«Թեյի» անալիզի պատմությունից հետո հարուցված քրեական գործը կարճվել է

Այս տարեսկզբին Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնում թեյի խառնուրդի ու արյան անալիզի աղմկահարույց պատմությունը հայտնվել էր նաեւ իրավապահների ուշադրության կենտրոնում:

Փետրվարին հայտնի էր դարձել, որ բուժհաստատության գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը աշխատակիցներին ստուգելու նպատակով իր արյունը լաբորատորիայում փորձաքննության էր հանձնել երեք տարբեր անձանց անուններով եւ ստացել իրար հակասող երեք պատասխան: Լաբորատորիա էր ուղարկել նաեւ թեյից ու պանրից պատրաստված մի խառնուրդ՝ «մեզի» անալիզի համար: Ստացվել էր մեզի անալիզին համարժեք պատասխան՝ անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով` լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, էպիթելեր:

Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ: Հայաստանի քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից երեկ տեղեկացանք, որ գործը կարճվել է: «Մեզի հետազոտության պատասխանի ձեւաթղթում իրականությանը չհամապատասխանող տվյալներ լրացնելու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 130-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- փոխանցեցին կոմիտեից: Նշված հոդվածները համապատասխանաբար վերաբերում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելուն եւ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն:

Քննչական կոմիտեն այլ տեղեկություններ չի հայտնում, եւ մնում է անհասկանալի՝ Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայում իսկապե՞ս մեզի անալիզին համապատասխանող եզրակացություն է գրվել, չնայած հանձնվածը եղել է թեյ: Եթե այդպես է, ու բուժկենտրոնի լաբորատորիայում կարող է նման երեւույթ դիտվել՝ անփութության կամ սարքավորումների թերությունների պատճառով, նշանակում է՝ գործ ունենք լրջագույն առնվազն առողջապահական խնդրի հետ: Իսկ եթե տնօրենի հանձնած հեղուկը բոլորովին էլ թեյ չի եղել, այլ պարզապես հետո այդպես է ներկայացվել՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով, սա նույնպես խնդիր է, եւ երկու դեպքն էլ իրավապահների անտարբերությանը չպետք է հանդիպեին: Բայց փաստն այն է, որ հարուցված քրեական գործը կարճվել է, ու վերոնշյալ հարցերը պատասխան չունեն:

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը ավելի ուշ՝ օգոստոսին, նույնպես հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում: Այդ ընթացքում նոր կառավարության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկություն էր հրապարակել Ավանեսյանի ձեռք բերած թանկարժեք ավտոմեքենայի ու միեւնույն ժամանակ բուժհաստատության կուտակած պարտքերի մասին: «110 մլն դրամ պարտք ունեցող Մասիսի ԲԿ-ի արդեն նախկին տնօրենի կողմից գնված մեքենան է։ Գնվել է լիզինգով, արժե մոտ 10 մլն դրամ, իսկ ոմանք ասում են` թողեք աշխատեն»,- ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր նախարարը՝ կցելով ավտոմեքենայի լուսանկարը:

Նունե Ավանեսյանին զբաղեցրած պաշտոնից ազատել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Այսօր կարգադրություն եմ ստորագրել Նունե Ավանեսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Բացարձակ անձնավորված ոչինչ չունեմ հարգարժան տիկնոջ դեմ, պարզապես իրականացնում եմ օրենքով ինձ վերապահված մարզպետի լիազորությունները, քանի որ անձամբ պատասխանատվություն եմ կրում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող ցանկացած հիմնարկի գործունեության համար, իսկ մեր քաղաքացիների առողջությունը ամենից առավել է»,- սոցցանցում գրել էր նա:

Մասիսի բժշկական կենտրոնի այժմ արդեն նախկին տնօրեն Նունե Ավանեսյանը դատական կարգով վիճարկում է Արարատի մարզպետի որոշումը: Նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել բուժհաստատության գործադիր տնօրենի պաշտոնից իրեն ազատելու կարգադրությունը: Հայցադիմումը վերահասցեագրվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Օգոստոսի 30-ին այն մակագրվել է դատավոր Սամվել Մատինյանին:

Այժմ Մասիսի բժշկական կենտրոնը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, ղեկավարում է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի նախկին բժիշկ Հայկ Հովհաննիսյանը: Նա ասաց, որ թեյի պատմության մանրամասներին ծանոթ չէ, քանի որ դա փակված գործ է: Վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից, ջանքեր են գործադրվել՝ լաբորատորիայի բնականոն գործունեությունն ապահովելու եւ փորձաքննությունները պատշաճ ու վստահելի լինելու ուղղությամբ: «Լաբորատորիան նորմալ վիճակում է, վերազինվել է նորմալ սարքավորումներով եւ ամեն ինչ անում ենք, որ այդ լաբորատորիայի աշխատանքները նորմալ իրականացվեն: Այդ սարքավորումները ձեռք են բերվել բուժհաստատության միջոցներով: Մեծ գումարների անհրաժեշտություն չկար: Ուղղակի առանց լաբորատորիայի հնարավոր չէ»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է նախկին տնօրենի ձեռք բերած ավտոմեքենային, որի դոլարային արժեքը, փաստորեն, ավելի քան 21 հազար է, այժմ այն սպասարկում է Մասիսի բժշկական կենտրոնի նոր ղեկավարին: Իսկ թե ինչ հետագա ճակատագիր այն կունենա, հնարավո՞ր է ասենք աճուրդի դրվի, պարզ չէ: Համապատասխան որոշում դեռ չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5656 դիտում

Լուկաշենկոն ստանձնել է թագավորի ծաղրածուի դերը, նրա միջոցով Կրեմլը որոշ ուղերձներ է մեզ փոխանցում. Աբրահամյան

Շոումենին հուշեք բեմից իջնի, Ծիծեռնակաբերդը մոնոներկայացման հարթակ չէ. Չախոյան

«Իմ Քայլի» կողմից կազմակերպված «Ամանորյա մեծ վիճակահանության» հաղթողները ստացել են իրենց արժեքավոր նվերները

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». վարչապետը նոր հատված է հրապարակել

Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

Վերին Խոտանան-Տանձավեր ճանապարհին մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը. լուսանկարներ

Ցանկանում ենք, որ Իրաքի և Սիրիայում ձևավորված նոր կառավարության միջև սերտ կապ հաստատվի. Թուրքիայի ԱԳ նախարար

Նախկին կալխոզնիկը թող գնա կարտոֆիլ մշակի և իր շեֆ Պուտինի հետ պաղ ջուր նստի, հանգստանա. Մկրտչյան. տեսանյութ

Ադրբեջանը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավոր

Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ղեկավարների և քաղաքացիների շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը

Կինը դանակահարել է ամուսնուն ծեծած տղամարդուն, ներկա են եղել նաև վերջինիս ընկերները․ վիրավորը հիվանդանոցում է

Ամեն կոպեկը, որը հավաքվում է ՀՀ ամենաաղքատ քաղաքի բնակիչներից, ոչ ոք իրավունք չունի մսխելու. Սարիկ Մինասյան

Ծիծեռնակաբերդի բացման օրը Խորհրդային միությունը շահարկել է Ցեղասպանության փաստը. Առաքելյանը մանրամասնում է

Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. փոխվարչապետ

Մենք պետք է գոնե 5000 հոգի տարեկան դոնոր ունենանք ապահովելու ամեն օր ավելացող կարիքները. Անահիտ Ավանեսյան

Գլխավոր դատախազը նոր նշանակում է արել

«Ավանտա»-ն սկսել է իրավական գործընթացներ ընդդեմ antheris-ի․ բժշկական կենտրոնի վերաբրենդավորվման լուրը կեղծ է

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել

Վարչապետն ընդունել է «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներին. անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ»-ին

Անթալիայի բազմահարկ հյուրանոցում հրդեհ է բռնկվել. ներսում օգնություն կանչող մարդիկ կան. տեսանյութ

Հուսով ենք՝ Հայաստանը կվերադառնա լիարժեք համագործակցության, Բելառուսը պատրաստ է. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Խորհուրդ կտամ մութ սենյակում սև կատու չփնտրել. պետք է վերլուծել մեզ հետ տեղի ունեցածի պատճառները. Ղազարյան

Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը բարձր է նորմայից. ինչ է կանխատեսվում

Նորավանքի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին. տեսանյութ

Եվրամիությունը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար

Հայոց ցեղասպանությունը ոմանք փորձում են օգտագործել որպես ձեռքի մանրադրամ․ Ալեքսանյան

Հայաստանը և ևս 2 երկիր չեն մասնակցել Բելառուսում նախագահական ընտրությունների դիտարկմանը

Հրդեհ է բռնկվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանում եզակի մասնագիտացված բուժհաստատության՝ «Արյան բանկ» կենտրոնի բացմանը

Ինձ խորհուրդ է տվել գործընկեր, և գումար արդեն հասել է իմ հաշվին. ՊԵԿ-ը տեղեկացնում է տարածվող կեղծիքի մասին

ՀՀ քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ինչ էր ասում ժամանակին Հայաստանի լավագույն ցեղասպանագետներից մեկը. Մարիա Կարապետյանը հիշեցրել է

Կասկած կա, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ

Ներկայացվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի 2024-ի աշխատանքը, ամփոփվել Արամ Ջիվանյանի պաշտոնավարման 100 օրը

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 27-ին

Սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի հրամանով