Երևան
12 °C
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գեւորգյանը նշում է, որ ՀԱՕԿ նախագահ, նույնպես ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը փորձում է իրեն ենթարկել ՀԲՖ-ն: Գեւորգյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Նա անդրադարձել է վերջին շրջանում բռնցքամարտում ծագած խնդիրներին, խոսել է նոր կազմակերպության մասին, որը վերջերս ստեղծվել է որպես բռնցքամարտի նոր ֆեդերացիա եւ հավակնում է ներկա ֆեդերացիայի փոխարեն ինքը ճանաչվել տեղական ու միջազգային մարզական կազմակերպությունների՝ ՀԱՕԿ-ի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ԱԻԲԱ-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) կողմից:
«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ եւ լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ցանկանում եմ մի քանի նկատառում ներկայացնել, այսպես.
1.«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ն ստեղծվել է տարիներ առաջ եւ արդեն իսկ ձեւավորված ավանդույթներից բացի, մեծ հեղինակություն է վայելում նաեւ բռնցքամարտի միջազգային հեղինակավոր կառույցներում:
2.Փաստացի մի քանի օր առաջ Ֆեդերացիան եւս մեկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը Թուրքիայում ընթացող հեղինակավոր մրցաշարի ժամանակ, զբաղեցնելով թիմային պատվավոր 3-րդ հորիզոնականը:
3.Ֆեդերացիայում, ինչպես յուրաքանչյուր հեղինակավոր կառույցում, կարող են լինել խնդիրներ:
4.Ֆեդերացիան իր անդամների եւ բռնցքամարտի ներկայացուցիչների համար միշտ բաց է եղել քննարկումների, խնդիրների լուծման համար:
5.Ինչպես հայտնի է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել եւ փորձում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ:
6.Բռնցքամարտի Ֆեդերացիան նույնպես անմասն չմնաց նման փորձերից:
7.Ֆեդերացիան մասնատելու փորձն անհաջողության մատնելուց հետո վերջինս փորձեց որոշ դժգոհ ներկայացուցիչների միջոցով (ի դեպ, նրանցից շատերը ֆեդերացիայից հեռացվել են օբյեկտիվ եւ հիմնավոր պատճառներով, օրինակ աղջիկ մարզիկին հայհոյելու, հարվածելու եւ այլն) ժողով կազմակերպել եւ հայտարարել, թե իբր նա կարող է ֆեդերացիան չճանաչել, ՀԱՕԿ-ը հանդիսանում է ֆեդերացիան հաստատողը (անհասկանալի իրավական ձեւակերպումներ) եւ ՀԱՕԿ-ը, որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն է ճանաչելու, ՀԱՕԿ-ը պետք է ստորագրի եւ ճանաչի, թե որ ֆեդերացիային է տեղ տալիս (տեսաձայնագրությունն առկա է):
8.Դրանից հետո անհասկանալի նամակ ստացանք սպորտի նախարարությունից, որտեղ գրված էր, թե իբր ֆեդերացիայի անդամները բողոքում են, բայց գրված չէր ինչն են բողոքում, ինչից են դժգոհ:
9.Պատասխան նամակով արձագանքեցի, որ չենք բացառում բողոք լինի, բայց բողոքին ընթացք տալու համար պետք է հասկանանք բողոքի բովանդակությունը: Առաջարկեցինք ֆեդերացիայի ներսում կազմակերպել բաց քննարկումներ, եւ հայտնեցինք, որ ցանկացած բարձրացված խնդիր պատրաստ ենք քննարկել եւ լուծումներ գտնել:
10.Այս առաջարկս եւ նախարարության եւ «բողոքողների» կողմից անարձագանք մնաց:
11.Հետեւություն. իրական բողոք լինելու դեպքում առնվազն բողոքի բովանդակությունը կբացահայտվեր:
12.Ֆեդերացիայի եւ մարզիկների վերջին հաջողությունների ֆոնին կոմիտեն եւ ՀԱՕԿ-ը դիմեցին ամենավտանգավոր եւ անհեթեթ քայլին՝ ստեղծեցին նոր անվանմամբ ֆեդերացիա, որի անվանումը շփոթության աստիճան նման է ֆեդերացիայի անվանմանը:
13.Ելույթ ունեցան, իբր Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան՝ ԱԻԲԱ-ն այսուհետ կճանաչի իրենց ֆեդերացիան:
Այսպիսով՝ ցանկանում եմ որոշ արկածախնդիրների մի քանի պարզ իրողություն ներկայացնել, որը գուցե վերջիններիս հետ պահի չգիտակցված քայլեր անելուց:
Նախարարությունը եւ Կոմիտեն իրավունք չունեն ԱԻԲԱ-ին ներկայացնել այլ ֆեդերացիայի մի քանի պարզ պատճառներով
1.ԱԻԲԱ-ն արդեն իսկ ճանաչում է ֆեդերացիան եւ ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, առաջադրված թեկնածու եմ ԱԻԲԱ-ի գործադիր մարմնի ընտրությանը:
2.Մի պահ պատկերացնենք, որ ամեն տարի, կամ ամեն մի քանի տարին մեկ մարզաշխարհի ղեկավարությունը փոխվում է, ինչ է նշանակում, յուրաքանչյուր նոր ղեկավար պետք է նոր ֆեդերացիա հիմնադրի, սա ուղղակի աբսուրդի ժանրից է եւ բռնցքամարտի աշխարհին օտար մի երեւույթ:
3.Ենթադրենք վաղը մեկ այլ անձի կողմից հիմնադրվում է ֆեդերացիա, որի անվանումը նույնն է, ուղղակի բառերի տեղերն են փոխվում, արդյո՞ք պետք է նոր ֆեդերացիան հովանավորողները հասնեն նրան, որ նորը միջազգային հարթակներում հանդես գա:
Այս նախաձեռնության հեղինակներն արդյոք այս անհեթեթ քայլն անելիս մտածել են բումերանգի էֆեկտի մասին:
Այս՝ անձնական ամբիցիաներից բխող գործելաոճը վտանգավոր է եւ խարխլում է հայկական բռնցքամարտի ամուր սյուները:
Իսկապես այսօր միջազգային հարթակներում հեղինակավոր բռնցքամարտի դպրոց ունենք եւ այս քայլերով փորձ է արվում առաջին հերթին հարվածի տակ դնել այդ ձեռքբերումները, որոնք օրինական չեն:
Արկածախնդիրներին հորդորում եմ ձեռնպահ մնալ նման ապօրինի փորձեր կատարելուց:
Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա»,- գրել է Արթուր Գեւորգյանը:
Ավելի վաղ Բռնցքամարտի Եվրոպայի միության (EUBC) նախագահ Ֆրանկո Ֆալչինելին նամակ էր ուղարկել Գեւորգյանին: Նամակում կոչ էր անում ԱԻԲԱ-ի նախագահ Գաֆուր Ռախիմովին եւ ASOIF-ի (ամառային օլիմպիական մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիա) նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտիին կանխել միջամտությունները ՀՀ ֆեդերացիայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT