Երևան
12 °C
«Արսենալի» ու Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու լուրը մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ-ում: Այդ լուրը տարածեց «Հրապարակ» օրաթերթը: Թեմային անդրադարձել են Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու լուրն անվանել է հիասթափեցնող ու առանց ծանրութեթեւ անելու կայացված այս որոշումն:
Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Այս մասին չէի արտահայտվի, եթե այն լուրը չտարածվեր մամուլում եւ չլիներ մեկ էական հանգամանք. Հենոյին դիվանագիտական անձնագիր տալու գաղափարի հեղինակը,նախաձեռնողը եւ «լոբբիստը» եղել եմ ես:
Պատճառն էլ ոչ թե եղել է այն, որ դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» է կամ «զարդ» (ինչպես կարող է թվացած լինել այն չեղարկելու որոշման հեղինակներին), ինչի կարիքը ով-ով, բայց Հենոն հաստատ չունի, այլ այն պարզ հանգամանքը, որ միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու անհրաժեշտությունից:
Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ՝ Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երեւան կամ այլ քաղաքներ եւ անցնելով տեւական գործընթաց այդ երկրների վիզա ստանար(ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետեւ ներկայացնում են ԵՄ կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանա իր խաղի ու արդյունքի վրա:
Իմ պատկերացմամբ՝ սա էլ մեր երկրի հնարավոր փոքրիկ տեխնիկական աջակցությունն էր մի հայի, ով Հայաստանն ու հայ ժողովրդին շատ ավելի ճանաչելի է դարձրել ու շարունակում է դարձնել աշխարհում, քան մի քանի տասնյակ դիվանագետներ ու պաշտոնյաներ միասին վերցրած»:
ԱԺ-կառավարություն առաջիկա հարցուպատասխանի ժամանակ Ֆարմանյանն այս հարց-ամոթանքն ուղղելու է ՀՀ կառավարությանը, հույսով, որ առանց ծանրութեթեւ անելու կայացված այս մի որոշումն արագ կվերանայեն եւ կգտնեն ձեւը ներողություն խնդրելու մեր ֆուտբոլային հանճարից ու նրան վերադարձնելու իր դիվանագիտական անձնագիրը»,- գրել է Սամվել Ֆարմանյանը:
Մինչ Ֆարմանյանը պատրաստվում է այդ հարց-ամոնթանքն ուղղել կառավարությանը, խնդրին արդեն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: ԱԳՆ-ում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նա նախ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր:
Միեւնույն ժամանակ Տիգրան Բալայանն անձամբ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ հստակ պատասխան չտվեց, նշելով, որ դա օրենքով պաշտպանված անձնական տվյալ է:
«Բայց ընդհանրապես, ինչ վերաբերում է դիվանագիտական անձնագրերի այս կամ այն անձին տրվելու, չեղակրելու կամ հետ վերադարձնելու հարցին, ապա կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել: Չեմ կարող անուններ հրապարակել, թե կոնկրետ ում մոտ են եղել դիվանագիտական անձնագրեր, քանի որ դա կարծեմ, պաշտպանված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով»,- ասաց Տիգրան Բալայանը:
Նա նաեւ հայտնեց, որ բացի 254 չեղարկված դիվանագիտական անձնագրերից, 100-ից ավելի անձնագրեր հետ են վերադարձվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳՆ-ն սկսել է նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերանայման գործընթաց։ ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետքէ հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
«Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան պետական մարմիններին եւ շահագրգիռ անձանց։ Հաշվի առնելով, որ ոչ բոլորն են հանձնել իրենց անձնագրերը, հորդորում ենք այդ գործընթացն իրականացնել մինչեւ ս․թ․ հուլիսի 31-ը՝ որից հետո չհանձնված, ինչպես նաեւ կորած դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր»,- ասված էր ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT