Երևան
12 °C
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից պետք է արգելվեր ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը Հայաստան։ Վրացական կողմը, սակայն Հայաստանի համար որոշակի զիջման գնաց, եւ ժամկետը երկարացրեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-19-ին լինելու է Վրաստանում եւ բանակցություններ է ունենալու նաեւ այդ հարցի շուրջ: Սեպտեմբերի 19-ին Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծման-արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվել էր մինչեւ այս տարվա վերջը։ Իսկ դրա հաջորդ օրը` սեպտեմբերի 20-ին, որոշում է կայացվել այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր:
«Ի թիվս այլ խնդիրների, մենք հույս հայտնեցինք, որ հաշվի կառնեն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե այդ որոշումը ուժի մեջ մտնի»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
- Պարոն Խաչատրյան, սեպտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ Վրաստանը մեկ տարով երկարաձգել է ցորենի եւ ալյուրի ներմուծման եւ արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը: Ինչպե՞ս փոխվեց որոշումը:
- Մեր այցի նպատակը, իհարկե, այլ է եղել, բայց քննարկվել է նաեւ այս խնդիրը եւ մենք ներկայացրել ենք, թե ինչ ռիսկերով է այդ որոշումը հղի, ինչ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ գյուղատնտեսության վրա եւ ակնկալել ենք բարեկամական երկրից` բարեկամական քայլ:
Իհարկե, այս քայլի հետեւում կոնկրետ Վրաստանի ֆինանսների նախարարությունն էր, իսկ մեր մոտից հիմնականում բանակցում էր տրանսպորտի նախարարությունը: Ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ նաեւ մենք մեր ներկայացուցիչն ունեինք, բայց քանի որ այցով գտնվում էինք Վրաստանում, հանդիպում ունեցանք նախարարի եւ սննդի անվտանգության ղեկավարի հետ եւ ի թիվս այլ խնդիրների՝ մենք հույս հայտնեցինք, որ հաշվի կառնեն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե այդ որոշումը մտնի ուժի մեջ:
- Հնարավո՞ր է արգելքը առհասարակ չեղարկվի, թե 1 տարում պետք է հայկական կողմը տարբերակներ գտնի:
- Վստահ եմ, որ պետք է փորձենք տարբերակներ գտնել, որովհետեւ փաստարկները, որ վրացական կողմը ներկայացնում է, օդից բերված փաստարկներ չեն եւ իրականում մտահոգվելու տեղ ունեն: Այնպես որ, պետք է փորձենք այդ տրված ժամանակից օգտվել եւ տարբերակներ գտնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT