ՌԴ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոնը մարզում անցկացրեց հայ պատանի ձյուդոիստների հետ

Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի կազմում Լոնդոն 2012-ի չեմպիոն, ձյուդոյի Ռուսաստանի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արսեն Գալստյանը Հայաստանում գտնվելու առիթն օգտագործել է հայ պատանի ձյուդոիստների հետ շփվելու համար: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Օլիմպավանում» մարզում անցկացրեց ՀՀ պատանիների հավաքականի հետ: Օլիմպիական չեմպիոնը նրանց հետ կսիվեց իր փորձով, օգնեց բարելավել որոշակի հնարքներ, խորհուրդներ տվեց: Լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուրախ է այսպիսի հնարավորության համար:

«Ես երբեք կողքից չեմ նայում, քանի որ խոսքն իմ հայրենակիցների մասին է: Երբ հանդիպում ենք մրցումների, հավաքների ժամանակ, շփվում ենք, փորձում ենք օգնել միմյանց: Հայաստանում եմ եւ հնարավորություն ունեցա մարզում անցկացնելու մեր հայ ձյուդոիստների համար, որպեսզի նրանք լավ արդյունքների հասնեն միջազգային ասպարեզում: Ինձ էլ շատ հաճելի կլինի տեսնել հայաստանցի օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնի»,- ասաց նա:

Հոկտեմբերի 6-18-ը Բուենոս Այրեսում կայանալիք 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանը ձյուդոիստների պայքարում ներկայացնելու է Յուրի Իսրայելյանը: Արսեն Գալստյանը նրան դեռ մինչեւ այսօրվա մարզումը ճանաչելու նարավորություն է ունեցել: Տարբեր մրցաշարերում նրան տեսնելով նկատել է, որ հեռանկարային մարզիկ է:

«Այս տղային նկատել եմ տարբեր մրցումների ժամանակ: Երեւում է, որ պոտենցիալ ունի, եւ պետք է մարզվել, ջանք թափել: Առաջին հերթին, իհարկե, նրանից է կախված, թե ինչերի կհասնի»,- ասաց Գալստյանը՝ ավելացնելով, որ նա մեծ շանսեր կունենա Բունեոս Այրեսում, եթե լավ պատրաստվի:

Արսեն Գալստյանն ու Յուրի Իսրայելյանը մարզման ժամանակ

Յուրի Իսրայելյան

Պատանի ձյուդոիստները շատ ոգրորված էին օլիմպիական չեմպիոնի հետ մարզումից: Նշեցին, որ այն շատ հետաքրքիր անցավ, որ սովորեցին նրանից եւ հետագայում էլ պատրաստվում են աշխատել սովորածի վրա: Օլիմպիական խաղերին պատրաստվող Յուրան, որին Գալստյանը մարզման ընթացքում որոշ հնարքներ կատարելագործելու համար ուղղություն ցույց տվեց, ընդգծեց, որ պատասխանատու ստուգատեսից առաջ սա կարեւոր փորձ էր իր համար:

«Օլիմպիական չեմպիոնի հետ աշխատելը շատ օգտակար է, քանի որ նա բազմաթիվ փորձությունների միջով է անցել: Պետք է նայենք նրա աշխատանքին, սովորենք նրանից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լավ մարզավիճակում է եւ օլիմպիական խաղեր է գնում ոսկու հետեւից:

Մարզմանը, բացի Գալստյանից ու հայ պատանիների գլխավոր մարզիչ, աշխարհի բրոնզե, Եվրոպայի կրկնակի բրոնզե եւ արծաթե մեդալակիր Հովհաննես Դավթյանից, ներկա էին Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը, ՀՀ մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4368 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար