Արմեն Աշոտյանը մանրամասնում է, թե ինչ պայմաններով վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն չի առաջադրի

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր հայտարարեց, որ կեսօրից հետո ՀՀԿ-ի անունից հայտարարություն կտարածվի, որտեղ ընդհանրական գնահատականներ կտան երեկվա իրադարձություններին, այդ թվում՝ վարչապետի հետ հանդիպմանը: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով` վարչապետի եւ խորհրդարանի ներկայացուցիչների հանդիպումը բանակցություն չէր, որովհետեւ վարչապետն ասաց, որ եկել էր պարզապես իրազեկելու ԱԺ պատգամավորներին իր քաղաքական որոշումների մասին:

«Կոչել դա բանակցություն՝ չի կարելի, դա երկար, խորը խոսակցություն էր, որի գնահատականը տվեց Փաշինյանը` իրազեկում»,- նկատեց նա: Աշոտյանը նշեց, թե ակնհայտ էր, որ երեկվա լարված գիշերը վերաբերում էր ոչ այնքան ԱԺ-ին, որքան երկրում ստեղծված իրավիճակում սահմանդրականություն ու կայունություն ապահովելու գերխնդրին:

«Այդ տեսակետից կարծում եմ, որ սահմանադրականության վերականգնումը, ԱԺ բնականոն գործունեության վերականգնումը, պատգամավորների ազատ տեղաշարժի իրավունքի վերականգնումը, մթնոլորտի հանդարտեցումը կարեւոր էին, բայց պետք չէր հասցնել իրավիճակն այդ կիզակետերին, որպեսզի հետո ցույց տալ, թե իրավիճակը կարողանում ես լուծել»,- ընդգծեց նա:

Նշենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ վարչապետը կոչ արեց մարդկանց չվիրավորել պատգամավորներին, չխոչընդոտել նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, մնալ սիրո եւ հանդուրժողականության մեջ: Աշոտյանը նշեց, որ ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ ընտրությունները տեղափոխվեն մայիս:

«Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ ընտրությունները տեղափոխենք մայիս, հասցնենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, որ նաեւ գան ընտրությունների, թողնենք մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրությունների, հանդարտեցնենք իրավիճակն ու նոր գնանք ընտրությունների»,- ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` իրենց կողմից վարչապետ չառաջադրելու որոշումը կարող էր լինել այս փաթեթի մաս։ «Վարչապետն ասաց, որ ինքը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին, բացի դեկտեմբերից: Ակնհայտ է, որ շատ սրամիտ ձեւակերպում էր գտել սեփական քաղաքական միահեծան դիրքորոշումը հաղորդելու համար»,- ասաց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3970 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C