Երևան
12 °C
Մի խումբ ազատամարտիկներ այսօր Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային վարչության դիմաց բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով տարածքային վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականն ու պնդում, որ իրենց ընտրած թեկնածուն պետք է ղեկավարի կառույցը՝ մինչեւ կլինի ԵԿՄ ընդհանուր համագումարը:
Բողոքի ակցիա անող ազատամարտիկները պնդում են, որ այս ամիսների ընթացքում կառույցը նորմալ չի աշխատել, հիվանդ ազատամարտիկների թղթերը չի ստորագրել բուժումների համար եւ այլն. «Եթե չեն աշխատելու, թող դռները փակեն գնան, մինչեւ համագումար, ընտրություն կլինի, կսկսեն աշխատել: Բա էլ ինչի՞ համար են իրենց նշանակել, որ բան չպիտի փոխվեր»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը:
Վերջին շրջանի զարգացումներից, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումից ու նրա որդու՝ Էջմիածնի ԵԿՄ խորհրդի պաշտոնը թողնելուց հետո, հունիսին ԵԿՄ կենտրոնական վարչությունից ԵԿՄ Էջմիածնի բաժնի ղեկավար է նշանակվել ազատամարտիկ Մաթեւոս Ներսիսյանը: Սակայն ազատամարտիկները պնդում են, որ մինչեւ կենտրոնական վարչությունից նշանակումն արել են, իրենք այստեղ՝ Էջմիածնում, շուրջ 200 ազատամարտիկով արդեն ընտրել են ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանին: Իսկ կենտրոնական վարչությունում Մաթեւոս Ներսիսյանին նշանակել են մոտ 50 ստորագրությամբ, բայց ինչպես պնդում են ազատամարտիկները՝ անօրինական կերպով:
ԵԿՄ Էջմիածնի վարչության նախկին ղեկավար Մաթեւոս Ներսիսյանը
Մաթեւոս Ներսիսյանի պաշտոնավարումից դժգոհ ազատամարտիկները տեւական ժամանակ պահանջել են Ներսիսյանի հրաժարականը: Օրեր առաջ, ստեղծված իրավիճակը հարթելու համար, ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի նախագահ Աշոտ Խաչատրյանին ԵԿՄ կենտրոնական վարչությունից նշանակել են Էջմիածնի վարչության ժամանակավոր պաշտոնակատար: Բայց ազատամարտիկները պահանջում են, որ վարչության ղեկավարի պաշտոնակատար նշանակվի միայն իրենց ընտրած թեկնածուն՝ Գագիկ Մելքոնյանը, ում էլ հենց հունիսին ընտրել է Էջմիածնի Երկրապահ կամավորականների միության մոտ 200 ազատամարտիկը.
Գագիկ Մելքոնյանը
«Մեր պահանջն է, որ բոլոր ազատամարտիկները միահամուռ լինեն, միահամուռ պահանջեն, որ արդար ընտրություններ անցկացվեն: Իսկ Ներսիսյանին մենք չենք ընտրել, կենտրոնականից նշանակել են: Երբ բողոքեցինք, Աշոտ Խաչատրյանին ուղարկեցին, իբր՝ ոչ էս կողմից լինի, ոչ՝ էն: Բայց մենք Աշոտին էլ չենք ուզում»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Խաչատրյանի հրաժարականը պահանջող ազատամարտիկներից մեկը:
ԵԿՄ ընդհանուր համագումարի օրը դեռ հայտնի չէ: Այն, հավանաբար, կկայանա հոկտեմբերին: Այդ համագումարի ժամանակ ընտրվելու են Երկրապահ կամավորականների միության նախագահ, ապա մարզային ու տարածքային կառույցների ղեկավարներ.
«Ընդհանուր ժողովը նախկինում երկու տարին մեկ էր, հետո Մանվելի երկարակեցությունն ապահովելու համար սարքեցին հինգ տարին մեկ: Էս դեպքերից հետո էլ համագումարը, հավանաբար կլինի հոկտեմբերին»,- մեր զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ Իշխան Հովհաննիսյանը:
Իշխան Հովհաննիսյանը
Օրերս ԵԿՄ Էջմիածնի վարչության նախագահի պաշտոնակատար նշանակված Աշոտ Խաչատրյանը չի հասկանում՝ ինչու ազատամարտիկները չեն սպասում մինչեւ համագումար, որ հետո իրենց ուզած մարդուն ըստ կարգի ընտրեն.
«Հիմա պատրաստված եկել, բողոքում են, լրատվամիջոցներ են բերել: Իմ նշանակման իմաստն էլ էն է, որ էս լարված վիճակը խաղաղվի: Տղերքը, Էջմիածնի կռված երկրապահները ում ցանկանան, նրանց էլ կընտրեն, բայց համագումարից հետո, որովհետեւ, ըստ ԵԿՄ կանոնադրության, համագումարից հետո բոլոր բաժանմունքներում ընտրություններ են տեղի ունենում, որտեղ էլ ընտրվում են մարզային ու տարածքային վարչության ղեկավարներ»,- ասաց Աշոտ Խաչատրյանը:
Էջմիածնի ԵԿՄ վարչության նախագահի ներկայիս պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը
Բողոքող ազատամարտիկներին հակադրվեցին մի քանի այլ ԵԿՄ-ականներ՝ ասելով, թե նրանք անիմաստ պրովոկացիա են անում, եւ եթե Գագիկ Մելքոնյանին 200 հոգի ընտրել է, ինչո՞ւ են հիմա 15-20 հոգի բողոքում: Թեեւ փոքր-ինչ քաշքշուկ սկսվեց ազատամարտիկների միջեւ, այնուամենայնիվ, այն հարթվեց, որովհետեւ վերջիններս հույս էին հայտնում, որ խնդիրը արագ կլուծվի. «Վերջը բոլորս էլ մարտական ուղի անցած տղերք ենք, ախպերներ ենք»,- ասացին ԵԿՄ-ականները՝ սպասելով ինչ-որ հանգուցալուծման: Իսկ հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, կլինի ԵԿՄ ընդհանուր համագումարից հետո:


Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT