Երևան
12 °C
ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը երկրորդ հայցն է ներկայացրել ընդդեմ «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցվոր Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանք համարվող արտահայտության համար ներողություն խնդրելու պահանջով: Նախկին վարչապետը Աշոտ Գրիգորյանից նաեւ վիրավորանքի եւ զրպարտության համար վնասի փոխհատուցում է պահանջում՝ 2 մլն ՀՀ դրամ: Գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Ափինյանին, որն էլ հայցադիմումն արդեն վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել: Դատական նիստի օր դեռ չի նշանակվել:
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը մեր զրույցում ասաց, որ Աշոտ Գրիգորյանը ամեն անգամ Հայաստան այցելելիս իր պարտքն է համարում Տիգրան Սարգսյանի մասին հայտարարություն անել: Մեր հարցին, թե Աշոտ Գրիգորյանի ո՞ր հայտարարություններն է նախկին վարչապետը զրպարտություն ու վիրավորանք համարել, Օրբելյանը պատասխանեց. «Հանգամանքները վերաբերում են Աշոտ Գրիգորյանի ելույթներին, մասնավորապես նրան, որ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտից» գումարներ է գողացել, 300 միլիոն դոլար գողանալու հանգամանքին է վերաբերում: Մենք պնդում ենք, որ դա զրպարտություն է, չի համապատասխանում իրականությանը եւ Տիգրան Սարգսյանը պնդում է, որ ինքը «Նաիրիտից» որեւէ գումար չի գողացել եւ ոչ միայն «Նաիրիտից», որեւէ տեղից ինքը գումար չի գողացել»:
Ինչ վերաբերում է փոխհատուցման պահանջին, ապա Օրբելյանն ասաց, որ 2 միլիոն դրամի փոխհատուցում են պահանջում՝ հաշվի առնելով այն, որ Աշոտ Գրիգորյանի կողմից պարբերաբար կրկնվում են նման ելույթները: «Մի անգամ չի շփոթվել, այստեղ ակնհայտ դիտավորյալ նպատակ ունի զրպարտելու»,- հավելեց հայցվորի ներկայացուցիչը:
Պատասխանող «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ տեղեկացված է իր դեմ ներկայացված ՀՀ նախկին վարչապետի երկրորդ հայցադիմումից: «Երկու անգամ եմ ասուլիս տվել նրա դեմ: Ես արդեն հայտարարել եմ, որ երջանիկ կլինեմ, որ ինքը ոչ միայն դատի տա, այլեւ հետո հետամուտ լինի, որովհետեւ իրենք դատի տալիս են ու չեն ներկայանում դատարանում, միշտ գտնում են պատճառներ, որ հետաձգեն: Իմ իրավաբանները սպասում են, թե երբ է դատը կայանալու (խոսքն առաջին հայցի մասին է,-հեղ.): Մեր կարծիքով՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այսօր ԵԱՏՄ-ի ղեկավարն է, վախենալով, որ Մոսկվայում իր նկատմամբ անվստահություն կլինի, մեզ դատի է տվել, քանի որ մենք հետամուտ ենք լինում մեր հայտարարություններին, «Նաիրիտի» հետ կապված նրա գործարքներին, հիմա շոու է ստեղծել, իբր մեզ դատի է տվել: Շոուի իմաստը նա է, որ ձգձգեն այնքան, մինչեւ ԵԱՏՄ-ում իր աշխատանքը կավարտի, որից հետո ձեռ կքաշի դատի տալուց: Բնական է, նա կարծում է, թե մենք ապացույցներ չունենք, իսկ մենք ունենք ապացույցներ այն մասին, որ «Նաիրիտի» բոլոր վարկավորումները նրանք կողոպտել են: Ես պնդում եմ իմ հայտարարությունները եւ ոչ միայն պնդում ենք, այլ՝ դատի կտանք իրեն, եթե շարունակեց իր էս խաղը»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ կապացուցեն, որ իրենց ասածը ճիշտ է. «Մենք կապացուցենք, որ մեր ասածը ճիշտ է, իսկ Տիգրան Սարգսյանի բողոքները շոու են, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ինքը անմեղ է եւ որ իրեն մեղադրում են լրիվ սխալ, մենք էլ հակառակը կապացուցենք»,- նշեց Գրիգորյանը: Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում դատի տալ Տիգրան Սարգսյանին, Աշոտ Գրիգորյանն ասաց, որ եթե դեկտեմբերին առաջին հայցի քննությունը կրկին հետաձգվի, ապա հունվարին դատական հայց կներկայացնեն:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջին անգամ չէ, որ դատի է տալիս Աշոտ Գրիգորյանին: Առաջին հայցն արդեն երկու տարի է՝ քննվում է դատարանում. հայցը դատարան է ներկայացվել դեռեւս 2016 թվականին: Դատարան ներկայացրած հայցադիմումով Տիգրան Սարգսյանին խնդրել է պարտավորեցնել մի շարք լրատվամիջոցներին, ինչպես նաեւ պատասխանող Աշոտ Գրիգորյանին հրապարակայնորեն հերքել լրատվական միջոցներով տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Հայցվոր Սարգսյանը լրատվամիջոցներից միայն հերքում է պահանջում, իսկ Աշոտ Գրիգորյանից՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Այս գործով դատական նիստերը, սակայն պարբերաբար ձգձգվում են տարբեր պատճառներով: Գործով հերթական նիստը նշանակվել է այս տարվա դեկտեմբերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT