Երևան
12 °C
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից դիվանագիտական անձնագիրը հետ վերցնելու տեղեկությունը լայն քննարկման առարկա է դարձել մամուլում: «Հայկական ժամանակ»-ը փորձեց տեղեկությունը եւ դրա պատճառը ճշտել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանից: Նա նշեց, որ կոնկրետ անձի, այդ թվում՝ Մխիթայանի վերաբերյալ մեկնաբանություն չի տա, սակայն ընդգծեց, որ այն դեպքերում, երբ դիվանագիտական անձնագրերը վերցվում են, դա արվում է ՀՀ օրենքին համապատասխան:
«Բոլոր անձնագրերը, որոնք վերադարձվել են կամ չեղարկվել են, այդ ամենն արվել է դիվանագիտական ծառայության մասին օրենքով նախատեսված դիվանագիտական անձնագրերի մասին դրույթի համապատասխան, ըստ որի, կա խիստ սահմանափակ անձանց շրջանակ, ովքեր կարող են կրել դիվանագիտական անձնագիր (պաշտոնատար անձիք կամ նրանց ընտանիքի անդամները): Սահմանված է օրենքով՝ դիվանագիտական ծառայության մասին օրենքում է»,- ասաց նա:
Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ դիվանագիտական անձնագրեր կարող են կրել ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները, վարչապետը, կառավարության անդամները, սահմանադրական դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամները, կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահները, մարզպետները (Երեւանի քաղաքապետը), դիվանագետները:
Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել ռազմական կցորդներ, միջազգային պայմանագրերի առկայության դեպքում՝ այլ ներկայացուցչություններ: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում կարող են գործել առեւտրական եւ այլ կցորդներ, ՀՀ ներկայացուցիչներ՝ մասնագիտացած միջազգային կազմակերպություններում: Դիվանագիտական անձնագրեր կարող են ստանալ նաեւ օրենքի այս կետին համապատասխանող անձինք:
Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաեւ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին, օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաեւ մինչեւ 21 տարեկան չամուսնացած եւ խնամքի տակ գտնվող երեխաներին՝ դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:
Օրենքում նշված է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագրեր կարող են տրվել այլ անձանց՝ ՀՀ նախագահի թույլտվությամբ:
Ֆուտբոլիստները, հատկապես գրանդ ակումբների ներկայացուցիչները, հազվադեպ են փաստաթղթային խնդիրներ ունենում: Այլ երկիր մուտք գործելու հարցերն ակումբները լուծում են, այդպես է նաեւ Հայաստանում: Ամեն դեպքում, մամուլում շրջանառվում են խոսակցություններ, թե ակումբի հետ տարբեր երկրներ մեկնելիս Մխիթարյանն առանց դիվանագիտական անձնագրի կարող է դժվարություններ ունենալ: Բալայանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք դա այդպես է:
«Նա աշխատանքային պայմանագրով բնակվում է Եվրոպայում եւ ունի համապատասխան կարգավիճակ՝ օրինական կարգավիճակ, որը նրան թույլ է տալիս ճամփորդել եվրոպական երկրներում»,- ասաց նա:
Մխիթարյանը միակը չէ, ում դիվանագիտական անձնագիրը հետ է վերցվել: Ավելի վաղ Բալայանը հայտնել էր, որ չեղարկվել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագիր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT