ԶԼՄ-ների միջեւ խտրականություն դրած, փաստաբանի հարցումին 7 անգամ չպատասխանած նախարարն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակի

Սեպտեմբերի 28-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը «Տեղեկատվության ազատություն» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին արժանացրել է «Ոսկե բանալի» մրցանակի՝ էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am կայքի ներդրման եւ գործարկման համար: Հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց հարցումները, դիմումներն ու բողոքները էլեկտրոնային եղանակով ներկայացնել տեղեկատվություն տնօրինող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ:  Այս մասին փոխանցում է նախարարության լրատվական ծառայությունը:

Ուշագրավն այն է, որ Արտակ Զեյնալյանն արժանանում է մի մրցանակի, որը նրան տրվում է տեղեկատվության ստացման մի մեխանիզմ ներդնելու համար, բայց ինքը՝ նախարարը լրագրողիներին տեղեկատվություն տրամադրում է խտրական մոտեցումներով:

Բանն այն է, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2018 թվականի իր 2-րդ զեկույցում անդրադարձել էր այն դեպքին, երբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում չէր պատասխանել պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին: Մասնավորապես, նախարարը պատճառաբանել էր, որ այդ թեմայով այլ լրատվամիջոցի է հարցազրույց խոսք տվել, եթե պատասխանի մեր հարցին, ապա ստացվելու է, որ մյուս լրատվամիջոցի նյութը էքսկլյուզիվ չի լինելու: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սա որակել էր խտրական վերաբերմունք:

«Հունիսի 13-ին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը ԱԺ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից բանավոր հետաքրքրվել է՝ արդյո՞ք կենսաթոշակի կուտակային համակարգի կիրառման դեպքում «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական չէ: Նա պատասխանել է, որ չի կարող այս հարցին պատասխանել, քանի որ այլ լրատվամիջոցի խոստացել է այս թեմայով բացառիկ հարցազրույց տալ: Նախարարի այս պատասխանը կարող է գնահատվել որպես խտրականության դրսեւորում՝ տեղեկություն տրամադրելու առումով, քանի որ մի ԶԼՄ-ին բացառիկ հարցազրույցը չի կարող այլ ԶԼՄ ներկայացուցչի կոնկրետ հարցին պատասխանելու համար խոչընդոտ լինել»,- մասնավորապես, ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում:

Հետաքրքրականն այն է, որ նախարարը իր խոսքում նաեւ նշել է, որ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայով Հայաստանն առաջանցիկ է շատ զարգացած երկրներից եւ կարող է անգամ արտահանել այս ոլորտում իր փորձը, սովորեցնել, թե ինչ է իրականում նշանակում տեղեկատվության ազատությունը: Իրականում Զեյնալյանի այս հայտարարությունն ու մեր վերոնշյալ իրավիճակի նկարագումն աղերս չունի, երբ նախարարը ոչ ավել եւ ոչ պակաս խորհդրարանում խտրականություն է դնում լրատվամիջոցների միջեւ ու ստանձնում է խմբագրի պարտականություններ, մտածում էքսկյուզիվ նյութ ապահովելու մասին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ Արտակ Զեյնալյանը 7 անգամ չի պատասխանել տեղեկատվության իր գրավոր հարցմանը, որը նրան ուղարկել է ֆեյսբուքի միջոցով՝ հրապարակավ: Հարցումը վերաբերվում է Փաստաբանների պալատին տրվող ծառայողական մեքենաների ծախսին:

«ՀՀ Փաստաբանների պալատին` Հանրային պաշտպանի գրասենյակի համար, Հայաստանի պետական բյուջեից հատկացվող գումարներից ամսական առնվազն 4 միլիոն դրամը տարիներ ի վեր ծախսվում է ոչ թե ՀՊԳ կարիքների համար, այլ ոչ նպատակային` ուղղվում է պալատի անիմաստ ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին 5 տարիների ընթացքում փաստաբանների, բնականաբար նաեւ վճարվող անդամավճարների թիվը կրկնապատիկից ավելացել է։

ՀՊԳ ծախսերի ֆինանսական փոխհատուցման հայտերը հաստատում է հենց Ձեր ղեկավարած կառույցն ու փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։ Բացի այդ, հանրային պաշտպանների կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեի հաշվին ձեռք բերված ու սպասարկվող 3 ավտոմեքենաներից մեկի վրա տեղադրվել է 077 UU 11 համարանիշը (Արա Զոհրաբյանի անձնական մեքենայի համարանիշն է 11 UU 077) եւ այն որպես իր ծառայողական ավտոմեքենա օգտագործում է ՓՊ նախագահը։

Տեղյակ եք արդյո՞ք, որ թե՛ այդ, թե՛ մյուս երկու ավտոմեքենաների սպասարկման համար պետական բյուջեից փոխանցվող գումարները չեն համապատասխանում այդ մեքենաների փաստացի սպասարկման համար անհրաժեշտ գումարներին։ Այդ մասով ֆինանսական հայտերը եւս հաստատում է Ձեր ղեկավարած կառույցն ու դրանք փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։  Ձեր տեղակալը ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ Փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ։

Խնդրում եմ հրապարակավ ներկայացնել, թե արդյո՞ք Ձեր տեղակալը հավանություն տվել է դպրոցի տնօրեն, ամբաստանյալ Սիմոն Բաբայանի համար, սովորող ունկնդիրների վարձավճարների հաշվին Nissan մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու եւ սպասարկելու հարցին։ Խնդրում եմ ներկայացնել այդ ավտոմեքենան ձեռք բերելու անհրաժեշտությունը հիմնավորող պարզաբանումներ։

Արդյո՞ք Ձեր տեղակալը հավանություն է տվել նաեւ դպրոցում սովորելու համար ունկնդիրներից գանձվող գումարի մոտ 100 հազար դրամով ավելացմանը (կազմում է մոտ 600 հազար դրամ): Խնդրում եմ հրապարակավ ներկայացնել վարձավճարների շեշտակի բարձրացման հիմնավորումները։

Խնդրում եմ նաեւ Ձեր տեղակալի միջոցով պարզել, թե արդյոք համապատասխանում են ունկնդիրների վճարածից Ս.Բաբայանի ծառայողական ավտոմեքենայի սպասարկմանն ուղղվող գումարները դրա իրական սպասարկման համար անհրաժեշտ չափին։

Հ.Գ. խնդրում եմ պարզել նաեւ, թե արդյոք այդ ավտոմեքենան ձեռք չի բերվել պետությունից ՀՊԳ-ին փոխանցված, ու պետությանը չվերադարձված գումարներով»,- ՀԺ-ին փոխանցեց Վարոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5295 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս