Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Այսօր Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի արձանի հարևանությամբ տեղադրվեց դիզայներ-նկարիչների ձևավորած նոր դաշնամուրը, որը միշտ բաց կլինի հանրության համար: Հետագայում նման դաշնամուրներ կտեղադրվեն նաեւ մայրաքաղաքի այլ հատվածներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ «ՓՈՒՇ» նախագծի համագործակցության շրջանակներում:

«ՓՈՒՇ»-ի կազմակերպչական գծով մենեջեր Սոնա Ասատրյանը հայտնեց, որ բաց տարածությունում դաշնամուր տեղադրելու գաղափարն առաջացել է Հայաստանում շատ դաշնամուրների վրա գրված «ձեռք չտալ» արգելանշանը տեսնելուց հետո: Նախագիծը ստեղծվել է մեկ տարի առաջ, որի հեղինակներն են ԱՅԲ դպրոցի շրջանավարտներ Բագրատ Սարգսյանն ու Արթուր Եփրեմյանը:

Նախագիծը ներկայացնում է բաց հարթակ եւ կազմակերպիչներն ակնկալում են, որ երիտասարդ ու հայտնի արվեստագետները կկարողանան նման կերպ իրենց արվեստը ներկայացնել Երեւանի փողոցներում: «Իրենց նախաձեռնությամբ տեղադրված դաշնամուրները դրված են բոլոր քաղաքացիների համար: Նման կերպ փորձելու ենք հանրությանն է՛լ ավելի ներգրավել քաղաքի մշակութային անցուդարձին»,-ասաց կազմակերպչական գծով մենեջեր Սոնա Ասատրյանը:Վերջինս անդրադարձավ նաեւ «ՓՈՒՇ» անվանմանը, նշեց, որ անգլերենից են վերցրել բառը, որը նշանակում է հրել, այս դեպքում նկատի ունեն՝ մարդկությանը հրել, մղել դեպի մշակույթ: «ՓՈՒՇ»-ն իրենից ներկայացնում է մշակութային տեխնոլոգիաների համադրում Երեւանի փողոցներում: Նախագիծը հնարավորություն է ընձեռում ինչպես նվագելու, այնպես էլ սոցիալական ցանցերում տեսագրություններ բեռնելու՝ օգտագործելով #playwithus#createwithus հեշթեգերը: 

Նախագծի հեղինակներից Արթուր Եփրեմյանը նշեց, որ իրենց նպատակն է եւս 6 վայրերում տեղադրել նման դաշնամուրներ:

Նախագծի համահեղինակ Բագրատ Սարգսյանն ասաց, որ դաշնամուրը տեխնիկապես հագեցած է այն բոլոր միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս այն պաշտպանել խոնավացումից, ձյունից, անձրեւից:

«Դաշնամուրը պատված է հատուկ նյութով, որը պաշտպանում է անձրեւներից: Այն պատրաստ է մինչեւ դեկտեմբեր ծառայել բոլոր ցանկացողներին, ոչ միայն նվագելու տեսքով: Նրան ամրացված նաեւ Wi-fi է լինելու, եւ հեռախոսի մարտկոցներ լիցքավորելու հարմարանք, որպեսզի ցանկության դեպքում թե՛ տուրիստները, թե՛ մեր համաքաղաքացիները կարողանան օգտվել»,-ասաց Բագրատ Սարգսյանը:

Նախագծի կազմակերպիչները նշեցին, որ խիստ տեղումնաշատ ժամանակահատվածում գուցե դաշնամուրը տեղափոխեն փակ տարածք, սակայն այն պաշտպանված է հատուկ լաքանման նյութով, ջրամեկուսացված է եւ խոնավությունը հանող ավտոմատ միացող հարմարանքներ ունի:

Սարյանի պուրակում առաջին դաշնամուրի վրա նկարել է երիտասարդ նկարիչ Վահե Հակոբյանը, որն էլ ներկայացրեց իր «Կարմիր» կոչվող նկարների շարքը: Վահեն հույս հայտնեց, որ կնկարի եւս մեկ դաշնամուրի վրա: Մեր այն հարցին, թե տարօրինակ չէ՞ր դաշնամուրի վրա նկարելու առաջարկը, նկարիչն ասաց, որ ոչ. «Ինձ ընկերներիցս մեկն ասաց, որ նման առաջարկ կա, ասաց, որ փող չեն տալու, եւ հարցրեց՝ արդյո՞ք ես կհամաձայնվեմ, ես համաձայնվեցի»:Սարյանի պուրակում դաշնամուրի վրա առաջին անգամ նվագեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը: «Երաժշտության միջոցով ի՜նչ հրաշք է դառնում մեր քաղաքը, սիրո եւ հավատարմության աշխարհ է: Վստահ եմ՝ Մարտիրոս Սարյանը շատ ուրախ կլիներ: Առհասարակ նա լույսի, գեղեցկության, մեր հոգեւորի մեծ ջատագովն էր թե՛ իր ստեղծագործություններում, թե՛ վարքագծում, եւ թե կյանքում»,-ասաց մաեստրոն:Տիգրան Մանսուրյանի վստահեցմամբ՝ նման ծրագիրը կարող է նպաստել բարձրաճաշակ երաժշտության տարածմանը: «Անշուշտ, սա լինելու է այն գործիքը, որով ոչ ոք չի կարող ավտոբուսներում եւ տաքսիներում հնչող երաժշտությունը շարունակել, սա արդեն լավ է: Մենք ինքներս կորոշենք մեր ճաշակի չափը եւ կունենանք դրա առաջնորդող ծրագիրը»,-ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7089 դիտում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով