Երևան
12 °C
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանայանը (97 կգ) շարունակում է պատրաստվել աշխարհի 2018 թ. առաջնությանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Արթուրը մեջքի ու ծնկի վնասվածք ունի, որոնք բուժում է մարզումներին զուգընթաց: Լեհաստանում սեպտեմբերի 7-9 կայացած միջազգային մրցաշարի 3-րդ տեղի համար պայքարին էլ չմասնակցեց հենց այդ պատճառով, սակայն աշխարհի առաջնությունը բաց չի թողնելու:
«Լրիվ անցնելը անհնար է, գոնե մի փոքր լավանար, չխանգարեր, բայց աշխարհի առաջնությանը հաստատ մասնակցելու է»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:
Լեհաստանի մրցաշարում նրա անսպասելի պարտության մեջ այդ վնասվածքները, մարզչի խոսքով, իրենց դերն ունեցել են: Քառորդ եզրափակչում նա անակնկալ կերպով տուշեով զիջեց ամերիկացի Թրեյսի Հենքոքին, որին Փարիզում կայացած աշխարհի 2017 թ. առաջնության 1/8 եզրափակչում հաղթել էր (10:1):
«Վաղուց վնասվածքներ ուներ: Բուժման ընթացքում էին, բայց, քանի որ աշխարհի 2018 թ. առաջնությանն արդեն քիչ էր մնացել, անպայման պետք էր, որ մեկնարկ ունենա, որովհետեւ Եվրոպայի առաջնությունից հետո չէր ունեցել: Թբիլիսիում մրցաշար կար: Հավաքականը մասնակցեց, իսկ նա՝ ոչ վնասվածքի պատճառով, բայց այս մեկը անհրաժեշտ էր: Վնասվածքը այստեղ խանգարեց, գցումը բաց թողեց, որովհետեւ ցավ կար, եւ որպեսզի չխորանար, որոշեցինք՝ չմասնակցի 3-րդ տեղի համար գոտեմարտին, որորվհետեւ աշխարհի առաջնությանը քիչ ժամանակ է մնացել»,- ասաց մարզիչը:
Գեւորգ Ալեքսանյանը նշեց, որ այս պարտությանը պետք չէ մեծ կարեւորություն տալ: Սա ուղղակի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի մի մաս է եղել: Պարզապես անհրաժեշտ է եղել, որպեսզի մարզիկը կարեւոր մրցաշարից առաջ զգա մրցակցային շունչը: Այդ առումով, Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, այս մասնակցությունը օգտակար է եղել:
«Մենք այդ ըմբիշին գիտեինք (խմբ. նկատի ունի Հենքոքին), ուղղակի վնասվածքը խանգարեց, մրցավարներն էլ շտապեցին տուշե հայտարարելով: Սա նախապատրաստական փուլի մեջ է մտնում, ինչպես հավաքներն են, այնպես էլ այս մրցաշարն է: Այս փուլում պետք էր մրցումային շունչը զգալ: 3 գոտեմարտ եղել է, շատ պետք չէր՝ 5-6 պետք չէր, 3-ն էլ էր բավական: Ծառայեց նպատակին»,- ասաց նա:
Աշխարհի 2018 թ. առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Մինչեւ այդ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում կմասնակցի Մինսկում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Այնուհետեւ եւս մեկ հավաք կլինի Երեւանում, որից հետո թիմը կմեկնի մրցավայր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT