Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Սեպտեմբերի 22-ից աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կկայանա «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը:

«Հայաստան» ցուցադրությունում հիմնականում ընդգրկված կլինեն ցուցանմուշներ Հայաստանի պատմության ու Էջմիածնի Մայր Տաճարի թանգարաններից եւ Մատենադարանից: Ցուցադրությունը կներկայացնի 4-17-րդ դարերի հայկական մշակութային ժառանգությունը՝ 140 թանգարանային առարկա, մասունքներ, հարուստ նկարազարդում ունեցող ձեռագրեր, խաչքարեր եւ տպագիր գրքեր:

Այսօր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրուցում նշեց, որ ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի մշակութային եւ գեղարվեստական ձեռքբերումներին՝ համաշխարհային համատեքստում: Հավաքածուն ներառում է թվով 140 ցուցանմուշ, 34 նմուշ ՀՀ պատմության թանգարանից, 27 նմուշ Էջմիածնի մայր աթոռի թանգարանից եւ 28 նմուշ Մատենադարանից:

Մայր աթոռի թանգարանների եւ արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նշեց, որ երբեք ԱՄՆ-ում ցուցադրվելու հնարավորություն չեն ունեցել, իրենք էլ չեն հետաքրքրվել, իսկ այս ցուցադրությունն իրականացնելու համար գրեթե 4 տարի է պահանջվել: Վերջինս փոխանցեց, որ ցուցահանդեսի գաղափարը եւ նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն է եղել, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներդրումը եւս շատ մեծ է:

«Եթե չասեմ, խիղճս ինձ չի ների: Կուզենայի, որ անպայման նշվեր, թե ում կողմից է եղել նախաձեռնությունը, Վիգեն Սարգսյանն է 4 տարի առաջ ցուցահանդեսի ամբողջ բանակցությունները վարել: Նրա ջանքերով կարողացել ենք կոորդինացնել մեր համայնքային բոլոր անհատներին, ֆոնդերին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց նպաստն են բերել»,- ասաց տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Սակայն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ ակունքներին չի տիրապետում, եւ չի կարող ասել, թե կոնկրետ ում կողմից է նախաձեռնություն եղել:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատշաճ կերպով կներկայանա «Մետրոպոլիտեն» խոշորագույն թանգարանում եւ խիստ դրական արդյունքներ կունենա, քանի որ ընթացքում ծրագրավորված են տարբեր միջոցառումներ: Ցուցադրության ընթացքում կլինեն նաեւ դասախոսություններ, որոնք կներկայացվեն ԱՄՆ-ի արեւելյան թեմի կողմից:

«Այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ պիտի ծառայի մեր երկրի եւ մեր ժողովրդի արժանի ներկայացմանն ու գնահատանքին: Մայր աթոռից ցուցադրվելու է «Սուրբ գեղարդ»-ի կրկնօրինակն իր օրիգինալ արծաթյա պահարանով, որը ցուցադրված է նաեւ Լուվրում»,- ասաց նա: 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը փոխանցեց, որ բարձրակարգ նմուշներ են ներկայացվելու. «Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու կգտնի իրեն հետաքրքրող մի բան: Շատ երկար ենք պատրաստվել այս ցուցահանդեսին եւ հույս ունենք, որ մեր արած գործը կգնահատվի հավուր պատշաճի»:

Բանախոսները փոխանցեցին, որ ցուցահանդեսը դեռեւս կլինի ԱՄՆ-ում, քանի որ տեղափոխման հետ կապված բարդություններ ունեն զուտ տեխնիկական առումով. «Մենք չունենք այդ փորձը՝ ցուցահանդեսը տարբեր երկրներում ցուցադրելու, նաեւ այստեղ կա մի հարց, որ ցանկացած ցուցահանդես արվում է կոնկրետ թանգարանի եւ կոնկրետ երկրի համար»:

Լիլիթ Մակունցը նշեց, որ ֆինանսական բոլոր ծախսերը հյուրընկալող կողմն է տրամադրել, ՀՀ բյուջեից գումար չի ծախսվել: Նշենք, որ «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսը կգործի 2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019-ի հունվարի 13-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
50405 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը