Ազգերի լիգայի A դիվիզիոնում՝ շոուներ, մյուսներում՝ պայքար ուղեգրի համար. արդյունքները

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարի՝ Ազգերի լիգայի առաջին հատվածը: Անցած 1 շաբաթվա ընթացքում տեղի ունեցան խմբային փուլի առաջին ու 2-րդ տուրի հանդիպումները: Եթե, օրինակ, D լիգայում (որտեղ նաեւ ՀՀ-ն է) դժգույն թիմերի անհետաքրքիր հանդիպումներ են, որոնցում ընտրանիները պայքարում են խոշոր մրցաշարում՝ Եվրո 2020-ում հայտնվելու միակ ուղեգրի համար, ապա A լիգան ֆուտբոլասերներին իսկական ֆուտբոլային շոուներ դիտելու հնարավորություն է տալիս: Օրինակ, երեկ՝ սեպտեմբերի 11-ին, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Իսպանիան սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկեց աշխարհի 2018 թ. առաջնությունում փոխչեմպիոն դարձած ու շատերի համակրանքը շահած Խորվաթիայի դարպասը:

Եվ սա նոր մրցաշարի միակ հետաքրքիր դիմակայությունը չէր: Առաջին 2 տուրերի ընթացքում երկրպագուները դիտեցին այնպիսի խաղեր, ինչպիսիք են Գերմանիա-Ֆրանսիա (0-0), Իտալիա-Լեհաստան (1-1), Անգլիա-Իսպանիա (1-2), Ֆրանսիա-Հոլանդիա (2:1), Պորտուգալիա-Իտալիա (1:0): Թեեւ Ազգերի լիգան ընկերական մրցաշար է, սակայն դրա առնվազն մի մասը՝ A լիգան դիտարժանությամբ չի զիջում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, քանի որ այդ մրցաշարերում այնպես չի լինում, որ այսպիսի հզոր ընտրանիները այսպիսի հաճախականությամբ խաղան միմյանց դեմ: Ու եթե որեւէ երկրպագուի իր ընտրանին հիասթափեցնում է, ապա կարող է մխիթարվել նման հրաշալի դիմակայություններով, որոնք դեռ սպասում են, քանի որ:

Սեպտեմբերի 6-11-ը կայացած առաջին 2 տուրից հետո 4 դիվիզիոնների խմբերում ստեղծվել է հետեւյալ իրավիճակը.

A լիգա (կամ դիվիզիոն)

1-ին խումբ

1.Ֆրանսիա – 4 միավոր

2.Գերմանիա - 1

3.Հոլանդիա -0

2-րդ խումբ

1.Շվեյցարիա - 3

2.Բելգիա - 3

3.Իսլանդիա - 0

3-րդ խումբ

1.Պորտուգալիա – 3

2.Լեհաստան - 1

3.Իտալիա – 1

4-րդ խումբ

1.Իսպանիա - 6

2.Անգլիա - 0

3.Խորվաթիա – 0

B լիգա

1-ին խումբ

1.Ուկրաինա - 6

2.Չեխիա - 0

3.Սլովակիա – 0

2-րդ խումբ

1.Ռուսաստան - 3

2.Թուրքիա - 3

3.Շվեդիա – 0

3-րդ խումբ

1.Բոսնիա եւ Հերցեգովինա - 6

2.Հյուսիսային Իռլանդիա - 0

3.Ավստրիա – 0

4-րդ խումբ

1.Դանիա - 3

2.Ուելս - 3

3.Իռլանդիա – 0

C լիգա

1-ին խումբ

1.Շոտլանդիա – 3

2.Ալբանիա – 3

3.Իսրայել – 0

2-րդ խումբ

1.Ֆինլանդիա – 6

2.Հունգարիա - 3

3.Հունաստան - 3

4.Էստոնիա – 0

3-րդ խումբ

1.Բուլղարիա - 6

2.Նորվեգիա - 3

3.Կիպրոս - 3

4.Սլովենիա -0

4-րդ խումբ

1.Մոնտենեգրո - 4

2.Սերբիա - 4

3.Ռումինիա - 2

4.Լիտվա – 0

D լիգա

1-ին խումբ

1.Վրաստան - 6

2.Անդորրա - 2

3.Լատվիա - 1

4.Ղազախստան – 1

2-րդ խումբ

1.Լյուքսեմբուրգ - 6

2.Բելառուս - 4

3.Մոլդովա - 1

4.Սան Մարինո – 0

3-րդ խումբ

1.Կոսովո - 4

2.Ֆարերյան Կղզիներ - 3

3.Ադրբեջան - 2

4.Մալթա – 1

4-րդ խումբ

1.Մակեդոնիա - 6

2.Հայաստան - 3

3.Լիխտենշտեյն - 3

4.Ջիբրալթար – 0

Խմբային փուլի 3-րդ ու 4-րդ տուրերը կայանալու են հոկտեմբերի 11-ից 16-ը: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Ջիբրալթարին, իսկ 16-ին՝ Մակեդոնիային:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3049 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս