը:

Եթե, օրինակ, արդյունքում այնպես ստացվի, որ A լիգան փլեյ-օֆում մրցելու համար 4 մասնակից չունենա, ապա ազատ տեղը կզբաղեցնի B լիգայի ամենաբարձր ցուցանիշն ունեցող թիմը, որը չի հաղթել լիգայի իր խմբում:

Երբ 16 թիմը հայտնի դառնա, կբաժանի 4-ական մասնակից ունեցող խմբերի, որոնցից յուրաքանչյուրը կանցկացնի իր փլեյ-օֆը:
Փլեյ-օֆը կազմված կլինի 2 կիսաեզրափակչից եւ եզրափակչից: Եթե խմբային փուլում թիմերը մրցակիցների հետ 2-ական հանդիպում են անցկացնելու՝ տանը եւ դրսում, ապա կիսաեզրափակչում ու եզրափակչում ունենալու են 1-ական խաղ:
Կիսաեզրափակչում այդ հանդիպումը կայանալու է տվյալ զույգի այն թիմի հարկի տակ, որն ավելի լավ ցուցանիշներ է ունեցել Ազգերի լիգայում: Եզրափակչի մրցավայրը որոշվելու է վիճակահանությամբ: 4 եզրափակչի հաղթողները նվաճելու են ուղեգրերը:
Խմբային փուլի խաղերը կայանալու են այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին: Փլեյ-օֆերը, որոնց միջոցով վիճարկվելու են Եվրոյի ուղեգրերը, տեղի կունենա 2020 թ. մարտին:
2019 թ. հունիսին որոշվելու է ազգերի լիգայի հաղթողը: A լիգայի 4 խմբերի հաղթողների միջեւ անցկացվելու են կիսաեզրափակիչները, 3-րդ տեղի համար խաղը եւ եզրափակիչը:
Մրցաշարի արդյունքներով՝ A, B, C լիգաների խմբային փուլից հետո վերջին տեղերը զբաղեցրած թիմերը հաջորդ խաղարկությունում տեղափոխվելու են ավելի ցածր լիգա: B, C, D լիգաների հաղթողները հայտնվելու են ավելի բարձր լիգայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT