2 նկարահանում՝ 3 թողարկում. ավարտվեց Comedy Club-ի 1-ին փառատոնը Հայաստանում

Երեւանում ավարտվեց Comedy Club-ի փառատոնը: Սեպտեմբերի 15-ին ու 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում թիմի անդամներն իրենց հաղորդման 3 թողարկում նկարահանեցին: Առաջին անգամը չէ, որ Comedy-ի ներկայացուցիչները Հայաստանում են, սակայն առաջին անգամ է, որ այստեղ փառատոն են անցկացնում՝ թողարկում նկարահանում:

Սեպտեմբերի 15-ի ներկայացումից առաջ՝ կարմիր գորգի արարողության ժամանակ նրանք ողջունեցին հայերին եւ, ինչպես հայերը սիրում են լսել, գովեցին Երեւանը ու հայկական խոհանոցը: Նաեւ խոստացան վառ երեկոներ: Մասնավորապես՝ Գարիկ Խարլամովը եւ Գարիկ Մարտիրոսյանը ընդգծեցին, որ ներկայացնելու են հետաքրքիր, նոր համարներ, ու դահլիճում բարձր տրամադրություն է տիրելու:

«Շատ ենք ուզում, որ լավ հաղորդում ստացվի: Հետաքրքիր շատ բաներ կլինեն»,- ասաց Խարլամովը:

«Շատ ուրախ է լինելու: Եկել ենք՝ ցույց տալու, որ հայկական հումորը լավագույնն է»,-  ընդգծեց Մարտիրոսյանը:

2 օրերի ընթացքում էլ նրանք կարողացան կատարել խոստումը: Նախորդ՝ 2015 թ. ելույթից հետո հայ հանդիսատեսն այնքան էլ տպավորված չէր: Այն ժամանակ թիմն ամբողջական կազմում չէր, օրինակ, չկար շատերի կողմից սիրված Պավել Վոլյան: Բացի այդ՝ հումորները, այսպես ասած, այնքան էլ եթերային չէին:

Այս անգամ նրանք ողջ կազմով էին, համարների վրա մանրակրկիտ աշխատել էին: 2 նկարահանումներից առաջ էլ Պավել Վոլյան հատուկ շեշտեց, որ գռեհիկ հումոր չի լինելու: Կատակները հիմնականում հայերի մասին էին, այսինքն՝ Comedy-ի առաջիկա 3 թողարկումները լինելու են գրեթե ամբողջությամբ հայկական: Դրանք վերաբերում էին հայկական խոհանոցին, հայերի խառնվածքին, օրինակ, հին պատմություն ունենալու փաստով հպարտանալու հատկությանը, երեւանյան փողոցներում հանդիպող երեւույթներին, օրինակ, տաքսիների անուններին, հայ աստղերին եւ այլն:

Բավական շատ էր քաղաքական հումորը: Հատուկ անդրադարձ եղավ «Թավշյա հեղափոխությանը»: Առաջին օրը այդ մասին կատակեցին Դեմիս Կարիբիդիսը եւ Միշա Գալուստյանը, 2-րդ օրը՝ նույն Կարիդիբիսը եւ Դմիտրի Գրաչյովը: Առաջին դեպքում Կարիբիսն առաջարկում է Միշա Գալուստյանին, որ հանդիսատեսը բղավելով ընտրի լավագույն հումորիստին:

«Ինչպե՞ս կարող են բղավելով լավագույն հումորիստ ընտրել»,- հարցնում է Գալուստյանը:

«Նրանք այդպես վարչապետ են ընտրել, հումորիստ չե՞ն կարող ընտրել»,- պատասխանում է Կարիբիդիսը:

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին էլ Comedy-ում մշտապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կրկնօրինակող Գրաչյովը եւ Կարիբիդիսը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերում, ներկայացրեցին, թե ինչպես է, ըստ իրենց, կայացել 2 երկրների առաջին դեմքերի ոչ պաշտոնական հանդիպումը: Համարում Փաշինյանն ասում է, թե ինչու է Պուտինին հրավիրել Հայաստան:

«Վլադիմիր Վլադիմիրովի՛չ, Ձեզ հրավիրել եմ Երեւան, Սեւան, որ կարողանաք ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին»,- ասում է նա:

«Մի անհանգստացեք, ես շատ ժամանակ եմ անցկացնում Մոսկվայում, Սոչիում, այդ պատճառով էլ մոտիկից ծանոթ եմ Հայաստանին»,- ասում է Պուտինը:

«Եվ ի՞նչ կարծիք ունեք օրիգինալ տարբերակի մասին»,- ավելացնում է Փաշինյանը:

Դահլիճը բավական բուռն էր արձագանքում համարներին: Գրեթե 3 ժամ տեւողությամբ նկարահանումների ընթացքում ներկաները ծիծաղում էին հենց իրենց՝ հայերի մասին կատակների վրա, հաճույքով ծափահարում էին: Հումորները հասկանալի էին ու ընդունելի:

Նկարահանումներին ներկա էին մի շարք հայտնիներ: Հատուկ հյուրը աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ վան Դամն էր, որը մեծ սիրով կատակում էր ու լուսանկարվում ցանկացողների հետ: Կար եւս 2 հատուկ հյուր՝ երգչուհիներ Օլգա Բուզովան եւ Իվետա Մուկուչյանը:

Մյուս հյուրերի շարքում էին ինչպես հայ, այնպես էլ ռուս հայտնիներ: Նրանց թվում էին՝ դերասաններ Հովհաննես Ազոյանը, Գոշա Կուցենկոն, ռուսական հայտնի «Универ» սիթքոմի դերասան Արարատ Քեշյանը, երգիչներ Հայկոն, Գեւորգ Հարությունյանը, ինստագրամից հայտնի Լիլի Մորտոն, ռուս հաղորդավարուհի Ելենա Լիտուչայան, Comedy Woman-ի մասնակից Նատալյա Եփրիկյանը։ Ներկա էր նաեւ ТНТ-ի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։

Հայաստանում նկարահանված թողարկումները ТНТ հեռուստաալիքով կհեռարձակվեն առաջիկա 3 շաբաթների ընթացքում: Կցուցադրվեն սեպտեմբերի 21-ին, սեպտեմբերի 28-ին եւ հոկտեմբերի 5-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4106 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ